Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նիկան է։ ժող․ նվագարաններից են շախլիչ (սրինգի տարատեսակ), շապար և սառնայ (պարկապզուկներ), կեսլե (գուսլի), վարխան և պալնայ (լեզվակավոր), պարապպան (թմբուկ), խանկարմա (դափ), կենցաղավարում են նաև ջութակն ու հարմոնը։ Չուվաշ, երաժշտության աոաջին գրառումները հրապարակվել են Կաղանում (1893) և Սիմբիրսկում (1908, 1912), սովետական տարիների ժողովածուներից առավել հետաքրքիր են Ս․ Մ․ Մաքսիմովի կազմածները (1932, 1964) և «Չուվաշ․ ժող․ երգեր» (1969)։ ժող․ հայտնի երգիչներից են Դ․ Ֆ․ Ֆեոդորովը և Ի․ Դ․ Վդովինան։ Պրոֆեսիոնալ երաժշտարվեստը սկզբնավորվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Չուվաշ, առաջին կոմպոզիտորներն են Ֆ․ Պ․ Պավլովը, Ս․ Մ․ Մաքսիմովը, Վ․ Պ․ Վորոբյովը, Գ․ Գ․ Լիսկովը, Դ․ Վ․ Վորոբյովը։ Երաժշտության զարգացմանը նպաստել են ռուս երաժիշտներ Ի․ Վ․ Լյուբլինը, Ս․ Ի․ Գաբերը, առանձնապես՝ Վ․ Մ․ Կրիվոնոսովը («Խնդություն», առաջին երաժշտ․ կոմեդիան, 1935, կանտատներ, նվագախմբային U կամերային երկեր)։ Չուվաշ, առաջին սիմֆոնիան (1936) և «Նարսպի» օպերան (1940) գրել է լենինգրադցի կոմպոզիտոր Վ․ Գ․ Իվանիշինը։ Չ–ի երաժշտության նվաճումները կապված են Ֆ․ Մ․ Լուկինի, Դ․ 6ա․ Ւփրբյուի, Դ․ Ս․ Լեբեդնի, Ա․ Գ․ Օռլով–Շուզմի, Ա․ Ն․ Տոգաեի, Ֆ․ Ս․ Վասիլեի, Ա․ Վ․ Ասլամասի,Վ․ Ա․ Խոդյաշեի, Ա․ Ա․ Պետրովի, Ա․ Մ․ Տոկարևի, Տ․ Ի․ Ֆադենի, Մ․ Ա․ Ալեքսեեի անունների հետ։ Դրվել են օրատորիաներ, կանտատներ, սիմֆոնիաներ, օպերաներ, բալետներ, օպերետներ և այլ ժանրերի գործեր։ 1959-ին դրամատիկական թատրոնը վերակազմվել է Չուվաշ, երաժշտադրամատիկական թատրոնի։ 1969-ին թատերախումբը բաժանվել է երաժշտ․ և դրամատիկական կոլեկտիվների։ Երաժշտադրամատիկական, իսկ ապա Երաժշտ․ թատրոնը բեմադրել է նաև ազգ․ կոմպոզիտորների օպերաները, օպերետներն ու բալետները։ Կատարողներից են ՌՍՖՍՀ վաստ․ և ՉԻՍՍՀ ժող․ արտիստներ Տ․ Ի․ Չումակովան, Մ․ Ի․ Դենիսովը, խմբավարներ՝ ՉԻՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Վ․ Պ․ Վորոբյովը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստ Ֆ․ Մ․ Լուկինը, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Դ․ Ս․ Լեբեդեը, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ, ՉԻՍՍՀ ժող․ արտիստ Ա․ Դ․ Օռլով–Շուզմը և ուրիշներ։ ՉԻՍՍՀ–ում գործում են (1977) Չուվաշ, երաժշտ․ թատրոնը, ֆիլհարմոնիան (1936), ՉԻՍՍՀ երգի և պարի պետ․ անսամբլը (1924), Չուվաշ, ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը (1943), ժող․ ստեղծագործության տունը (1936), ՉԻՍՍՀ կոմպոզիտորների միությունը (1940), Չեբոքսարիի երաժշտ․ ուսումնարանը (1929), 40 երաժշտ․ դպրոց։

Թատրոնը։ Մինչե Հոկտեմբերյան հեղափոխությունը չուվաշների դրամատիկական արվեստի տարրերը պահպանվել են ժող․ բանավոր ստեղծագործության խաղերում ու ծեսերում։ Պրոֆեսիոնալ թատրոնը ծնունդ է առել սովետական իշխանության առաջին տարիներին։ 1918-ին Կաղանում ուսանողների, կարմիր բանակայինների և ծառայողների խումբը ներկայացրել է Ա․ Օստրովսկու «Այնպես մի ապրի, ինչպես ուզում ես» պիեսը։ Այդ կոլեկտիվն անվանվել է Չուվաշ, սովետական շրջիկ թատրոն։ Թատրոնի ծնունդը նպաստել է ազգային դրամատուրգիայի ստեղծմանը։ Ազգային թատրոնի զարգացումը սերտորեն կապված է ռուս, թատրոնի և դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթների յուրացման հետ։ Բեմադրվել են Ա․ Օստրովսկու, Ն․ Գոգոլի, Մոլիերի, Վ․ Հյուգոյի և այլոց պիեսները։ 1920-ից հետո թատրոնը Կազանից տեղափոխվել է Չեբոքսարի, 1933-ին կոչվել ակադեմիական։ 1930–40-ական թթ․ դարձակետային ներկայացումներն են Պ․ Օսիպովի «Այդար» (1935), «Ինչպես էր կոփվում պողպատը», ըստ Ն․ Օստրովսկու (1937), Դորկու «Հատակում» (1938), Շեքսպիրի «Օթելլո» (1943), Ն․ Այզմանի «Լիգա Կորոտկովա» (1943)։ 1959-ին թատրոնը վերակազմավորվել է Չուվաշ, երաժշտադրամատիկական թատրոնի և կոչվել բանաստեղծ Կ․ Վ․ Իվանովի անունով։ 1969-ին նրանից անջատվել է Երաժշտական թատրոնը։ Չ–ում գործում են նաև Ռուս, դրամատիկական թատրոնը (հիմն․ 1922-ին), Չուվաշ, պատանի հանդիսատեսի թատրոնը (հիմն․ 1933-ին), տիկնիկային թատրոնը (հիմն․ 1943-ին)։ Դրամատիկական թատրոնի կազմում են (1977) ՍՍՀՄ ժող․ արտիստ Ա․ ուրգալկինը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստուհի Վ․ Կուզմինան, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Վ․ Ցակովլեը և ուրիշներ։ Դլխ․ ռեժ․ (1941–47 և 1969-ից)՝ Չուվաշ․ ԻՍՍՀ ժող․ արտիստ Լ․ Ռոդիոնով։

Գրկ․ Чувашская АССР․ Очерки о природе, Чебоксары, 1952; История Чувашской АССР, т․ 1–2, Чебоксары, 1966–67; Каховский В․ Ф․, Происхождение чувашского народа, Чебоксары, 1965; Очерки истории Чувашской областной организации КПСС, Чебоксары, 1974; Прокопьев И․ П․, Народное хозяйство Чувашии; итоги и перспективы, Чебоксары, 197 2;, Сидоров П․ А․, Развитие структуры экономики Чувашской АССР, Чебоксары, 1974; Сироткин М․, Очерк истории чувашской советской литературы, Чебоксары, 1956; Хлебников Г․, Современная чувашская литература, Чебоксары, 1971; Никитин Г․ А․, Крюкова Т․ А․, Чувашское народное изобразительное искусство, Чебоксары, 1960; Ургалкина Н А-, Чувашское советское искусство, [Чебоксары, 1973]: Илюхин Ю А-, Музыкальная культура Чувашии, в․ 1, Чебоксары, 1961; Марков Б․ С․, Рождение музыкального театра Чувашии, Чебоксары, 1965; История музыки народов СССР, т․ 1–5, М․, 1970–74; Чувашский театр, в кн․։ История советского драматического театра, т․ 1–6, М․, 1966–71․

ՉՈՒՎԱՇԵՐԵՆ, չուվաշների լեզուն։ Պատկանում է թյուրք, լեզվաընտանիքի արմ․ (բուլգարական) խմբին։ Խոսվում է Չուվաշ․ ԻՍՍՀ–ում և հարակից որոշ վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 1,4 մլն (1979); Ունի 2 բարբառ։ Ցեղակից լեզուների համեմատությամբ Չ–ում կան հնչյունական, ձևակազմական, բառապաշարային ուրույն առանձնահատկություններ [ձայնավորների քանակային տարբերություն (երկար–կարճ), հոգնակիակազմություն ceм մասնիկով՝ лар, лер մասնիկների փոխարեն են]։ Դրավոր աղբյուրները՝ XVIII դարից։ Այբուբենը ռուսագիր է։

Գրկ, Егоров В․ Г․, Современный чувашский литературный язык в сравнительно-историческом освещении, 2 изд․, ч․ 1, Чебоксары, 1971․

ՉՈՒՎԱՇՆԵՐ (ինքնանվանումը՝ չուվաշ), ազգ ՍՍՀՄ–ում։ Ընդհանուր թիվը՝ 1,751 մլն (1979)։ Բնակվում են Չուվաշ․ (856,2 հզ․, 1970), Թաթար․, Բաշկիր․ ԻՍՍՀ–ներում, Ուլյանովսկի, Կույբիշեի, Սարատովի մարզերում, Սիբիրում, Միջին Ասիայում։ Խոսում ես չուվաշերեն։ Հավատացյալներն ուղղափառներ են։ Մինչե սովետական իշխանության հաստատումը Չ․ ապրում էին գյուղական համայնքներով, հասարակական և ընտանեկան կենցաղում պահպանվում էին նահապետական որոշ վերապրուկներ։ Սովետական իշխանության տարիներին Չ․ հասել են տնտ․ և մշակութային խոշոր հաջողությունների, աճել է ազգային մտավորականություն։ Սոցիալիզմի հաղթանակի հետեանքով Չ․ կազմավորվեցին իբրե սոց․ ազգ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Չուվաշական Ինքնավար Սովեւռական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։

ՉՔԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅՈՒՆ, գյուղացիության այն շերտը, որի տնտեսության եկամուտները չեն բավարարում նրա պահանջները և շարունակ վաճառելով իր աշխատուժը՝ ենթարկվում է շահագործման։ Առաջացել է կապիտալիստական հասարակարգում՝ գյուղացիության քայքայման, սոցիալական շերտավորման [գյուղական պրոլեաարիատ (վարձու բանվորներ), Չ․ գ․ (կիսապրոլետարիատ), միջակ գյուղացիություն, կուչակություն (գյուղական բուրժուազիա)] հետեանքով։ Կապիտալը Չ․ գ․ շահագործում է նաև բնավարձակալության և աշխատավճարի պահպանման, հարկերի գանձման, վարկի համար բարձր տոկոսների սահմանման, հողի գրավադրման, գյուղատնտ․ արտադրանքը ցածր գներով գնելու և այլ ուղիներով։

Նախահեղափոխական Ռուսաստանում չքավորական տնտեսությունները կազմում էին գյուղացիական բոլոր տնտեսությունների 65%–ը։ Ապրուստի միջոց հայթայթելու նպատակով Չ․ գ․ դիմում էր արտագնացության և վերաբնակության, տարեկան բատրակության էր գնում 2 մլն չքավոր։ Չ․ գ–յան տնտ․ դրությունը նրան մերձեցնում է պրոլետարիատին, դարձնում նոա հուսալի և հավատարիմ դաշնակիցը կապիտալիստական հասարակարգի դեմ մղվող հեղափոխական պայքարում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի կարևորագույն պայմանը գյուղական չքավորությանը պրոլետարիատի կողմը գրավելն էր։ Հեղափոխության շնորհիվ արմատապես վւոխվեց Չ․ գ–յան քաղ․, տնտ․ և սոցիալական դրությունը։ Հողի մասին դեկրետի (տես Դեկրեա հողի մասին) կենսագործման շնորհիվ Չ․ գ–յան մեծ մասը դարձավ միջակ տնտեսատեր, գյուղը միջակացավ։ Դադարեց չքավորության կազմավորման պրոցեսը, և խիստ ընկավ նրա