ուժերը միավորելու նպատակով։ Լիբերալ բուրժուազիայի նկատմամբ վերաբերմունքի հարցի կապակցությամբ համագումարը պահանջեց պայքարել հեղափոխության մեջ ղեկավար դիրք գրավելու նրա փորձերի դեմ։ Դատապարտելով մենշևիկյան «Իսկրա» թերթի խմբագրության հակակուսակցական գործունեությունը, համագումարը ԿԿ–ին հանձնարարեց ստեղծել կուսակցության նոր կենտրոնական օրգան՝ «Պրոլետարի» թերթը։ Համագումարն ընդունեց կուսակցության նոր կանոնադրություն (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցության կանոնադրություն), որի առաջին պարագրաֆը ստացավ ՌՍԴԲԿ II համագումարում տված լենինյան ձևակերպումը։ Համագումարը ընտրեց ՌՍԴԲԿ միասնական ղեկավար կենտրոն՝ ԿԿ, Լենինի գլխավորությամբ։ Կենտկոմը «Պրոլետարի»-ի խմբագիր հաստատեց Լենինին։
Համագումարի որոշումների նշանակությունն ընդգծել և տեսականորեն հիմնավորել է Վ․ Ի․ Լենինը «Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղավւոխության մեջ» իր աշխատության մեջ, որը հրապարակվել է 1905-ի հուլիսին։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երրորդ համագումարը, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 10։ Նույնի, Սոցիաք–դեմոկրաաիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղափոխության մեջ, նույն տեղում, հ․ 11։ Третий съезд РСДРП․ Протоколы, М․ ,1959; Третий съезд РСДРП․ Сб․ документов и материалов, М․, 1959․ Շ․ Պողոսյան
ՌՍԴԲԿ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել 1904-ի նոյեմբերի երկրորդ կեսին, Թիֆլիսում։ Մասնակցել են ՌՍԴԲԿ Կենտկոմի, Կովկասյան միության, Բաքվի, Թիֆլիսի, Բաթումի և Իմերեթա–Մինգրելական կոմիտեների ներկայացուցիչները՝ թվով 12 մարդ (6-ը4 վճռական ձայնի իրավունքով, 6-ը՝ խորհրդակցական)։ Կոնֆերանսում քննարկվել են՝ կուսակցության ղեկավար կենտրոնների նկատմամբ վերաբերմունքի, Կովկասյան միության, ՌՍԴԲԿ III համագումարի, բյուրոյի, բոլշևիկյան գրականության առաքման, ներկա պատմ․ մոմենտի, գրական–հրատարակչական աշխատանքի, ՌՍԴԲԿ Կովկասյան միության կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունների ևն հարցեր։
1904-ի ամռանը, երբ ծայր աստիճան սրվել էր ներկուսակցական պայքարը, համաձայնողական Կենտկոմի մենշևիկյան գերակշռող թևին հաջողվել էր ընդունել հայտնի «Հուլիսյան դեկլարացիան», որն օրինական էր համարում «Իսկրայի» խմբագրության մենշևիկյան կազմը, պաշտպանում մենշևիկների օպորտունիզմը։ Դեկլարացիայով Վ․ Ի․ Լենինը զրկվում էր Կենտկոմի արտասահմանյան ներկայացուցչի իրավունքից, արգելվում էր նաև նրա աշխատությունների հրատարակումը առանց մենշևիկյան կոլեգիայի համաձայնության։ Զավթելով կուսակցության ղեկավար մարմինները՝ մենշևիկները դեմ գնացին ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրմանը և վերացրին Կենտկոմի Հվ. բյուրոն, որը պայքարում էր ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրման համար։
Վճռականորեն պայքարելով մենշևիկների օպորտունիզմի դեմ՝ բոլշևիկները Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ 1904-ի օգոստոսին Շվեյցարիայում հրավիրեցին 22 բոլշևիկների հայտնի խորհրդակցությունը, որը կուսակցության տեղական կոմիտեներին դիմեց III համագումարի հրավիրումը նախապատրաստող՝ «Կուսակցությանը» հայտնի կոչով։ Այդ նպատակով Կենտկոմը Անդրկովկաս գործուղեց Ռ․ Ս․ Զեմլյաչկային, որին հաջողվեց Կովկասյան միության հայտնի գործիչների հետ միասին Անդրկովկասյան կազմակերպությունները համախմբել Վ․ Ի․ Լենինի շուրջը։
1904-ի նոյեմբ․ 10-ին Վ․ Ի․ Լենինը Բաքվի բոլշևիկյան կոմիտեի քարտուղար Ա․ Մ․ Ստոպանիին գրում էր, որ անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել (հակառակ մենշևիկների) որոշում ընդունելու՝ ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրումը արագացնելու համար։ Ելնելով լենինյան ցուցումներից՝ Կովկասյան միության I կոնֆերանսը իր աշխատանքի գլխավոր հարցը համարեց ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրման լենինյան դիրքորոշման պաշտպանությունը։ Այդ ուղղությամբ գործնական աշխատանք կազմակերպելու նպատակով ընտրվեց Կովկասյան միությանը կից բյուրո։ Ընդունելով հատուկ որոշում «Մեծամասնականների գրականության մասին»՝ կոնֆերանսը Կենտկոմից պահանջում էր տեղական կոմիտեները ապահովել բոլշևիկյան գրականությամբ։ Կոնֆերանսը վստահություն չհայտնեց մենշևիկյան ղեկավար կենտրոնների նկատմամբ։ Նկատի ունենալով հասունացող հեղափոխական իրադրությունը և ցարիզմի դեմ վճռական պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ կոնֆերանսը ընդունեց «Ներկա պատմական մոմենտի մասին» բանաձևը, ուր ուժերի համախմբման լավագույն ձևը համարվում էր քաղ․ ցույցերի կազմակերպումը։ Դրվում էին շարունակվող ռուս–ճապոն․ պատերազմի բնույթի մերկացման, պրոլետարիատի ղեկավարությամբ աշխատավորների պայքարի ընդլայնման, նեղ խմբակային պայքարի հաղթահարման և այլ հարցեր։ Միջոցառումներ մշակվեցին գրական–հրատարակչական գործի բարելավման, տեղական կազմակերպությունները գիտական–սոցիալիստական անհրաժեշտ գրականությամբ ապահովելու ուղղությամբ։
Կոնֆերանսը քննարկեց աշխատավորների դասակարգային գիտակցությունը մթագնող նացիոնալիզմի, մասնավորապես դաշնակցականների, վրաց․ ֆեդերալիստների, «Հայկական սոցիալ–դեմոկրատական բանվորական կազմակերպության» («սպեցիֆիկների») դեմ պայքարի ակտիվացման հարցերը։
Չնայած համաձայնողական բնույթի որոշ, թերություններին, ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեների I կոնֆերանսը զգալի դեր է խաղացել տեղական ս–դ․ կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման, ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրման լենինյան գծի պաշտպանության գործում։ Վ․ Ի․ Լենինը 1904-ի դեկտեմբերին նշել է, որ Կովկասի, Հարավի և Հյուսիսի «․․․երեք կոնֆերանսներն էլ կտրականապես արտահայտվել են հօգուտ կուսակցության III համագումարի անհապաղ հրավիրման և հօգուտ «մեծամասնության» գրական խմբի պաշտպանության» (Երկ, լիակտ․ ժող․, հ․ 9, էջ 178)։
Գրկ․ Ղարիբջանյան Գ․ P․, Լենինը և Անդրկովկասը, հ․ 1, Ե․, 1970։ Очерки истории коммунистических организаций Закавказья, ч․ 1, 1883–1921 гг․, Тб․, 1967; Жвания Г․, В․ И․ Ленин, ЦК партии и большевики Закавказья, Тб․, 1956․
ՌՍԴԲԿ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1904-ի մայիսի առաջին կեսին՝ Թիֆլիսում։ Մասնակցել են ՌՄԴԲԿ Կենտկոմի, Կովկասյան Միության, Թիֆլիսի, Բաթումի, Իմերեթա–Մինգրելական և Դուրիայի կոմիտեների ներկայացուցիչները։ Համագումարը կայացել է երկրամասում հեղափոխական շարժման ծավալման, ս–դ․ խմբակների ձևավորման և մենշևիկների կազմակերպական օպորտունիզմի դեմ բոլշևիկների ակտիվ պայքարի պայմաններում։ Լսվել են ցույցերի և աշխատավորների զինման, Կովկասյան միության գրական–հրատարակչական գործունեության, վրաց ազգայնականների «Մաքարթվելո» թերթի նկատմամբ վերաբերմունքի հարցերը, ինչպես նաև զեկուցումներ Ելիզավետպոլի ու Երևանի նահանգներում, Կարսի մարգում և Բորչալուի գավառում տարվող ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանքի մասին։ Համագումարը «ժամանակին և անհրաժեշտ» է համարել զինված ցույցերի կազմակերպումը այն հաշվով, որ «դրանք կիրառվեն միայն լայն շրջաններում՝ միաժամանակյա տարածման պայմանով»։ Զինված ցույցերը հաջողությամբ կազմակերպելու նպատակով, Կովկասյան միության կոմիտեին կից ստեղծվել է ռազմահեղափոխական կազմակերպություն։ Որոշվել է լայնորեն պրոպագանդել Իփդիսթավիի ցույցը և նախապատրաստել ցույց Կովկասում ու Ռուսաստանում որպես հակադրություն խիդիսթավցիների դեմ ենթադրվող բռնությունների։ Համագումարը մշակել է միջոցառումներ՝ աշխատավորների շրջանում պրոպագանդան և ագիտացիան ընդլայնելու ուղղությամբ։ Որոշվել է հրատարակել Վ․ Ի․ Լենինի «Գյուղական չքավորություն» գրքույկը, ինչպես նաև ագիտացիոն գրականություն՝ զինվորների համար։
Լսելով հաշվետվություն Կովկասյան միության գրական–հրատարակչական գործունեության մասին՝ համագումարը որոշել է վերսկսել ու կարգավորել վրացերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով <Պրոլետարիատի կոիվը> թերթի հրատարակությունը։ Նախքան համագումարը առաջարկվել էր այն հրատարակել արտասահմանում։ Այդ նպատակով պետք է ստեղծվեր խմբագրական մարմին և նպատակահարմար էր համարվել նրանում կուսակցության Կենտկոմի ներկայացուցչի մասնակցությունը, և որ այդ ներկայացուցիչը լիներ Վ․ Ի․ Լենինը։ Համագումարը, միության գրական–հրատարակչական գործունեության բարելավման միջոցառումներ նշելով հանդերձ, մերժեց վերո–