Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Չ-ու անունը չտալով, «Հեգելը Ա նորա ժամանակը» (1863) երկում մեջբերում է կատարել նրա համայնական տիրապետության դեմ ուղղված Փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատությունը» աշխատությունից։ Մեծ է եղել նրա «Ի՝նչ անել» վեպի ազդեցությունը հայ առաջադեմ երիտասարդության վրա։ Րաֆֆոլ «Խենթը» (1880) վեպի հերոսը Վարդանը, «ի՝նչ անել» հարցի պատասխանը փնտրելով» կրկնում է Վերա Պավլովնայի «չորրորդ երազի» խոսքերը՝ իր հայրենիքի ապագայի մասին։ Աստրախանում Չ․ շփվել է տեղի հայերի հետ, որոնք բարոյական ու նյութական աջակցություն են ցույց տվել նրան։tԸստ ժամանակակիցների հուշերի, Չ․ Աստրախանում տեսել է Պ․ Ադամյանի խաղը ու հիացել նրանով։ Չ-ուն բարձր են գնահատել Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը և ուրիշներ։

Երկ․ Избр․ произв․, т․ 1—3, Л․» 1978; Полн․ собр․ соч․, т․ 1—16,tМ․,t1939—53; Избр․ философ, соч․, т․ 1—3, под ред․ М․ М. Григорьяна, М․, 1950—51; Избр․ эстетические произведения, М․, 1978; Փիլիսոփայական ընա․ երկ․, Ե․, 1949։ էսթետիկա, Ե․, 1953։ Ի՝նչ անել, Ե․, 1953։ Ռոէս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր, Ե․, 1953։ Ընտ․ երկ․, Ե․, 1980։

Գրկ. Избр В․ И․, О литературе и искусстве, М․, 1976; Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը արվեստի մասին, հ․ 1, Ե․, 1963։ Շահւմյան Ս․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1—3 Ե․, 1975—78։ Մյասնիկյան Ա․, Ընտ․ երկ․, Ե․, 1957։ Վարդապետյան Ռ․, Չերնիշեսկու և Դոբրոլյուբովի ՓիլիսոՓայական հայացքները, Ե․,t1940։ Տովնան Գ․, Ռուս-հայ գրական կապերը 19—20-րդ դարերում, հ․ 1} Ե․, 1960։ Կարապետյան Ռ․, Ն․ Գ․ Չերնիշևսկու էսթետիկական հայացքները, Ե․, 1961։ Նույնի, Ն․ Գ․ Չերնիշեսկին հայ հասարակական և Փիլիսաիայական մտքի պատմության մեջ, Ե․, 1980։ Քալանթար Ա․, Գեղեցիկի հարցի շուրջը։ Չերնիշեսկին U հարցի արդի լուսաբանումը, Ե․, 1964։ Ոսկերչյան Ա․, Ռաս գրականություն, Ե․, 1977։ Плеханов Г․ В․, Избр․ философские произведения, т․ 4, М․, 1958; Луначарский А․ В․, Статьи о Чернышевском, М․,t1958; Стеклов Ю․ М․, Н․ Г․ Чернышевский, Его жизнь и деятельность, 2 изд․, т․ 1—2, М․—Л-, 1928; Чернышевская Н․ М- Летопись жизни и деятельности Н․ Г․ Чернышевского, 1828—1889, М․, 1953; Арешян С․ Г․, Армянская печать и царская цензура, Е․, 1957; Н․ Г․ Чернышевский в воспоминаниях совремёнников, т․ 1—2, Саратов, 1958—59; Покусаев Е․ И․, Н․ Г․ Чернышевский, Очерк жизни и творчества, 5 изд․, испр․ и доп․ М․ 1976; Соловьев Г․ А․, Эстетические воззрения Чернышевского, 2 изд․, доп․, М․, 1978; Даронян С․, М․ Налбандян и русские революционные демократы, 2 изд․, перераб․, доп․, М-, 1979; Н․ Г․ Чернышевский․ Указатель литературы․ 1960—1970, Саратов, 1976: Ս․ Դարոնյան

ՉԵՌՆԻՇՈՎ Ալեքսանդր Ալեքսեևիչ (1882—1940), էլեկտրատեխնիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932, թղթ․ անդամ 1929-ից)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ-ը (1907), որտեղ և աշխատել է մինչն 1936-ը (1919-ից՝ պրոֆեսոր)։ Հիմն, աշխատանքները վերաբերում են բարձր լարումների տեխնիկային և ռադիոտեխնիկային։ Զբաղվել է նաև էլեկտրական չափումների, հեռուստատեսության, երկաթուղիների էլեկտրիֆիկացման, գիտական աշխատանքների պլանավորման և կազմակերպման, էլեկտրատեխնիկայի պատմության և այլ հարցերով։ Մասնակցել է ԳՌԷԼՌՌ-ի պլանի մշակմանը: Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1930)։

ՁԵՌՆԻՇՈՎ Աերգեյ Եգորովիչ (1881 — 1963), ռուս սովետական ճարտարապետ։ Ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը (1901) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1907): Եղել է Մոսկվայի գլխ․ ճարտարապետ (1934—41), Մոսքաղգործկոմի ճարտ․ գծով վարչության նախագահ (1944—48), ՍՍՀՄ ճարտ․ միության 1-ին քարտուղար (1950—55)։ Դասավանդել է Մոսկվայի Վխուտեմաս-Վխուտեինում (1918—30) և ճարտ․ ինստ-ում (1931—50)։ Աշխատանքներից են՝ Մոսկվայի վերակառուցման գլխ․ հատակագիծը (համահեղինակներ՝ ճարտ․ Վ․ Ն․ Սեմյոնով և ուրիշներ, 1931 - 1935), Մոսկվայի համալսարանի շենքերի համալիրը Լենինյան բլուրներում (համահեղինակներ՝ Պ․ Վ․ Աբրոսիմով, Լ․ Վ․ Ռուդնև, Ա․ Ֆ․ խրյակովե ուրիշներ, 1949—1953, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։

ՁԵՌՆՈԳՈՐԻԱ (Crna Gora), Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետություն (Socijalisticka Republika Crna Gora), հարավալավիայի (ՀՍՖՀ) կազմում։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի հվ-արլ-ում, Ադրիատիկ ծովի ափին։ Տարածությունը 13,8 հզ․ կմ² է, բն․՝ 575 հզ․ (1977)։ Մայրաքաղաքը՝ Տիտոգրադ։

Չ․ սոցիալիստական պետություն է Հարավսլավիայի ֆեդերատիվ իրավահավասար հանրապետությունների մեջ։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1974-ին։ Իշխանության բարձրագույն մարմինը Չ-ի եռապալատ սկուպշչինան է (միավորված աշխատանքի վեչե, հասարակական-քաղ․ վեչե, համայնքի վեչե)։ Հանրապետության կառավարությունը Գործադիր վեչեն է։

Բնությունը։ Չ-ի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (բարձրությունը՝ մինչև 2522 մ, Դուրմիտոր լեռ)։ Հվ-արմ-ում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է, հվ-արլ-ում՝ Սկադարյան լիճը, որի հս․ ափի երկայնքով տարածվում է մերձլճային հարթավայրը։ Կլիման չափավոր ցամաքային է, Ադրիատիկ ծովի ափին՝ միջերկրածովյան։ Տարեկան տեղումները 1600—1800 մմ են, ափամերձ վայրերում՝ մինչև 3000 մմ։ Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառն անտառներով, Ադրիատիկ ծովի ափերը՝ միջերկրածովյան թփուտներով։

Պատմական ակնարկ։ Չ-ի տարածքը բնակեցվել է հին քարի դարից։ Մ․ թ․ ա․ I դ․ Չ-ի բնակիչներին՝ իլիրիացիներին իրեն է ենթարկել Հռոմը, մ․ թ․ I դ․ Չ-ի (մինչև XI դ․ կոչվել է Դուկլյա, այնուհետև Զետա, XV դարից՝ Չ․) տարածքը մտել է հռոմ․ Դալմաթիա, 297-ից՝ Պրևալիտանա պրովինցիաների, 493-ից (մի մասը)՝ օստգոթերի պետության, իսկ 536-ից՝ Բյուզանդիայի կազմի մեջ։

VII դ․ Չ-ի տարածքում բնակություն են հաստատել սլավոնները (սերբեր)։ IX դ․ տարածվել է քրիստոնեությունը։ Նույն դարում առաջացել է Զետա իշխանությունը, որը Բուլղարիայի և Բյուզանդիայի դեմ պայքարում ազատագրվել է և XI դ․ դարձել ինքնուրույն թագավորություն՝ միավորելով բոլոր սերբական հողերը։ Երկրում սկսել են զարգանալ ֆեոդ, հարաբերությունները, մեծ դեր խաղալ ծովափնյա քաղաքները։ Ավելի քան 100 տարի Չ․ պայքար է մղել Վենետիկի և Օսմանյան կայսրության զավթողական քաղաքականության դեմ։ 1479-ին թուրքերը գրավել են երկրի դաշտավայրային շրջանը, տեղի բնակչության մի մասը փախել է Վերին Զետա՝ Չոռնիե գորի (այստեղից էլ՝ Չ․ անվանումը)։ 1499-ին Զետայի այդ մասը պաշտոնապ՛ես մտել է Օսմանյան կայսրության մեջ, բայց համառորեն չի ընդունել թուրք, զավթիչների իշխանությունը։

XVII դ․ Չ-ում ձևավորվել է յուրօրինակ ֆեոդալա-աստվածապետական պետու¬ թյուն՝ տիրակալ միտրոպոլիտի գլխավորությամբ (1700-ից՝ իշխանության գլուխ կանգնել է Նեգոշների դինաստիան)։ Այդ ժամանակ Չ․ փաստորեն անկախ է եղել Թուրքիայից։ 1711-ին Չ-ի և Ռուսաստանի միջև հաստատվել են քաղ․ կապեր, և Չ․ մասնակցել է գրեթե բոլոր ռուս-թուրք․ պատերազմներին։ Պետրոս I Նեգոշ (1761 — 1830) տիրակալի հաջող պատերազմները Թուրքիայի դեմ նպաստել են Չ-ում իշխանության կենտրոնացմանը և նրա միջազգային դրության ամրապնդմանը։ Նապոլեոնյան պատերազմների և սերբ ժողովրդի ազգային-ազատագր․ պայքարի վերելքի շրջանում (1804—15) Չ․ հանդես է եկել Ռուսաստանի և Սերբիայի կողմում։ Պետրոս II Նեգոշի (1830—51) օրոք Չ-ում է՝լ ավելի է ամրապնդվել կենտր․ իշխանությունը, 1831-ին ստեղծվել է վարչական մարմին Սենատը, բացվել Չ-ում առաջին դպրոցը։ 1852-ին Չ․ հռչակվել է ժառանգական իշխանություն, 1910-ից դարձել է թագավորություն։ 1877—1878-ի ռուս-թուրք․ պատերազմում Չ․ Ռուսաստանի դաշնակիցն էր։ Պատերազմի հաղթական ավարտից հետո ճանաչվել է Չ-ի անկախությունը (տես Բեռչինի կոնգրես 1878)։ XIX դ․ վերջին Չ-ում արագացել է կապիտալիստական հարաբերությունների զարգացումը։ 1903-ին հիմնվել է Չ-ի բանվորների առաջին կազմակերպությունը՝ Բանվորական միությունը։ 1905—07-ի ռուս, հեղափոխության ազդեցությամբ Չ-ում պայքար է ծավալվել բուրժ․ վերափոխումների համար։ 1912—13-ին Չ․ մասնակցել է Բալկանյան պատերազմներին, որի հետևանքով երկրի տարածքը մեծացել է, և բնակչությունն ավելացել մոտ երկու անգամ։ Առաջին համաշխարհային պատերազմում Չ․ հանդես է եկել Անտանտի կողմում։ 1916-ի սկզբին երկիրը օկուպացրել են ավստրո-հունգ․ զորքերը (ազատագրվել է 1918-ի աշնանը)։ 1917-ի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ազդեցությամբ Չ-ում սկսվել է զանգվածային շարժում ազգ․ և սոցիալական ազատագրման համար։ 1918-ի նոյեմբերին ժող․ մեծ սկուպշչինան հայտարարեց Նեգոշների դինաստիայի տապալման և Չ-ի՝ Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ (1929-ից՝ Հարավսլավիա) միավորման մասին։ 1929-ի պետ․ հեղաշրջու-