Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճյուղը հողագործությունն է։ Մշակվող հիմնական կուլտուրաներն են ցորենը, բրինձը, եգիպտացորենը, բաջրան, ջովարը, շաքարեղեգը, ռապսը և մանանեխը, բամբակը։ Աճեցնում են նաև ծխախոտ, բանջարեղեն (սոխ, տաքդեղ), կարտոֆիլ, պտղատու ծառեր (մանգո, ցիտրուսներ, եգիպտացորենի ցանքադաշտերում Ոռոգիչ շրանցք Հայդարաբադի մոտ փյունիկյան արմավենի, ծիրանենի), գետ– նանուշ։

Անասնապահությունն ունի օժանդակ նշանակություն։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակում (25 մլն) գերակշռում են գոմեշները (2/3-ը), որոնք օգտագործվում են որպես լծկաններ։ Վերջին տարիներին արվարձաններում զարգանում է մսատու և կաթնատու անասնապահությունը։ Չորային շրջաններում զբաղվում են ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, ուղտաբուծությամբ։ Ծովափնյա շրջաններում զարգացած է ձկնորսությունը։

Արդյունաբերությունը։ Անկախության տարիներին ստեղծվեցին թեթև արդյունաբերության համեմատաբար խոշոր ձեռնարկություններ և հիմք դրվեց ծանր արդյունաբերությանը։ Պ–ում արդյունահանում են բնական գազ, նավթ, ածուխ, երկաթի հանքանյութեր, քրոմիտներ, ծծումբ, քարաղ, գիպս։ Հիմնական գազահանքերը (խոշորագույնը Սուիում՝ Բելուջստանում) գազամուղներով միացված են արդ․ խոշոր կենտրոններին։ Տեղական Աավթը վերամշակվում է Ռավալպինդիի գործարանում։ Կարաչիի նավթավերամշակման գործարանները վերամշակում են ներմուծվող նավթ։ էկոնոմիկայի նեղ տեղերից մեկը էներգետիկան է։ 1980-ին արտադրվել է 12,8 մւրդ կվւոժ էլեկտրաէներգիա, որի մեծ մասր տալիս են ՋէԿ-երը։ Կարաչիի մոտ կառուցվել է առաջին ԱԷԿ–ը (132 Մվա)։

Մշակվող արդյունաբերության գլխավոր ճյուղը տեքստիլ (գլխավորապես բամբակեղենի) արդյունաբերությունն է (կենտրոնները՝ Կարաչի, Հայդարաբադ, Լայալպուր, Մուլտան, Լահոր)։ Զարգացած է սննդի (գլխավորապես շաքարի) արդյունաբերությունը։ ԱԱՀՄ–ի աջակցությամբ Կարափում կառուցվում է մետալուրգիական գործարան տարեկան 1,1 մլն ա պողպատ արտադրելու կարողությամբ։ Կան մեքենաշինական (ավտոհավաքման), քիմ․ (պարարտանյութերի արտադրության), ցեմենտի, ապակու գործարաններ։ Իրենց նշանակությունը պահպանում են մանր արտադրությունն ու արհեստագործությունը։

Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 8815 կմ է, ավտոճանապարհներինը՝ 57,5 հզ․ կմ (այդ թվում կոշտ ծածկով՝ 33,4 հզ․ կմ, 1980)։ Ազգային առևտրական նավատորմի տոննաժը 1980-ի սկզբին կազմել է 599 հզ․ բրուտտո ռեգիստրային տ։ Խոշորագույն նավահանգիստը Կարաչին է։ Զարգացած է ավիատրանսպորտը։

Արտաքին առևտուրը։ 1980/81 տարում արտահանումը կազմել է 29300 մլն ռուփի, ներմուծումը՝ 53500 մլն ռուփի։ Արտահանում է բրինձ, բամբակյա գործվածքներ, բամբակաթել, բամբակ, գորգեր, կաշի, ձուկ։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, պարեն, քիմ․ ապրանքներ, վառելիք, սև մետաղներ և մետաղե իրեր։ Առավել լայն կապեր ունի ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, ճապոնի այի, ԳՖՀ–ի, ԱԱՀՄ–ի, Աաուդյան Արաբիայի հետ։

Դրամական միավորը՝ պակիստանյան ռուփի։

VIII․ Զինված ուժերը Զինված ուժերը (428 հզ․ մարդ, 1977) կազմված են ցամաքային զորքերից (400 հզ․ մարդ), ռազմաօդային (17 հզ. մարդ) և ռազմածովային (11 հզ․ մարդ) ուժերից։ Կան նաև ազգ․ գվարդիա (22 հզ․ մարդ), սահմանապահ զորքեր (40 հզ․ մարդ)։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում են պաշտպանության մինիստրն ու զորատեսակների շտաբների պետերը։ Բանակը համալրվում է ընտրովի զինապարտության օրենքի հիման վրա, զինծառայությունը տևում է 2 տարի։ Ցամաքային զորքերն ունեն 3 զրահատանկային, 14 հետևակային դիվիզիա, 3 հետևակային և 3 զրահատանկային առանձին բրիգադներ, ՌՕՈԻ–ը՝ 247 մարտական ինքնաթիռ, ՌԾՈԻ–ը՝ տարբեր նշանակության մոտ 40 նավ, 12 ուղղաթիռ։

IX․ Բժշկա աշխարհագրական բնութագիր 1977-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 44,5, մահացությունը՝ 14,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին 115։ Տարածված են բորը, տրախոման, մաշկային և վեներական հիվանդությունները, խոլերան, ասկարիդոզը ևն։ Մահացության հիմնական պատճառներն են տուբերկուլոզը, մալարիան, աղիքային վարակիչ հիվանդությունները, բնական ծաղիկը, դիֆթերիան։

1977-ին կար 647 հիվանդանոցային հիմնարկ՝ 39,5 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 0,5 մահճակալ), աշխատում էր 20,0 հզ․ բժիշկ (1000 բնակչին՝ 0,3 բժիշկ), 809 ստոմատոլոգ, 15,2 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում բժշկ․ 14 (1975), ատամնաբույժներ՝ 3, մանկաբարձներ՝ 44, բուժքույրեր՝ 25 դպրոց։

X․ Լուսավորությունը ժւմմանակակից դպրոցական համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական, կրտսեր միջնակարգ (6–8-րդ դասարաններ), միջնակարգ (9–10-րդ դասարաններ) դպրոցները և միջին կոլեջները (11 – 12-րդ դասարաններ)։ Ուսուցումը հիմնականում անջատ է՝ տարրական և միջնա–