Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, առաջարկել է ապակեմանրաթելերի անընդհատ ստեղծման եղանակ, ստեղծել հեղուկների գոլորշիացման ջերմության որոշման ճշգրիտ սարք։ Ռ–ի ղեկավարությամբ և մասնակցությամբ են ըստեղծվել ֆիզիկական վերլուծական և անօրգանական քիմիաների առաջին ուս․ լաբորատորիաները ՀՍՍՀ–ում (Երևանի համալսարան, պոլիտեխնիկական ինստ․)։ Ռ․ ՍՍՀՄ ԳԱ հայկ․ բաժանմունքի քիմիայի ինստ–ի ստեղծման (1935) նախաձեռնողներից և կազմակերպիչներից էր։

ՌՈՏՈՆԴԱ (իտալ․ rotonda < լատ․ rotundus – բոլորակ), բոլորակ հատակագծով, սովորաբար գմբեթով պսակված կենտրոնակազմ կառույց։ Ռ–ի պարագծով հաճախ տեղադրված են սյուներ։ Ռ–ի ձև ունեն հին հուն, թոլոսները, որոշ հին հռոմ․ տաճարներ (օրինակ, Պանթեոնը) և դամբարաններ, մկրտատներ, եկեղեցիներ (հիմնականում՝ ռոմանական ոճի, Վերածննդի ժամանակաշրջանի և կլասիցիզմի ոճի), դահլիճներ, XVIII դարից՝ պուրակային տաղավարները։ Պատկերազարդումը տես ՀՍՀ, հ․ 4, էջ 438։

ՌՈՏՈՐ (< լատ․ rotare – պտտել), մեքենայի պտտվող մաս․ սովորաբար տեղադրվում է ստատորի ներսում։ Բացի ռոտորավոր մեքենաներից Ռ․ ունեն նաև էլեկտրաշարժիչները, տուրբինները, օդափոխիչները, որոշ ներքին այրման շարժիչներ ու պոմպեր, կոմպրեսորները և այլ մեքենաներ։ Նշված բոլոր մեքենաներում աշխատանքային օրգանը Ռ․ է։ Օրինակ, հիդրոտուրբինի Ռ․ բաղկացած է աշխատանքային անվից և լիսեռից, ծառայում է ջրի մեխանիկական էներգիան պտտվող լիսեռի էներգիայի փոխակերպելու և այդ էներգիան հիդրոգեներատորի Ռ–ին հաղորդելու համար։

ՌՈՏՈՐԱՅԻՆ ՀՈՐԱՏՈՒՄ, պտտական հորատման տեսակ, որի դեպքում հորատադուրի պտտումը հորատանցքում կատարվում է հորատասյան միջոցով՝ Երկրի մակերևույթին տեղադրված ռոտորից։ Օգտագործվում է պայթեցման, հետախուզման և շահագործման հորատանցքերի հորատման համար։ Ռ․ հ․ առաջին անգամ կիրառվել է Լուիզիանայում (ԱՄՆ)՝ XIX դ․ 80-ական թթ․ վերջին, Ռուսաստանում՝ Գրոզնիում, 1902-ին։ Ռոտորային եղանակով ամենախոր հորատանցքը (9583 մ) հորատվել է Օկլահոմայում (ԱՄՆ)՝ 1974-ին։

ՌՈՏՈՐԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, ներքին այրման շարժիչ, որում այրվող գազերի էներգիան փոխակերպվում է մեխանիկականի՝ իրանի նկատմամբ պտտական կամ պտտական–հետադարձ շարժում կատարող ռոտորի միջոցով։ Ռ․ շ–ի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել XVI դ․, գործող նմուշի պատրաստման առաջին փորձը կատարվել է 1799-ին, սակայն գործնականորեն պիտանի շարժիչները ի հայտ են եկել 1957-ին։ Աշխատանքի ընթացքում ռոտորի և իրանի մակերևույթներով կազմված խոռոչների ծավալները պարբերաբար փոփոխվում են՝ անընդհատ կրկնվում են աշխատանքային մարմնի սեղմման և ընդարձակման ցիկլերը։ Այսպիսով, Ռ․ շ–ում հնարավոր են նույն աշխատանքային պրոցեսները (երկ– և քառատակտ), որոնք բնորոշ, են ներքին այրման մխոցավոր շարժիչներին։ Արդի Ռ, շ–ները պատրաստում են ինչպես մեկ, այնպես էլ երկու և երեք աշխատանքային սեկցիաներով (ընդհանուր արտակենտրոնավոր լիսեռի վրա տեղադրված 2 կամ 3 ռոտոր)։

ՌՈՏ–ՊԱՐՍՅԱՆ, Ռոտպայցյան, Ռովտապայակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Հիշատակվում է VII դ․ «Աշխարհացոյց»-ում։ Տեղադրվում է Ուտիքի արլ․ սահմանում, Երասխի ձախափնյա տարածքում։

ՌՈՈԻԼԻՆՍՈՆ (Rowlinson) Հենրի Կրեսվիկ (1810–1895), անգլիացի դիվանագետ և արևելագետ, ասուրագիտության հիմնադիրներից։ 1827–39-ին բրիտ․ Արևելահնդկական ընկերության ՝ ծառայության սպա Հնդկաստանում, ապա՝ Իրանում։ Մասնակցել է Իրանի շահական զորագնդերի վերակազմավորմանը։ 1840-ից անգլ․ կառավարության հատուկ ներկայացուցիչն էր Ղանդահարում (Աֆղանստան), 1844–49-ին՝ հյուպատոս Բաղդադում, 1855-ին նշանակվել է Արևելա–հնդկական ընկերության դիրեկտոր, 1859-ին՝ Իրանում Անգլիայի արտակարգ լիազոր ներկայացուցիչ, 1868-ից՝ հյուպատոս Հնդկաստանում։ 1835–47-ին ընդօրինակել, ապա ընթերցել է Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը (տես Բագհաստանա)։ Մեծ դեր է կատարել հին պարսկ․ և բաբելա–ասուրական սեպագիր արձանագրությունների վերծանման գործում։ Կազմակերպել է Միջագետքի քաղաքների հնագիտական պեղումներ։ 1871–72-ին և 1874–75-ին եղել է անգլ․ Աշխարհագրական թագավորական ընկերության, 1878–81-ին՝ Ասիական թագավորական ընկերության նախագահ։

Գրկ․ Фридрих И․, Дешифровка забытых письменностей и языков, пер․ с нем․, М․, 1961․ Ն․ Արզումանյան

ՌՈՔ-Ն–ՌՈԼԼ, ռոք էնդ ռոլլ (անգլ․ rock’n’roll, rock and roll, բառացի՝ ճոճվիր ու պտտվիր), ջազային երաժշտության (տես Ջազ) ոճ։ Տարածում է գտել 1950-ական թթ․ ԱՄՆ–ում։ Ծագել է «ռիթմ էնդ բլյուզ»-ի՝ նեգրական երաժշտ․ արվեստի մի տեսակի և ամեր․ գեղջկական բանահյուսության՝ «հիլլբիլլի»-ի միահյուսումից։ Անգլո–սաքսոնական և նեգրական բանահյուսությունից առնված Ռ–ն–Ռ–ի ռիթմիկ–ինտոնացիոն յուրօրինակ կոմպլեքսը մեծ ազդեցություն է գործել վոկալ–պարային երաժշտության վրա, դառնալով այսպես կոչված պոպ–երաժշտության հիմքերից։

ՌՈՔՎԵԼԻ ՄԵԹՈԴ [XX դ․ ամերիկացի մետալուրգ Ս․ Պ․ Ռոքվելի (S․ P․ Rockwell) անունով], նյութերի (գլխավորապես մետաղների) կարծրությունը որոշելու եղանակ, կատարվում է փորձարկվող մակերեվույթի վրա գագաթի 120° անկյուն ունեցող ալմաստե ինդենտորով (A և С սանդղակներ) կամ 1/16" կամ 1,588 մմ տրամագծով պողպատե մխված գնդիկով (В սանդղակ) ներճնշելով։ Ըստ Ռոքվելի՝ կարծրությունը չափվում է պայմանական միավորներով։ Որպես կարծրության միավոր ընդունված է այն մեծությունը, որը համապատասխանում է ծայրապանակի 0,002 մմ–ով առանցքային տեղաշարժին։ Ըստ Ռ․ մ–ի փորձարկումը կատարում են սեղանի վրա տեղադրված հատուկ սարքերով (կարծր աչափեր}, որոնք ունեն փորձարկումից անմիջապես հետո կարծրության թիվը ցույց տվող ինդիկատոր։

ՌՍԴԲԿ, Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցություն, տես Սովետական Միության կոմունիստական կուսակցություն։

ՌՍԴԲԿ (ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐԻ), ստեղծվել է այսպես կոչված սոցիաչ–դեմոկրատներ–ինտերնացիոնաւիստներ [Վ․ Ա․ Բազարով, Վ․ Պ․ Վոլգին, Ռ․ Պ․ Քաթանյան, Գ․ Լինդով (Գ․ Դ․ Լեյտեյզեն), Ա․ Լոզովսկի (Ս․ Ա․ Դրիձո), Կ․ Ա․ Պոպով, Ա․ Մ․ Ատոպանի, Օ․ Յու․ Շմիդ և ուրիշներ] խմբի 1918-ի հունվարի 14–20 (հունվարի 27–փետրվարի 2)-ի հիմնադիր համագումարում։ Կուսակցության ներսում միասնություն չի եղել՝ նրա անդամների մի մասը հակված էր համագործակցելու մենշևիկների, մյուս մասը՝ բոլշևիկների հետ, մեծամասնությունը պայքարել է կուսակցության ինքնուրույնության համար։ Տարաձայնությունների պատճառով ՌՍԴԲԿ (ի․) պառակտվեց։ Կուսակցությունից հեռանում էին նրա առանձին անդամներ, երբեմն՝ կազմակերպություններ։ 1918-ի աշնան իրադարձությունները, օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի ուժեղացումը, մենշևիկների, էսէռների բացահայտ անցումը սպիտակգվարդիականների կողմը, հեղափոխությունը Գերմանիայում և Ավստրո–Հունգարիայում, ՌՍԴԲԿ (ի․) անդամների մոտ չեզոք լինելու կամ բոլշևիկների հետ միանալու շրջադարձ առաջացրին։ 1919-ի մարտի 19-ին ՌԿ(բ)Կ VIII համագումարում Ա․ Լոզովսկին հանդես եկավ ողջույնի ճառով՝ հայտարարելով, որ տարաձայնությունները իր կուսակցության և ՌԿ(բ)Կ–ի մեջ հեղափոխության ու քաղաքացիական կռիվների բովում վերացել են, որ ս–դ․ ինտերնացիոնալիստները պետք է լինեն բոլշևիկների հետ։ 1919-ի հոկտեմբերին ՌՍԴԲԿ (ի․) իր անդամներին կարմիր բանակի շարքերը մտնելու զորակոչ արեց։ 1919-ի դեկտեմբերին ՌՍԴԲԿ (ի․) կոնֆերանսը (ներկայացնում էր 7 կազմակերպություն) ձայների մեծամասնությամբ ՌԿ(բ)Կ–ի հետ միաձուլվելու որոշում ընդունեց։ Նույն թվականի դեկտ․ 30-ին ՌԿ(բ)Կ ԿԿ քննարկելով կոնֆերանսի դիմումը՝ որոշեց ՌՍԴԲԿ (ի․) անդամներին ընդունել բոլշևիկյան կուսակցության մեջ՝ պահպանելով ՌՍԴԲԿ մեջ անդամության նրանց ստաժը (տես «Պրավդա» 1919-ի դեկտ․ 30-ի, «Իզվեստիա ՌԿ(բ)Կ ԿԿ–ի» 1920-ի հունվ․ 14-ի, № 12)։

ՌՍԴԲԿ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է Տամերֆորսում (Ֆինլանդիա) 1905-ի դեկտ․ 12–17 (25–30)-ին նախապատրաստվող ՌՍԴԲԿ չորրորդ համագումարի [բացումը նախատեսված էր դեկտ․ 10(23)-ին] փոխարեն։ Բոլշևիկներին չի հաջողվել նախատեսված ժամկետում համագումար հրավիրել երկաթուղայինների գործադուլի, Մոսկվայում սկսված զինված ապստամբության ևն հեղաՓոխական