Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մից և Հարավսլավիայում ռազմամիապետական դիկտատուրա հաստատվելուց հետո Չ․, որպես վարչական միավոր, վերացել է։ 1941-ի ապրիլին Չ․, ինչպես և ամբողջ Հարավսլավիան, օկուպացրել են ֆաշիստական զորքերը։ Իտալ․ ֆաշիստները Չ․ վերածել են «նահանգապետության»։ Չ․ օկուպացիայից ազատագրվել է 1945-ի մայիսին։ 1945-ի նոյեմբ․ 29-ին Հարավսլավիայի ֆեդերատիվ ժող․ հանրապետության հռչակումից հետո Չ․ դարձել է նրա վեց հանրապետություններից մեկը։

Տնտեսությունը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են հանքարդյունահանությունը, հանքային հումքի և գյուղատնտ․ արտադրանքի մշակումը։ Արդյունահանում են բոքսիտներ, կապարցինկային հանքանյութ, գորշ ածուխ, աղ։ Զետա գետի վրա կա ՀԷԿ-երի կասկադ։ Կան մետալուրգիական, ալյումինի, փայտամշակման կոմբինատներ, էլեկտրատեխ․, նավանորոգման, տեքստիլ, սննդի և ծխախոտի ձեռնարկություններ։ Գյուղատնտ․ գլխավոր ճյուղը լեռնաարոտային անասնապահությունն է։ Արոտավայրերը զբաղեցնում են տարածքի 40%-ը, մշակվող հողատարածությունները՝ 6%։ Մշակում են եգիպտացորեն, գարի, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։ Կան ձիթենու տընկարկներ և խաղողի այգիներ։ Նավահանգիստներն են Բարը, Կոտորը, գլխավոր օդանավակայանը՝ Տիտոգրադը։ Չ-ով է անցնում Բելգրադ—Բար երկաթուղին։ Ծովափերին կան առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։

Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը։ Սոցիալիստական կարգեր հաստատվելուց հետո, մի շարք միջոցառումների շնորհիվ, բնակչության ավելի քան 97%֊ը գրագետ է։ Դպրոցական համակարգը նույնն է, ինչ Հարավսլավականը (տես ծարավս չավի ա հոդվածի ժողովրդական կրթությունը բաժինը), հանրապետությունում գործում է 16 գիմնազիա։ Գիտական հիմնարկների մեծ մասը կենտրոնացված է Տիտոգրադում (գիտությունների և արվեստների ակադեմիա, հիմն, է 1976-ին, պատմության, երկրբ․ և քիմ․ հետազոտությունների, օդերեութաբանության ինստ-ներ, սեյսմոլոգիական կայան)։ Ունի 16 գիտական, 19 ժող․, 476 դպրոցական գրադարան, 30 կինոթատրոն, 4 թատրոն, 1 թանգարան, 8 հիվանդանոց, 94 ամբուլատորիա, ատամնաբուժական 52, հակատուբերկուլո զային 13 կաբինետ, մանկական 20, կանանց 24 պոլիկլինիկա, 31 դեղատուն։

Գրականությունը։ Չ-ի գրականությունն ընդհանուր առմամբ զարգացել է հարավ-սլավ․ մյուս գրականությունների, հատկապես սերբականի հետ փոխներգործության պայմաններում։ Գրական պրոցեսի զանազան փուլերում մերթ գերիշխել է ինքնուրույնության միտումը (XIX դ․ 2-րդ կես), մերթ էլ սերբ, գրականության հետ նրա փոխներգործությունը ավելի միասնական բնույթ է կրել (XIX դ․ 1-ին կես, երկու համաշխարհային պատերազմների միջե ընկած ժամանակահատվածը)։ Սոցիալիստական Հարավսլավիայի պայմաններում Չ-ի գրականության զարգացման ընթացքը բնութագրվում է ազգ․ գրական ուժերի հետագա համախմբումով։ Չ-ում վաղուց ի վեր գոյություն է ունեցել հարուստ բանահյուսություն։ Միջնադարից պահպանվել են կրոն, ստեղծագործություններ, սրբերի վարքագրություններ, պատարագամատույցներ։ Հետազոտողներից շատերը Չ-ի նոր գրականության զարգացման սկիզբը համարում են XVIII դ․ վերջը, XIXդ. 1-ին կեսը։ Նրա հիմնադիրը բանաստեղծ և պետ․ գործիչ Պետրոս II Պետրովիչ Նեգոշն է (1813—1851), որի պոեզիայի գլուխգործոցը «Լեռնային պսակ» (1847) դրամատիկական պոեմ վիպերգն է՝ ներթափանցված հվ․ սլավոնների միավորման գաղափարով։

XIX դ․ 2-րդ կեսից մինչե առաջին համաշխարհային պատերազմը առաջատար տեղ է գրավել ռոմանտիկական պոեզիան (Մ․ Պետրովիչ-Ցուցա, 1830—57, Նիկոլա I Պետրովիչ, 1841 — 1921, Մ․ Շոբսփչ, 1836—1917)։ Արձակը թույլ է զարգացած եղել (Մ․ Միտրով Լյուբիշա, 1824-78, Մ․ Միլյանով, 1833—1901)։ Նույն շրջանում երեան է եկել պատմ․ դրաման [Նիկոլա I Պետրովիչ, «Բալկանյան թագուհին» (1884), Ռ․ Ռոգանովիչ Ցռնոգորեց (1859—1900), «Ցարե Լագ» (1894)]։ 30-ական թթ․ սկզբին Չ-ի գրականության մեջ, ինչպես և հարավսլավական բոլոր գրականություններում, առաջացել է «սոցիալական ռեալիզմ» հոսանքը (Ռ․ Զոգովիչ, ծն․ 1907, Մ․ Բանեիչ, 1905—68, 6ա․ Զոնովիչ, ծն․ 1909, Մ․ վուկովիչ, 1910—46)։ Այդ տարիներին հարստացել է նաև արձակի սոցիալական և հոգեբանական ներկապնակը, երեան է եկել վեպը։ ժողովրդի կյանքի ռեալիստական նկարագիրն են ստեղծել Ռ․ Ռատկովիչը (1903—54), Դ․ Ջուրովիչը (ծն․ 1901), Ն․ Լոպիչիչը (1909-45)։ Չ-ի շատ գրողներ մասնակցել են Հարավսլավիայի 1941—45-ի ժող․ ազատագրական պատերազմին։ Ետպատերազմյան տարիներին տեղի է ունեցել գրական ուժերի ինտենսիվ աճ ու հետագա միավորում։ 1956-ին ստեղծվել է Չեռնոգորիայի գրողների ընկերությունը։

50—70-ական թթ․ գրականության մեջ կենտրոնական դեմք է եղել Մ․ Լալիչը (ծն․ 1914), որի վեպերում առավել վառ է արտացոլված ժողովրդա-ազատագր․ պայքարի և հեղափոխության թեման։ Արձակագիրներ Ա․ Ասանովիչը (ծն․ 1931), Չ․ Վոլկովիչը (ծն․ 1920), Բր․ Շչեպանովիչը (ծն․1937) Ժողովրդա-ազատագր․ պատերազմի իրադարձությունների հետ միաժամանակ պատկերում են երկրի ժամանակակից կյանքը, անդրադառնում բարոյախոսական-բարոյագիտական ու հոգեբանական խնդիրներին։ Պոեզիայի հիմնական նվաճումները կապված են Ռ․ Զոգովիչի (ծն․ 1907), Ջոնովիչի, Մ․ Բանեիչի (1905—68), Դ․ Կոստիչի (ծն․ 1917), Ռ․Վեշովիչի (ծն․ 1921) ստեղծագործության հետ։ Բանաստեղծներ Մ․ Կրալի (ծն․ 1933), Ս․ Պետրովիչի (ծն․ 1932), Բլ․ Շչեպանովիչի (1934-66), Ե․ Բրկովիչի (ծն․ 1933) գործերի համար բնորոշ են նոր թեմայի և ձևի որոնումները։ ժամանակակից դրամատուրգիան ներկայանում է Բրկովիչի, Վ․ Իվանովիչի, ժ․ Կոմանինի (ծն․ 1935), Վ․ Ռադովիչի և ուրիշների պիեսներով։

Գրաքննադատության ասպարեզում հայտնի ենԲ․Միլաչիչը (ծն․ 1920), Մ․ Ստոյովիչը(1927), Ռ․ Ռոտկովիչը(ծն․ 1931)։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Չ-ի տարածքում պահպանվել են անտիկ հուշարձաններ, վաղ միջնադարի եկեղեցիներ (Տրիֆունի տաճարը Կոտորում, սկսվել է IX դ․) և որմնանկարներ։ XIII—XIV դդ․ Մերբիայում ստեղծագործել են խոշոր վարպետներ (ճարտ․ Վիտ Կոտորցի և գեղանկարիչներ՝ Գրիգորիե, Արջ) XV դ․ վերջի,ն հատկապես զարգացել է ճարտ․ (Ցետինի մենաստան), տպվել են պատկերազարդ գրքեր։ Թուրք, տիրակալության օրոք առավել զարգացել է սրբանկւսրչությունը։ Ծովաֆնյա շրջանների ճարտ․ մեջ առկա է իտալ․ բարոկկոյի ազդեցությունը (պալատներ և առանձնատներ Պերեստա քաղաքում)։ Չ-ում XX դ․ կազմավորվել է նոր կերպարվեստ (գեղանկարիչներ՝Պ․ Լուբարդա, Մ․ ՄիլունոՎԻճ)։

Երաժշտությունը։ Մինչե XIX դ․ վերջը Չ-ում զարգացել է միայն ժող․ երաժշտ․ մշակույթը։ Պահպանվել են ժող․ էպիկական, հերոսական (գուսլեի նվագակցությամբ), քնարական և ծիսական երգերի կատարման հին ավանդույթները։ Դրամատիկական արտահայտչականությամբ առանձնանում են ծիսական ողբերգերը (հատկապես կանանց), բանաստեղծական են քնարական «բնանկարային» (հովվական) երգերը։ Տարածված են երգեցողությամբ ուղեկցվող ժող․ պարի տարբեր տեսակներ (օրո՝ տեղական անվանմամբ)։ Չ-ի երգերի մեղեդիներին բնորոշ են ոչ մեծ ձայնածավալը, բնական լադերում գրված արխաիկ դարձվածքների առատությունը, խառը և փոփոխական չափերը, ազատ ռիթմական կառուցվածքը, տիպական է բազմաձայնությունը (հաճախ սեկունդային դիսոնանսով)։ Երաժշտական-հասարակական կազմակերպություններն ու կատարողական կոլեկտիվները Չ-ում սկսել են ի հայտ գալ XIX դ․ վերջին քառորդում․ ստեղծվել են զինվ․ նվագախմբեր (կազմակերպել են Ա․ Շուլցը՝ 1871-ին և Ֆ․ Վիմերը՝ 1889-ին), երգչախմբային ընկերություններ («Բրանկո»-ն՝ Պոդգորիցայում, այժմ՝ Տիտոգրադ, 1892-ին, «Նեգոշ»-ը՝ Ցետինեում, 1908-ին, «Զախումլե»-ն՝ Նիկշիչում, 1898-ին)։ Առաջին պրոֆեսիոնալ երաժիշտներից է 6ո․ Իվանիշեիչը (XIX դ․ վերջ)։ Առաջին երաժշտ․ դպրոցը գործել է Ցետինեում (1924—25 և 1932—41); Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բացվել են մի շարք երաժշտ․ դպրոցներ Ցետինեում, Տիտոգրադում, Կոտորումն, այլ քաղաքներում։ Կազմակերպվել են սիմֆոնիկ նվագախումբը և ռադիոյի խառը երգչախումբը Տիտոգրադում, ժող․ երգի և պարի «Օրո» անսամբլը։ Բացի եղածներից, 1960-ական թթ․ ստեղծվել են սիրողական երգչախմբային ընկերություններ՝ «Ստանկո Դրագոեիչ»-ը Տիտոգրադում, «Նիկոլա Զուրկովիչ»-ք Կոտորում, Չ-ի կոմպոզիտորների և երաժիշտ-կատարող-