Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հարավային Ասիայում, Արաբական ծովի ափին։ Սահմանակից է Իրանին, Աֆղանստանին, Չինաստանին, Հնդկաստանին։ Տարածությունը 803,9 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 83,8 մլն (1981)։ Մայրաքաղաքը Իսլամաբադ։ Վարչականորեն բաժանվում է 4 նահանգի և 2 տերիտորիայի։ Քարտեզները տես 224-րդ էշից հետո՝ ներդիրում։

II․ Պետական կարգը Պ․ ֆեդերատիվ հանրապետություն է։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, նա նաև զինվորական գլխ․ կառավարիչն է, վարում է առողջապահության ն բնակչության պլանավորման, գիտության և տեխնիկայի, գավառների ու սահմանամերձ շրջանների հարցերը։ 1977-ից փաստորեն բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունն իրականացնում է զինվորական խորհուրդը։

III․ Բնությունը Երկրի արլ․ և հվ–արլ․ մասերն զբաղեցված են Ինդոսի ցածրադիր հարթավայրով (որի հս․ մասը կոչվում է Փենջաբ, հվ․ մասը՝ Սինդ), հվ–արլ․ մասը՝ Թար անապատի արմ․ մասով, արմ․ և հս–արմ․ մասերը՝ Իրանական բարձրավանդակի եզրամասային Մակրան, Կիրտհար, Սուլեյմանի և այլ լեռնաշղթաներով (բարձրությունը՝ մինչե 3600 մ)։ Առավել հզոր լեռնաշղթաները գտնվում են ծայր հս–ում և պատկանում են Հինդուկուշի և Հիմալայների համակարգերին (ամենաբարձր կետը Տիրիչմիր լեռն է՝ Հինդուկուշի ամենաբարձր գագաթը, 7690 մ)։

Պ–ի տարածքն ընդգրկում է Հնդկական պլատֆորմի հս–արմ․ եզրամասը և Միջերկրածովյան ծալքավոր գոտու մի մասը։ Պլատֆորմին է պատկանում երկրի արլ․ ցածրադիր մասը (Ինդոսի հարթավայր)։ Նստվածքային ծածկոցը կազմված է պալեոզոյի, մեզոզոյի և պալեոգենի ապարներից։ Ծալքավոր գոտուն են պատկանում երկրի արմ․ և հս․ մասերի լեռնային համակարգերը։ Հինդուկուշի և Հիմալայների ճյուղավորումները կազմված են գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից և մինչքեմբրիի գրանիտներից։ Կան նավթի, բնական գազի, ածխի, երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, քրոմիտների, ծարիրի, բարիտի, ցելեստինի, ծծմբի, քարաղի, գիպսի, կրաքարերի և կավերի հանքավայրեր։

Կլիման արևադարձային է, հս–արմ–ում՝ մերձարևադարձային, առավելապես չոր ցամաքային։ Լեռներում հստակ արտահայտվում է բարձունքային գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրում 12–16°C է, հուլիսինը՝ 30–35°C։ Հս․ լեռներում ձմռանը լինում են սառնամանիքներ (բարձրլեռնային շրջաններում մինչև –20°C), ամառը զով է (20–25°C), բարձրլեռնային շրջաններում՝ ցուրտ (մոտ 5000 մ բարձրության վրա մինչև 0°C)։ Տարեկան տեղումները հարթավայրում մինչև 250 մմ են, լեռներում՝ մինչև 1500 մմ։

Գլխավոր գետը Ինդոսն է Սաթլեշ (Փանջնադ) և Քաբուլ վտակներով։ Հաճախակի են ջրհեղեղները, որոնցից պաշտպանվելու համար շատ գետերի հուներ մեծ տարածության վրա պատնեշավորված են։

Հարթավայրերում գերակշռում են մոխրահողերն ու մոխրադարչնագույն հողերը։ Թար անապատում՝ ավազահողերը, լեռներում՝ շագանակագույն և գորշ հողերը, Բելուջստանի միջլեռնային իջվածքներում՝ աղուտներն ու ավազահողերը։ Հարթավայրային Փենջաբը գրեթե ամբողջապես հերկված է։ Բուսականությունն առավելապես տափաստանային ու կիսաանապատային է։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 3%–ը (առավելապես լեռներում՝ 1500–3000 մ բարձրության վրա)։ Ծառատեսակներից հանդիպում են կաղնի, եղևնի, սոճի, հիմալայան մայրի։ Հովիտներում բնակավայրերի մերձակայքում կան փյունիկյան արմավենու, ցիտրուսների, ձիթենու պլանտացիաներ, թթենու տնկարկներ, մրգատու այգիներ։ Կենդանիներից կան ընձառյուծ, վայրի ոչխար, այծ, պարսկ․ եղնիկ, բորենի, շնագայլ, կրծողներ, օձեր, Ինդոսում՝ կոկորդիլոսներ, բազմատեսակ թռչուններ (արծիվ, անգղ, սիրամարգ, թութակ)։ Արաբական ծովը հարուստ է ձկներով։

IV․ Բնակչությունը Պ․ բազմազգ պետություն է։ Հիմնական ժողովուրդներն են փենջարցիները (ավելի քան 42 մլն, 1972), սինդհերը, փուշտունները, րեչուշները․ բնակվում են նաև բրահոլներ, կհոներ (չիտրալցիներ), քոհիստանցիներ, ինչպես նաև Հնդկաստանից եկվորներ։ Պաշտոնական լեզուներն են ուրդուն (տես Հնդկական Լեզուներ) և անգլերենը, կրոնը՝ մահմեդականությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 104 մարդ է (1981)։ Քաղաքային բնակչությունը՝ 26% ։ Խոշոր քաղաքներն են Կարաչին, Լահորը, Լայալպուրը, Հայդարաբադը, Ռավալպինդին, Մուլտանը։

V․ Պատմական ակնարկ Պ–ի տարածքը բնակեցվել է առաջին միջսառցադաշտային ժամանակաշրջանի վերջին։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Ինդոսի և նրա վտակների հովտում երևան են եկել պետ․ կազմավորումներ, որոնք պատկանել են խարապպայի քաղաքակրթությանը։ Նրա անկումը համընկել է Պ–ի տարածքում արիական ցեղերի հայտնվելուն։ Այդ ցեղերի և բնիկների շփման հետևանքով մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը ձևավորվել են հնդարիական ժողովուրդները, իսկ մ․ թ․ ա․ VII –VI դդ․ Պ–ի տարածքում առաջացել են հնդարիական առաջին պետությունները (Մադրա, Գանդհարա, Սաուվիրա ևն)։ Մ․ թ․ ա․ VI – մ․ թ․ VI դդ․ Պ–ի տարածքը կամ նրա մի մասը գտնվել է Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Մաուրյաների, հելլենիստական Հունա–Հնղկական, Քու– շանական, Սասանյանների, Գուպտերի, խիոնիտների կամ հեփթաղների թագավորության մեջ։ VI –VII դդ․ Պ–ի տարածքում կազմվել են մի քանի վաղֆեոդ․ պետություններ։ Բուդդայականությանը փոխարինած հինդուիզմի կրոն, քողի տակ ձևավորվել է ֆեոդ, հասարակության գաղափարախոսությունը, հետագա զարգացում ստացել կաստաների համակարգը։ VIII դ․ սկզբին արաբները նվաճել են Սինդը, Փենջաբի հվ․ մասը և տարածել մահմեդականություն։ 750-ին Օմայանների խալիֆայության անկումից հետո Սինդը, X դ․ սկզբին Մուլտանը փաստորեն դարձել են անկախ պետություններ։ XI դ․ սկզբին Ինդոսի հովտում հաստատվել են Ղազնևիները, XII դ․ վերջին՝ Ղորիները, XIII դ․ սկզբին՝ Դելիի սուլթանությունը, XIII դ․– XIV դ․ սկզբին Պ․ են արշավել մոնղոլները, XIV դ․ վերջին՝ Լենկթեմուրը։ XVI դարից Պ․ Մեծ մողոլների պետության կազմում էր։ XVIII դ․ կեսին Պ–ի տարածքը իրեն ենթարկեց աֆղան կառավարիչ Ահմադ շահ Դուռանին։ 1765-ին սիկհերը (կրոն, աղանդավորներ) գրավեցին Լահորը, Փենջաբում ստեղծեցին մի քանի իշխանություններ, որոնք մի պետության մեջ միավորեց Ռանշիտ Սինգհը (կառավարել է 1799–1839)։ Դուռանիների թուլացման հետևանքով XVIII դ․ վերջին Սինդում և Բելուչստանում առաշացան մի քանի ֆեոդ, իշխանություններ։ XIX դ․ կեսին սկսվեց Մեծ Բրիտանիայի էքսպանսիան Պ-ում։ 1843-ին անգլիացիները զավթեցին Սինդը 1845–49-ին՝ Փենշաբը, XIX դ․ վերջին՝ Բելուջստանը։ Նվաճված տարածքները դարձան մետրոպոլիայի ագրարահումքային կցորդ։ Անգլ․ գաղութարարները ազատագրական, հակաիմպերիալիստական շարժումը ջլատելու համար հրահրել են հինդուսամահմեդական երկպառակություն, օգտագործել հասարակության ունեվոր խավերի կրոնահամայնքային տարբեր խմբավորումների հակասությունները։

Պ–ի ժողովուրդները բազմիցս ապստամբել են անգլ․ տիրապետության դեմ (փուշտունների սահմանամերձ ցեղերի ապստամբություն՝ 1919–21-ին, ապստամբություններ ԲելուշսաանոււՐ 1897–1900-ին, 1915–16-ին, 1925-ին, 1927– 1928-ին են)։