Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո անգլ․ գաղութարարները հարկադրված էին անկախություն տալ Բրիտ․ Հնդկաստան գաղութին, որը կրոնահամայնքային սկզբունքով բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստանի և Պ–ի։ Հնդկաստանին անցան գլխավորապես հինդուսներով, Պ–ին՝ մահմեդականներով բնակեցված տարածքները։ 1947-ի օգոստ․ 14-ին Պ․ հռչակվեց անկախ պետություն, որի կազմի մեջ մտան Արմ․ Փենջաբը, Սինդը, Հս–Արմ․ Սահմանային նահանգը (ՀԱՍՆ), Բելուջստանը (Արմ․ Պ․) և Արլ․ Բենգալիան (Արլ․ Պ․)։

Անկախության հռչակումից մինչե 1954-ը Պ–ի քաղ․ կյանքում տիրապետում էր Մահմեդական լիգան (հիմնվել է 1906-ին), որի ղեկավարության քաղաքականությունը (Արմ․ Պ–ի խոշոր հողատերերի և մահմեդական խոշոր բուրժուազիայի դիրքերի ամրապնդում, հարկերի բարձրացում են) առաջ բերեց բնակչության լայն զանգվածների դժգոհությունը։ 1947-ից աշխուժացան բանվորական, ապա գյուղացիական շարժումները (առանձնապես Արլ․ Պ–ում, որի ազդեցության տակ կառավարությունն ընդունեց ագրարային մի շարք օրենքներ)։ 1948-ին կազմվեց Պ–ի կոմկուսը (ՊԿԿ)։

Պ–ի զարգացման հիմնական խնդիրների անլուծելի մնալը բնակչության լայն խավերին վանեց Մահմեդական լիգայից, առաջացան (1940–50-ական թթ․) բուրժուադեմոկրատական կուսակցություններ (Ավամի լիգ, Ազադ Պակիստան պարտի են), որոնք 1953-ին Արլ․ Պ–ում ստեղծեցին ընդդիմադիր կուսակցությունների միավորված ճակատ (Մճ․) և 1954-ին Արլ․ Պ–ի օրենսդիր ժողովի ընտրություններում պարտության մատնեցին Մահմեդական լիգային։ 1954-ին Պ․ մտավ ՍԵԱՏՕ–ի, 1955-ին՝ Բաղդադի պակտի (1959-ից՝ ՍԵՆՏՕ) մեջ։ Բենգալ․ ազգ․ շարժումը մեղմելու նպատակով, 1954-ին բենգալերենը, ուրդու լեզվին զուգընթաց, ճանաչվեց պետ․ լեզու, 1955-ին կազմվեց կոալիցիոն կառավարություն (Մահմեդական լիգա և Մճ)։ 1956-ի սահմանադրությամբ Պ․ հռչակվեց Պ–ի Իսլամական Հանրապետություն (ֆեդերացիա)։ 1958-ի հոկտ․ 7–8-ին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, սահմանադրությունը վերացվեց, արգելվեցին կուսակցությունները, պրեզիդենտի ֆունկցիաներն իր վրա վերցրեց զինված ուժերի գլխ․ հրամանատար Մ․ Այուբ Խանը։ 1962-ի նոր սահմանադրությամբ պետության ղեկավարը պրեզիդենտն է։

1965-ին Պ–ի և Հնդկաստանի միջե տեղի ունեցավ զինված բախում՝ կապված երկու երկրների միջե գաղութային ժամանակաշրջանից մնացած չլուծված հարցերի հետ։ ՍՍՀՄ նախաձեռնությամբ 1966-ի հունվ․ 4–10-ը Տաշքենդում կայացավ Պ–ի պրեզիդենտի և Հնդկաստանի պրեմիեր մինիստրի հանդիպումը, ստորագրվեց Տաշքենդի դեկլարացիան, որը վիճելի հարցերի խաղաղ կարգավորման ուղի բացեց։

Հնդկաստանի հետ զինված բախման հետեանքով Պ–ի տնտեսության վատթարացումը, դեմոկրատական շարժումների աճը հանգեցրին քաղ․ ճգնաժամի։ 1969-ի մարտին պրեզիդենտ Մ․ Այուբ խանը իշխանությունը հանձնեց գեն․ Ա․ Մ․ Ցահյա Իրանին։ 1970-ին տեղի ունեցած առաջին համընդհանուր ընտրություններում հաղթեցին դեմոկրատական վերափոխումների կողմնակից կուսակցությունները։ Արլ․ Պ–ում՝ Ավամի լիգը՝ Մուջիբուր Ռահմանի գլխավորությամբ, Արմ․ Պ–ում՝ Պ–ի ժողովրդի կուսակցությունը (ժող․ կուսակցություն)՝ Զ․ Ա․ Բհուտտոյի գլխավորությամբ։ Ավամի լիգի ղեկավարությունը պահանջեց իշխանությունը հանձնել Ազգ․ ժողովի դեպուտատներից ընտրված մեծամասնությանը և սահմանադրության մեջ արձանագրել Արլ․ Պ–ի լրիվ ռեգիոնալ ինքնավարությունը։ Պ–ի իշխանությունները մերժեցին այդ պահանջը, որը հանգեցրեց սուր քաղ․ ճգնաժամի։ Ի պատասխան Պ–ի իշխանությունների հալածանքների, 1971-ի մարտի 26-ին Արլ․ Պ․ հռչակվեց անկախ պետություն՝ Բանգչաղեշ ի ժողովրդական Հանրապետություն։ Արլ․ Պ–ից միլիոնավոր փախստականների հոսքը Հնդկաստան ծայր աստիճան սրեց հնդկապակիստանյան հարաբերությունները և առաջ բերեց զինված բախում (1971-ի դեկտ․)։ 1971-ի դեկտ․ 16-ին Պ–ի զորքերը Դաքայում (Բանգլադեշ) կապիտուլյացիայի ենթարկվեցին։ Երկու օր անց ռազմ, գործողությունները դադարեցին նաև Արմ․ Պ–ում։ Ա․ Մ․ Ցահյա Խանը հրաժարական տվեց՝ իշխանությունը հանձնելով Զ․ Ա․ Բհուտտոյին։ 1972-ին երկու երկրների ղեկավարների հանդիպումը սկզբնավորեց հարաբերությունների կարգավորման ընթացքը։

1972-ից Զ․ Ա․ Բհուտտոյի կառավարությունը սկսեց իրականացնել մի շարք առաջադիմական սոցիալ–տնտ․ վերափոխումներ (ագրարային, կրթական, աշխատանքային ռեֆորմներ)/ ազգայնացվեցին մասնավոր բանկերը, ապահովագրական ընկերությունները են, լեգալացվեց դեմոկրատական կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը, ընդունվեց նոր սահմանադրություն (1973-ի օգոստ․)։ Ֆեդերատիվ Պ–ում նահանգները ստացան զգալի ինքնավարություն։

Փոփոխություններ եղան Պ–ի արտաքին քաղաքականության մեջ (Պ․ դուրս եկավ ՍԵԱՏՕ–ից, Բրիտ․ Համագործակցությունից, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Վիետնամի, ԴԴՀ–ի, ԿԺԴՀ–ի հետ)։ 1974-ին Պ․ ճանաչեց Բանգլադեշի ժողովրդական Հանրապետությունը։

1977-ի հուլիսին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, մտցվեց ռազմ, դրություն, պառլամենտը և նահանգների օրենսդրական ժողովներն արձակվեցին։ Իշխանության գլուխ անցավ Զինվորական խորհուրդը՝ գեն․ Զ․ ուլ Հակի գլխավորությամբ (1978-ից՝ պրեզիդենտ)։ Աֆղանստանում 1978-ի ապրիլի ազգային–դեմոկրատական հեղափոխությունից հետո, Պ–ի ղեկավարությունն աջակցել է Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության դեմ քայքայիչ գործունեությանը։ Պ–ի և ՍՍՀՄ–ի միջե դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1948-ի մայիսին, 1961 –79-ին կնքվել են մի շարք համաձայնագրեր։

VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Պակիստանյան ժողովրդական կուսակցություն։ Հիմնադրվել է 1967-ին։ Արտահայտում է մանր և միջին բուրժուազիայի շահերը։ Պակիստանյան սոցիալիստական կուսակցություն։ Հիմնադրվել է 1972-ին։ Հանդես է գալիս հանուն Պակիստանում սոցիալիզմի կառուցման։ Ջ ա մ ա ա թ–ի–Ի սլամ։ Հիմնադրվել է 1941-ին։ Մահմեդական հոգևորականության կուսակցությունն է։ Տեհրիկի–Իսթիկլյալ։ Հիմնադրվել է 1969-ին։ Հանդես է գալիս բուրժուաազգայնական դիրքերից։ Համապակիստանյան մահմեդական լիգա։ Ստեղծվել է 1969-ին։ Պակիստանյան մահմեդական լիգա։ Հիմնադրվել է 1906-ին։ Արտահայտում է խոշոր բուրժուազիայի և կալվածատերերի շահերը։ 5 այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ կազմում է Պակիստանյան ազգ․ ալյանս բլոկը։ Ազգային–դեմոկրատական կուսակցություն։ Ստեղծվել է 1975-ին՝ արգելված Ազգ․ ժող․ կուսակցության հիման վրա։ Պակիստանի կոմունիս– տական կուսակցություն։ Ըստեղծվել է 1948-ին։ 1954-ից արգելված է։

Աշխատանքի համապակիստանյան կոնֆեդերացիա։ Հիմնադրվել է 1948-ին։ Արհմիությունների պակիստանյան ազգային ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1963-ին։ Արհմիությունների համապակիստանյան խորհուրդ։ Հիմնադրվել է 1967-ին։ Ազգային առաջադիմական բանվորական ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1971-ին։ Պակիստանցի բանվորների ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1966-ին։ Միացյալ բանվորական ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1969-ին։ Արհմիությունների պակիստանյան ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1970-ին։ Մտնում է ԱՀՖ–ի մեջ։ Արհմիությունների պակիստանյան ազգային բանվորական ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1968-ին։

VII․ Տնաեսաաշխարհագրական ակնարկ Պ․ ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 3/5-ը։ 1980/1981 տարում համախառն ներքին արդյունքի 31,1%–ը տվել է գյուղատնտեսությունը, 15,6% –ը՝ արդյունաբերությունը։ էկոնոմիկայում առաջատար դեր է խաղում մասնավոր սեկտորը (տալիս է արդ․ արտադրանքի շուրջ 80%–ը)։ Թեև անցկացվել են ագրարային մի շարք ռեֆորմներ, բայց գյուղում պահպանվում են կալվածատիրական խոշոր հողատիրությունն ու գյուղացիական մանր հողօգտագործումը։

Գյուղատնտեսությունը։ Մշակվում է տարածքի մոտ 1/4-ը (ավելի քան 19 մլն հա), որի 2/3-ը ոռոգվում է։ Գլխավոր