«ՌՍԴԲԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «Հյուսիսային բանվորական միություն», Վլադիմիրի, Կոստրոմայի, Ցարոսլավլի (1903-ի փետրվար–օգոստոսին նաև՝ Տվերի) նահանգների ս–դ․ կազմակերպությունների մարզային միավորումը։ Ստեղծվել է 1900–01-ին, վորոնեժում։ «Միությունը» ղեկավարել է Ռուսաստանի խոշորագույն մանածագործական շրջանի (մոտ 300 հզ․ բանվոր) բանվորական շարժումը։ «ՌՍԴԲԿ հ․ մ․»-ի գործունեությունը նշանակալիորեն աշխուժացել է Կինեշմայում (Կոստրոմայի նահանգ) 1901-ի օգոստոսին կայացած Իվանովո–Վոզնեսենսկի, Ցարոսլավլի, Կոստրոմայի և Վլադիմիրի ս–դ․ կոմիտեների և խմբերի ներկայացուցիչների խորհրդակցությունից հետո։ «Միության» համագումարում (1902, Վորոնեժ) ընտրվել է ԿԿ (Մ․ Ա․ Բագաև, Օ․ Ա․ Վարենցովա, Ն․ Ն․ Պանին և ուրիշներ) և ընդունվել ծրագիր, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը՝ նրանում «էկոնոմիզմի» օպորտունիստական հոսանքի հետքերի պահպանման համար։ «Միությունը» կապված է եղել «Իսկրա»-ի հետ։ Նրա ներկայացուցիչները մասնակցել են ՌՍԴԲԿ II համագումարի (1903) նախապատրաստմանը, համագումարում՝ միացել են լենինյան մեծամասնությանը։ Համագումարից հետո «Միությունը» վերափոխվել է ՌՍԴԲԿ Հս․ կոմիտեի։ 1905-ի հուլիսին Կոստրոմայում կայացած հս․ կազմակերպությունների կոնֆերանսում ՌՍԴԲԿ Հս․ կոմիտեն լուծարվել է․ ստեղծվել են ինքնուրույն կոմիտեներ։ «Միությունը» և ՌՍԴԲԿ Հս․ կոմիտեն մեծ դեր են կատարել երկրամասերում հեղափոխական մարքսիստական գաղափարների տարածման գործում։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Նամակ «ՌՍԴԲԿ հյուսիսային միությանը», Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6։ Второй съезд РСДРП․ Протоколы, М․, 1959; Варенцова О․ А․, «Северный рабочий союз» и Северный комитет РСДРП, 3 изд․, [Иваново], 1948․
ՌՍԴԲ(բ)Կ ՅՈԹԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ (ԱՊՐԻԼՏԱՆ), բոլշևիկյան կուսակցության առաջին լեգալ կոնֆերանսը, կայացել է 1917-ի ապրիլի 24–29 (մայիսի 7– 12)-ին, Պետրոգրադում։ Մասնակցել է 133 պատգամավոր վճռական, 18-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 78 խոշորագույն կազմակերպությունների 80 հզ․ անդամների։ Օրակարգ, ընթացիկ մոմենտը (պատերազմը և ժամանակավոր կառավարությունը, զեկուցող՝ վ․ Ի․ Լենին), հաշտության կոնֆերանսը (Վ․ Պ․ Նոգին), վերաբերմունք բանվորների և զինվորների դեպուտատների սովետների նկատմամբ (Նոգին), կուսակցության ծրագրի վերանայումը (Լենին), իրադրությունը Ինտերնացիոնալում և մեր խնդիրները (Գ․ Ե․ Զինովև), ս–դ․ ինտերնացիոնալիստական կազմակերպությունների միավորումը (Զինովև), ագրարային հարցը (Լենին), ազգային հարցը (Ի․ Վ․ Ստալին), Սահմանադիր ժողովը, կազմակերպական հարցեր, զեկուցումներ մարզերից, ԿԿ–ի ընտրություններ։ Կոնֆերանսը ղեկավարում էր Լենինը, նա ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ բոլոր հարցերի քննարկմանը, գրեց կոնֆերանսի գրեթե բոլոր բանաձևերը՝ պաշտպանելով և զարգացնելով ապրիչյան թեզիսների դրույթները։
Կոնֆերանսը քննադատեց և հիմնականում մերժեց հեղափոխության զարգացման, ժամանակավոր կառավարության նկատմամբ վերաբերմունքի, «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգի, ագրարային, ազգ․ հարցերի շուրջը թույլ տրված սխալները, որոնք դրսևորվել էին որոշ ընկերների ելույթներում։ Կոնֆերանսի ընդունած լենինյան բանաձևերում պարզ ու որոշակի դրվեցին սոցիալիստական հեղափոխությանն անցնելու անհրաժեշտության, իմպերիալիստական պատերազմից դուրս գալու, բուրժ․ ժամանակավոր կառավարությանն աջակցություն ցույց չտալու, աշխատավոր գյուղացիության հետ դաշնակցելու, ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և այլ հարցեր։ Ազգ․ հարցի մասին Լենինի կազմած բանաձևում նշված էր, որ պրոլետարիատի կողմից ազգերի անջատման իրավունքը ճանաչելն է միայն ապահովում տարբեր ազգերի բանվորների լիակատար համերաշխությունը և նպաստում նրանց՝ ազգ․, իսկապես դեմոկրատական հիմունքներով մերձեցմանը։ Նշվեց, որ ազգերի ազատորեն անջատվելու և ինքնուրույն պետություն կազմելու իրավունքն անթույլատրելի է շփոթել այս կամ այն ազգի, այս կամ այն պահին անջատվելու նպատակահարմարության հարցի հետ։ Վ․ Ի․ Լենինի կազմած «Բորգբյերգի առաջարկության առթիվ» բանաձևում զգալի տեղ էր հատկացվում «ամբողջ Հայաստանի» ինքնորոշման իրականացմանը, անեքսիայի ենթարկված տարածքների ազատագրմանը, այդ կապակցությամբ ժամանակավոր կառավարության, էսէռների ու մենշևիկների «խոստումները գործի վերածելու» հարցերին։ Կոնֆերանսն ընտրեց 9 հոգուց բաղկացած Կենտկոմ՝ վ․ Ի․ Լենին, Յա․ Մ․ Սվերդլով, Ի․ Վ․ Մտալին, Վ․ Պ․ Նոգին, Վ․ Պ․ Միլյուտին, Դ․ Ե․ Զինովև, Լ․ Բ․ Կամենև, Ի․ Տ․ Մմիլգա, Դ․ Ֆ․ Ֆյոդորով։
Կոնֆերանսը նպաստեց կուսակցության գաղափարական և կազմակերպական համախմբմանը։ Այն մշակեց հեղափոխության սոցիալիստական զարգացման կոնկրետ պլան։ Ռուսաստանի հեղափոխական պրոլետարիատը զինվեց սոցիալիստական հեղափոխության պայքարի ու հաղթանակների կոնկրետ ծրագրով։
Գրկ․ Լենին Վ․Ի․, Զեկուցում ընթացիկ մոմենտի մասին ապրիլի 24-ին (մայիսի 7-ին), Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 31։ ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մ․ 1, Ե․, 1954։ Седьмая (Апрельская) Всероссийская конференция РСДРП (большевиков)․ Петроградская общегородская конференция РСДРП (большевиков)․ Апрель 1917 г․ Протоколы, М․, 1958․ Հ․ Մելիքյան
ՌՍԴԲԿ ՉՈՐՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ (համառուսաստանյան երրորդ), տեղի է ունեցել Հելսինգֆորսում (Ֆինլանդիա) 1907-ի նոյեմբ․ 5–12 (18–25)-ին։ Մասնակցել է 27 պատգամավոր՝ 10 բոլշևիկ, 4 մենշևիկ, 5 լեհ․ և 3 լատիշ, ս–դ․, 5 բունդական։ Օրակարգ․ Պետ․ դումայում ս–դ․ ֆրակցիայի տակտիկայի մասին, ֆրակցիոնիստական կենտրոնների և տեղական կազմակերպությունների հետ ԿԿ–ի կապն ամրապնդելու մասին, բուրժ․ մամուլին մասնակցելու մասին։ Դումայում ս–դ․ դեպուտատների տակտիկայի մասին զեկուցումով հանդես եկավ Լենինը։ Նա նշեց, որ սկսվող ռեակցիայի շրջանում կուսակցությունը պետք է Դումայում մերկացնի կառավարական և լիբերալ բուրժ․ օրինագծերի հակաժող․ բնույթը։ Մոցիալդեմոկրատները Դուման պետք է օգտագործեն ոչ թե «օրենսդրական ռեֆորմների» նպատակով, այլ պրոլետարիատի հեղափոխական դաստիարակության և կազմակերպման, հանուն դեմոկրատական հանրապետության, կալվածատիրական հողերի բռնագրավման, 8-ժամյա աշխատօր վա լայն ագիտացիայի համար։ Այդ խնդիրը նրանք կարող են կատարել, ասում էր Լենինը, եթե վարեն ինքնուրույն քաղաքականություն և բլոկ չկազմեն կադետների հետ, ինչպես առաջարկում էին մենշևիկները։ Կոնֆերանսը ձայների մեծամասնությամբ ընդունեց Պետերբուրգի համաքաղաքային կոնֆերանսի անունից Լենինի գրած և առաջարկած որոշումը։ Կոնֆերանսը որոշեց Դումայում ՌՍԴԲԿ ներկայացուցչությունն անվանել «սոցիալ–դեմոկրատական ֆրակցիա», անթույլատրելի համարեց սոցիալ–դեմոկրատների մասնակցությունը բուրժ․ մամուլին, միջոցառումներ նշեց տեղական կուսակցական կոմիտեների հետ ՌՍԴԲԿ ԿԿ–ի կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌՍԴԲԿ չորրորդ կոնֆերանսը («Համառուսաստանյան երրորդը»), Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16, էջ 207–210։
ՌՍԴԲԿ ՉՈՐՐՈՐԴ (ՄԻԱՎՈՐԻՉ) ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է Ստոկհոլմում 1906-ի ապրիլի 10–25 (ապրիլի 23–մայիսի 8)-ին։ Մասնակցել է 112 պատգամավոր վճռական, 22-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Ազգ կազմակերպություններից խորհրդակցական ձայնի իրավունքով ներկայացված էին․ երեքական՝ Լեհաստանի և Լիտվայի ս–դ–ից, Լատիշ․ ՄԴԲԿ–ից, Բունդից, մեկական՝ Ուկրաինայի ՍԴԲԿ–ից, Ֆինլանդիայի ՍԴԲԿ–ից և Բուլղարիայի ՍԴԲԿ–ից։ Բոլշևիկներն ունեին 46 ձայն, մենշևիկները՝ 62։ 1905–07-ի հեղափոխական իրադրությունը պահանջում էր հաղթահարել կուսակցության պառակտումը։ Կուսակցության միավորման օգտին հանդես էին գալիս տեղական կուսակցական կազմակերպությունները։ Համագումար հրավիրելու համար 1905-ի վերջին երկու ֆրակցիաների ղեկավար կենտրոնները կազմեցին ՌՍԴԲԿ միացյալ Կենտկոմ։ Համագումարի որոշումների նախագծերի, որ բոլշևիկներն ու մենշևիկները կազմել էին առանձին, քննարկման հետ միասին կուսկազմակերպություններում տեղի ունեցան պատգամավորների ընտրություններ։ Արդ․ շրջանների բազմաթիվ կազմակերպություններում, լրջորեն թուլացած լինելով ռեպրեսիաներից, բոլշևիկները չկարողացան ուղարկել իրենց պատգամավորները կամ էլ ներկայացվեցին պակաս կազմով։ Այդ պատճառով էլ համագումարի կազմը չէր արտացոլում կուսակցության մեջ ուժերի իրական հարաբերակ–