Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տեսակարար կշիռը։ Համատարած կոլեկտիվացման նախօրյակին (1929) չքավորական տնտեսությունները կազմում էին 35%։ Գյուղում տեղի ունեցող տնտ․-սոցիալական տեղաշարժերը սրեցին դասակարգային պայքարը։ Դասակարգային ուժերի նոր փոխհարաբերության պայմաններում ՌԿ(բ)Կ VIII համագումարը (1919) որոշում ընդունեց՝ հենվելով Չ․ գ–յան վրա, ամուր դաշինք կնքել միջակի հետ և վճռական պայքար մղել կուլակության դեմ։ Ստեղծվեցին չքավորական կոմիտեներ, որոնք քաղաքի բանվորական պարենավորման ջոկատների հետ վճռական պայքար ծավալեցին գյուղական բուրժուազիայի՝ կուլակության դեմ։ Չքավորներին համախմբելու, կուլակների ազդեցությունից նրանց հեռացնելու, միջակների հետ սերտ կապ ստեղծելու և բանվորագյուղացիական դաշինքն ամրապնդելու նպատակով 1925-ին ստեղծվեցին նաև չքավորական խմբեր։

Կուսակցության և կառավարության ագրարային քաղաքականության շնորհիվ, լենինյան կոոպերատիվ պլանի հիման վրա աստիճանաբար նախապատրաստվեց գյուղատնտեսության կոչեկտիվացումը։ Գյուղի սոցիալիստական վերակառուցման հետևանքով 19,3 մլն չքավոր և միջակ տնտեսություններից 18,6 մլն կամ 96,9%–ը (1939-ի տվյալներով) համախմբվեց խոշոր սոցիալիստական տնտեսություններում։ Գյուղի, մանրարտադրողների՝ չքավորների և միջակների դասակարգը վերափոխվեց կոլտնտեսային գյուղացիության, սոցիալիստական հասարակության սոցիալապես միատարր դասակարգի։ Վերացավ գյրւղական բնակչության բաժանումը չքավորների, միջակների և կուլակների։

Հայաստան ու մ կապիտալիզմի զարգացման հետևանքով գյուղացիությունը նույնպես շերտավորվեց, առաջացավ գյուղական չքավորություն։ Հարյուրավոր գյուղացիներ դիմում էին արտագնացության։ Լեռնային շրջանների շատ բնակիչներ սեզոնային վարձու աշխատանք էին կատարում դաշտային–այգեգործական շրջաններում։ Միայն 1913-ին Երևանի նահանգում արտագնացության է դիմել 861 գյուղերի 48742 չքավոր, որից 17446-ը՝ նահանգի սահմաններում, 29159-ը՝ նահանգի սահմաններից դուրս և 2137-ը՝ արտասահման։ Չ․ գ․ ակտիվորեն մասնակցել է Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարին։ Սովետական իշխանության և կոմունիստական կուսակցության ագրարային քաղաքականության կենսագործման շնորհիվ գյուղն աստիճանաբար միջակացավ։ Հողով բավարարվեցին տասնյակ հազարավոր հողազուրկ և սակավահող գյուղացիներ, նվազեց ցանքազուրկ և գյուղատնտ․ գործիքներ ու անասուններ չունեցող գյուղացիների թիվը։ 1920-ական թթ․ վերջին չքավոր տնտեսությունների տեսակարար կշիռը կազմում էր 43%։ Գյուղում մեծ աշխատանք կատարվեց նաև չքավորների քաղ․ դաստիարակության ուղղությամբ, դրանում մեծ դեր խաղացին չքավորական խմբերը, որոնք կազմակերպվեցին գրեթե բոլոր գյուղսովետներին կից (1928-ին կար 931 խումբ)։ Բարձրացավ չքավորների դերը սովետների կազմում, կուսակցական և կոմերիտական կազմակերպություններում։ 1929-ին հանրապետության 368 գյուղական կուսակցական բջիջներում հաշվվում էր 4800 կոմունիստ, 750 գյուղական կոմերիտական բջիջներում՝ 16 հզ․ անդամ, որոնց մեծ մասը (սոցիալական ծագումով) չքավոր գյուղացիներ էին։ Առաջին կոլտնտեսություններն իրենց կազմով հիմնականում չքավորական էին գրեթե մինչև 1931-ի սկիզբը։ 1931-ին բեկում կատարվեց Հայաստանի գյուղի սոցիալիստական զարգացման մեջ․ միջակ գյուղացիությունը, հետևելով չքավորներին, զանգվածորեն շրջվեց դեպի կոլտնտեսություններ, 1937-ի հուլիսին կոլեկտիվացման մակարդակը բարձրացավ 88,7%–ի։ Գյուղի 178 հզ․ տնտեսություններն ամբողջությամբ կոլտնտեսությունների մեջ ընդգրկվեցին մինչև 1940-ը։

Գրկ․ Ղազախեցյան Վ․ Ն․, Սովետական Տայասաանի գյուղացիության պատմությունը, 1920-1929, Ե․, 1975։ Նույնի, Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության պատմություն (1929 – 1937), Ե․, 1978։ Советское крестьянство․ Краткий очерк истории (1917-1970), 2 изд․, М․, 1973․ Վ․ Ղազախեցյան

ՉՔԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ, գյուղական չքավորության ինքնուրույն դասակարգային կազմակերպություններ, որոնք պրոլետարիատի դիկտատուրայի հենակետերն էին գյուղում։ Գործել են Եվրոպական Ռուսաստանի և Բելոռուսիայի տարածքում 1918-ի 2-րդ կեսին։ Կազմակերպվել են հողի բռնագրավման և վերաբաժանման պրոցեսում չքավորության ու կուլակների միջև մղվող պայքարի սրման և պարենային ճգնաժամի պայմաններում։ «Գյուղական չքավորության կազմակերպման ու մատակարարման մասին» ՀամԿԳԿ–ի 1918-ի հունիսի 11-ին հաստատած ԺԿԽ-ի դեկրետով տեղական սովետները հիմնադրեցին գավառային և գյուղական Չ․ կ․։ Ընտրել և Չ․ կ–ում ընտրվել կարող էին չքավոր, ինչպես նաև միջակ գյուղացիները։ Չ․ կ․ բաշխում էին հացը, առաջին անհրաժեշտության առարկաները և գյուղատնտ․ գործիքները, աջակցում պարենավորման մարմիններին՝ կուլակներից բռնագրավելու ավելցուկ հացը։ Չ․ կ․ կազմակերպվում և գործում էին կոմունիստական կուսակցության մարմինների, պարենավորման և բերքահավաքման բռնագրավման ջոկատներում ընդգրկված քաղաքային բանվորների ղեկավարությամբ և գործուն մասնակցությամբ։ 1918-ի նոյեմբերի վերջին եվրոպական Ռուսաստանի և Բելոռուսիայի 33 նահանգներում ստեղծված էին 122 հզ․ Չ․ կ․։ Այնտեղ, ուր սովետները գտնվում էին կուլակների ազդեցության տակ, Չ․ կ․ անց էին կացնում վերընտրություններ կամ իշխանությունը վերցնում իրենց ձեռքը, մնացած տեղերում՝ համագործակցում սովետների հետ։ Սակայն Չ․ կ–ի գործունեությունը դուրս եկավ նրանց համար սահմանված հարցերի շրջանակներից, նրանք զբաղվում էին գյուղի տնտ․ կյանքի հարցերով, ծավալում կուլտլուս․ աշխատանք, կարմիր բանակի համար անցկացնում մոբիլիզացում և կամավորների հավաքագրում։ Սովետները և Չ․ կ․ մասնակցում էին գյուղացիական հողերի (այդ թվում՝ բաժնային) վերաբաժանմանը, կուլակներից խլում տեղական նորմաներից անցնող հողի ավելցուկը, ինչպես նաև վերաբաշխում կալվածատիրական հողն ու գույքը (որտեղ այն ընկել էր կուլակների ձեռքը)։ 1918-ի վերջին Չ․ կ․, երբ արդեն կատարել էին իրենց խնդիրները, արձակվեցին։ 20–30-ական թթ․ սկզբին ՈԻՍՍՀ–ում գործել են Չ․ կ–ին համանման չքավոր գյուղացիության կոմիտեներ, միջինասիական սովետական հանրապետություններում և Ղազախստանում՝ Կոշչի (ուզբեկերեն՝ մաճկալ) միություններ, իսկ Հայաստանում՝ չքավորական խմբեր (տես Չքավոր գյուղացիություն)։

ՉՔԱՏԱՆ, կղզի Վանա լճի արևելքում, տես Կտուց։

ՉՔՆԱՂ, գետ ՀՍՍՀ հս․ մասում, Ձորագետի աջ վտակը։ Երկարությունը 28 կմ է, ավազանը՝ 163 կմ²։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հս․ լանջից, հոսում դեպի հս․, դուրս գալիս Լոռվա դաշտ և Ստեփան ավան քաղաքի մոտ միանում Զորագետին։ Սնումը խառն է։ Հորդանում է գարնանը։ Տարեկան միջին ծախսը 2,62 մ³/վրկ է, հոսքը՝ 82,5 մլն մ³։

ՉՔՆԱՂ, գյուղ ՀՍՍՀ Ապարանի շրջանում, Ծաղկունյաց լեռնաշղթայի արմ․ լանջին, շրջկենտրոնից 7 կմ հվ–արլ․։ Միավորված է Թթուջրի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: