Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րը)։ Կուսակցության կենտրոնական մարմինների ընտրություններում մեծամասնություն ստանալու պահից Լենինի կողմնակիցներին սկսեցին անվանել բոլշևիկներ (մեծամասնականներ–ռուսերեն больше-ից), իսկ նրա հակառակորդներին՝ մենշևիկներ (փոքրամասնականներ–ռուսերեն меньше-ից)։

ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի համաշխարհային պատմ․ նշանակությունն այն էր, որ այն շրջադարձային կետ հանդիսացավ ռուս, և միջազգային բանվորական շարժման մեջ։ Ռուսաստանում ստեղծվեց հեղափոխական մարքսիստական կուսակցություն՝ բոլշևիկների կուսակցություն։ Բոլշևիզմը ձևավորվեց, որպես քաղ․ կուսակցություն, որը հանդիսացավ բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների արմատական շահերի միակ արտահայտիչն ու պաշտպանը (տես նաև Սովետական Միության կոմունիստական կուսակցություն հոդվածը)։

Գրկ․ Լենին Վ․Ի․, ՌՍԴԲԿ II համագումարը։ 1903 թ․ հուլիսի 17 (30)– օգոստոսի 10 (23), Երկ․ լիակա․ ժող․, հ․ 7։ Նույնի, Զեկուցում ՌՍԴԲԿ II համագումարի մասին, նույն տեղում, հ․ 8։ Նույնի, Մի քայլ առաջ, երկու քայլ ետ, նույն տեղում։ Второй съезд РСДРП, июль–август 1903 г․, Протоколы, М․, 1959; История КПСС, т․ 1, М․, 1964․ Ա․ Բաղմանյան

ՌՍԴԲԿ ԵՐՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, Երկրորդ համառ ու սաստանյան, տեղի է ունեցել 1907-ի հուլիսի 21–23 (օգոստոսի 3–5)-ին Կոտկաում (Ֆինլանդիա)։ Մասնակցել է 26 պատգամավոր (9 բոլշևիկ, 5 մենշևիկ, 5 լեհ․ ս–դ․, 5 բունդական և 2 լատիշ, ս–դ․)։ Բացի պատգամավորներից կոնֆերանսին մասնակցել են ՌՍԴԲԿ V համագումարում (1907) ընտրված կուսակցության ԿԿ անդամները և անդամության թեկնածուները։ Օրակարգ․ 3-րդ Պետ․ դումայի ընտրություններին մասնակցելու, այլ կուսակցությունների հետ ընտրությունների ընթացքում համաձայնությունների, ընտրական պլատֆորմի, արհմիությունների համառուսաստանյան համագումարի մասին։ Առաջին հարցի վերաբերյալ լսվել են բոլշևիկներից՝ Վ. Ի․ Լենինի (ընդդեմ բոյկոտի) և Ա․ Ա․ Բոգդանովի (հանուն բոյկոտի), մենշևիկներից և բունդից՝ Ֆ․ Ի․ Դանի զեկուցումները։ Մենշևիկները պահանջել են կադետների հետ մասնակցել Դումայի օրենսդրական բոլոր աշխատանքներին։ Լենինը անհրաժեշտ է համարել ընտրական կամպանիան և ապա Դումայի ամբիոնը օգտագործել կուսակցության հայացքները պրոպագանդելու համար։ Կոնֆերանսը ձայների մեծամասնությամբ հիմք է ընդունել բանաձևի լենինյան նախագիծը, որը կուսակցությանը կոչ է արել մասնակցել ընտրական կամպանիային։ Բոյկոտիստները, իրենց նախագիծը մերժվելուց հետո, միացել են լենինյան բանաձևին։ Որոշվել է, որ ս–դ–ները ընտրություններում հանդես են գալու անկախ։ Վերաքվեարկության ժամանակ թույլատրվել է համաձայնությունը կադետներից ձախ բոլոր կուսակցությունների հետ։ Ընտրությունների երկրորդ և հետագա փուլերում (ընտրությունները բազմաստիճան էին) աջերի դեմ պայքարելու համար հնարավոր է համարվել համաձայնությունը բոլոր հեղափոխական և օպոզիցիոն կուսակցությունների հետ։ Կոնֆերանսը առաջարկել է Կենտկոմին ընտրություններին մասնակցելու առթիվ ընդունված բանաձևի հիման վրա կազմել ընտրական պլատֆորմ։ Արհմիությունների համառուսաստանյան համագումարի կապակցությամբ լսվել է 2 զեկուցում, մեկը՝ կուսակցության կողմից արհմիությունները ղեկավարելու անհրաժեշտության, երկրորդը՝ կուսակցությունից արհմիությունների «չեզոքության» մասին։ Զեկուցումների հիման վրա առաջարկվել է բանաձևի չորս նախագիծ, բոլշևիկյան (Լենինի նախագիծը), մենշևիկյան և 2 կոմպրոմիսային։ Կոնֆերանսը որոշել է այդ հարցի կապակցությամբ առաջարկված բոլոր բանաձևերի նախագծերը հանձնել ՌՍԴԲԿ ԿԿ–ին, որպես փաստաթղթեր։ Ղեկավարվելով կոնֆերանսի որոշումներով, ՌՍԴԲԿ մասնակցել է Պետ․ դումայի ընտրություններին։

Գբկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16։ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т․ 1, М․, 1970․

ՌՍԴԲԿ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է Լոնդոնում 1905-ի ապրիլի 12–27 (ապրիլի 25–մայիսի 10)-ին, Ռուսաստանում 1905–07-ի հեղափոխության վերելքի իրադրության պայմաններում։ համագումարին մասնակցել է 24 պատգամավոր վճռական (ներկայացնում էին ՌՍԴԲԿ 21 կոմիտե) և 14՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Վ․ Ի․ Լենինը ընտրվել է համագումարի նախագահ՝ ղեկավարելով նրա ողջ ընթացքը։ Համագումարը հրավիրվել է Վ․ Ի․ Լենինի անմիջական նախաձեռնությամբ։ Նախահամագումարյան շրջանում մենշևիկների կազմալուծիչ գործունեության հետևանքով կուսակցությունը պառակտվել էր, անհրաժեշտ էր համախմբել այն և մշակել սկսված հեղափոխության միասնական տակտիկական գիծ։ Մենշևիկները հրաժարվեցին մասնակցել համագումարին։ Նրանք ժնևում հրավիրեցին իրենց կոնֆերանսը (մասնակցում էին ՌՍԴԲԿ 9 կոմիտեների պատվիրակներ)։

Օրակարգ, կազմկոմիտեի զեկուցումը (մեծամասնության կոմիտեների բյուրոյից՝ Ա․ Ա․ Բոգդանով, Կենտկոմից՝ Լ․ Բ․ Կրասին), տակտիկական հարցեր, զինված ապստամբություն (Ա․ Վ․ Լունաչարսկի, հարակից՝ Բոգդանով), վերաբերմունք կառավարության տակտիկային հեղաշրջման նախօրյակին և ընթացքում (Պ․ Պ․ Ռումյանցև), ժամանակավոր հեղափոխական կառավարության մասին (Լենին), վերաբերմունք գյուղացիական շարժմանը (Լենին, Մ․ Դ․ Ցխակայա), կազմակերպական հարցեր, բանվորների և մտավորականության փոխհարաբերոթյունները կուսկազմակերպություններում (Լենինի և Բոգդանովի բանաձևը), կուսակցության կանոնադրությունը (Բոգդանով), վերաբերմունք այլ կուսակցություններին և հոսանքներին, վերաբերմունք ՌՍԴԲԿ–ից պառակտվածների նկատմամբ (Լենինի և Բոգդանովի բանաձևը), վերաբերմունք ազգային ս–դ․ կազմակերպություններին (Վ․ վ․ Վորովսկու բանաձևը), վերաբերմունք լիբերալների նկատմամբ (Վորովսկի), գործնական համաձայնություններ սոցիալիստ–հեղափոխականների (էսէռներ) հետ (Լենին), ներկուսակցական հարցեր, պրոպագանդա և ագիտացիա (Բոգդանովի բանաձևը), պատգամավորների հաշվետվություններ, Կենտկոմի հաշվետվությունը (Կրասին, Ա․ Ի․ Լյուբիմով), տեղական կոմիտեների պատվիրակների հաշվետվությունները, ընտրություններ։

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը բնութագրվեց որպես բուրժուադեմոկրատական, որի գլխ․ շարժիչ ուժը և հեգեմոնը պրոլետարիատն է, դաշնակիցը՝ գյուղացիությունը։ Նշվեց, որ հեղափոխության առաջին էտապում պրոլետարիատը դաշնակցելով ամբողջ գյուղացիության հետ, չեզոքացնելով բուրժուազիային, ջլատելով նրա անկայունությունը, պետք է պայքարի դեմոկրատական հանրապետության համար, հաշվի առնելով բուրժուադեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու հնարավորությունը։ «Զինված ապստամբության մասին» բանաձևում համագումարը մատնանշեց, որ անհրաժեշտ է մասսայական քաղ․ գործադուլներից անցնել զինված ապստամբության։ Կուսակցական կազմակերպություններին առաջարկվեց բանվորներին պարզաբանել ապստամբության ոչ միայն քաղ․ նշանակությունը, այլև նրա գործնական–կազմակերպական կողմը։ Նշվեց, որ պետք է միջոցներ ձեռք առնել պրոլետարիատի մարտական ուժերը կազմակերպելու, ապստամբության պլան մշակելու, ապստամբությունը ղեկավարելու համար։ Համագումարն ընդգծեց, որ ժամանակավոր հեղափոխական կառավարությունը՝ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրայի մարմինը, կստեղծվի միայն ապստամբության հաղթանակի շնորհիվ, որը և պետք է ձգտի իրականացնել ՌՍԴԲԿ մինիմում ծրագրում շարադրված տնտ․ և քաղ․ պահանջները։ Բնորոշելով կուսակցության գիծը գյուղացիական շարժման նկատմամբ, համագումարը կոչ արեց պաշտպանել գյուղացիության ագրարային պահանջներն ընդհուպ մինչև կալվածատիրական, պետ․, եկեղեցապատկան, վանքապատկան և ուդելային հողերի բռնագրավումը, օգնել գյուղացիական կոմիտեների կազմակերպմանը՝ հեղափոխական–դեմոկրատական վերափոխումներ կատարելու համար։

Հանձնարարվեց Կենտկոմին ձեռնարկել կուսակցության անջատված մասի հետ միավորման պայմանների նախապատրաստման միջոցառումներ։ Համագումարն անհրաժեշտ համարեց ազգ․ ս–դ․ կազմակերպությունների միավորումը միասնական ՌՍԴԲԿ–ի մեջ։

Մերկացնելով էսէռների քաղ․ ավանտյուրիզմը՝ համագումարը այնուամենայնիվ, հնարավոր համարեց ՌՍԴԲԿ ԿԿ հսկողությամբ ժամանակավոր համաձայնության գալ նրանց հետ՝ գյուղացիությանը պրոլետարիատի կողմը գրավելու և ինքնակալության դեմ պայքարում նրանց