կարգ դպրոցում տարվում է ուրդու լեզվով, 3-րդ դասարանից՝ նաև անգլ․։ 1 – 8-րդ դասարաններում պարտադիր են իսլամը, նաև մաթեմատիկական և բնական գիտությունները։ 1972-ից 1–8-րդ դասարաններում ուսուցումը անվճար է։ Պրոֆ․ ուս․ հաստատություններն աշխատում են կրտսեր միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Կան տեխ․, առևտրական, գյուղատնտ․, բժշկ․ ուսումնարաններ, կերպարվեստի դպրոցներ։ Միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունները (տեխնիկումներ, պոլիտեխնիկումներ, մանկավարժական ուսումնարաններ), աշխատում են միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողները միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են 2-ամյա նախապատրաստական, այսպես կոչված, միջին կոլեջներ, որոնցում կան հումանիտար, բնագիտական, առետրական, տեխ․ և այլ բաժիններ։ Ունի 8 համալսարան, որոնցից նշանավոր են Փենջաբի (հիմնադրվել է Լահորում, 1882-ին), Իսլամաբադի (1965), Կարաչիի (1951), Փեշավարի (1950)։ Ուսուցումը վճարովի է, տարվում է հիմնականում անգլ–ով։ խոշորագույն գրադարաններն են՝ Փենջաբի համալսյսրանինը (250 հզ․ հատոր, ավելի քան 18 հզ․ հին ձեռագիր՝ ուրդու, արաբ․, սանսկրիտ, հինդի, պալի լեզուներով), Փենջաբի հանրայինը՝ Լահորում (200 հզ. հատոր), Կարաչիի համալսարանինը (200 հզ․ հատոր)։ Թանգարաններն են՝ Պ–ի ազգային (Կարաչի, հիմնադրվել է 1950-ին), Լահորի (1864), Փեշավարի (1906), Հնագիտության (Ռավալպինդի, 1928)։
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
Բնական և տեխնիկական գիտությունները։ ժամանակակից Պ–ի տարածքում գիտությունը ձևավորվել է դեռևս իսսրաւկպայի քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ VII և VI դդ․ սահմանագծում զարգացել են բժշկությունն ու երկաթի մետալուրգիան, իսկ մ․ թ․ ա․ վերջին և մ․ թ․ առաջին դդ․՝ աստղագիտությունը, մաթեմատիկան, քիմիան, դեղաբանությունը, բժշկությունը։ Խոշոր մաթեմատիկոս և աստղագետ Բրահմահուպտայի (VII դ․) «Բրահմա ապհուտա սիդհանտա» («Բրահմայի համակարգի վերանայումը», 628) գիրքը 771-ին թարգմանվել է արաբերեն և Մինդայի ու Ֆազարիի աշխատությունների հետ զգալիորեն հարստացրել արաբ, մշակույթն ու դրա միջոցով եվրոպ․ մաթեմատիկան, աստղագիտությունն ու բժշկ․ գիտելիքները։
Միջնադարում տարբեր նվաճողների ներխուժումները, երկպառակտչական պատերազմներն ու կրոն, ազդեցությունները բացասաբար են անդրադարձել գիտության հետագա զարգացման վրա։ Սակայն այդ ժամանակներում ստեղծվել են աստղագիտության, մաթեմատիկայի, աշխարհագրության, բժշկության, դեղաբանության և մետալուրգիայի բնագավառների տարբեր աշխատություններ։
Անկախ Պ–ի կազմավորումից հետո բնական և տեխ․ գիտությունները զարգանում են պետության հսկողությամբ։ Մեծ ուշադրություն է դարձվում կիրառական բնույթի հետազոտությունների վրա, հատկապես գյուղատնտեսության և գյուղատնտ․ հումքի արդյունաբերական մշակման բնագավառում․ գործում են բամբակի (Կարաչի, 1951-ից), ոռոգման (Լահոր, 1925), անտառային (Փեշավար, 1947), անասնապահության (Փեշավար, 1947), անասնաբուժության (Լահոր, 1958), բույսերի պաշտպանության (Կարաչի, 1947) և կենդանաբանության (Կարաչի, 1948) ԳՀԻ–ները։ Բժշկ․ հետազոտություններով զբաղվում են Կարաչիի կենտր․ բժշկ․ (1957) և Քաղցկեղի (1954) ԳՀԻ–ներում։ Միջուկային ֆիզիկայի մասնագետ՝ Ա․ Սալամը ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է (1971-ից)։ Աշխատանքներ են կատարվում երկրաբանության, օդերևութաբանության, երկրաֆիզիկայի, տեխ․ գիտությունների բնագավառներում։
Հասարակական գիտությունները։ Փիլիսոփայությունը։ Պ–ի տարածքի ժողովուրդների փիլ․ միտքը դարեր շարունակ զարգացել է հնդ․ կրոնափիլ․ տարբեր համակարգերի հունով (տես Հնդկաստան հոդվածի Փիլիսոփայություն մասը)։ Սկըսած IX դ․ տիրապետող է դարձել իսլամը՝ իր տարբեր ուղղություններով։ Պ–ի կազմավորումից (1947) հետո իսլամը ճանաչվում է պաշտոնական պետ․ գաղափարախոսություն։ 1960-ական թթ․ Պ–ի առաջատար փիլիսոփայությունը փորձում է բարեփոխել իսլամը, այն հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Այդ ուղղության ներկայացուցիչները շարունակում են XIX դ․ կրոն, բարենորոգիչ, իսլամական լուսավորական շարժման հիմնադիր Սաիդ Ահմադ խանի և XX դ․ I կեսի իսլամի բուրժուա–լուսավորական մեկնաբան Մուհամմադ Իքբաւի գիծը։ Նրանք հանդես են գալիս բացարձակ ֆատալիզմի դեմ, պաշտպանում կամքի ազատությունը, փորձում հաշտեցնել գիտությունը կրոնի հետ։ Քաղ․ ուսմունքի բնագավառում բարենորոգիչները հանդես են դալիս «մուսուլմանական նացիոնալիզմի» դիրքերից և «իսլամական» պետության իդեալ են համարում պառլամենտական դեմոկրատիան։ Տարածվում են այսպես կոչված իսլամական սոցիալիզմի տեսությունները։ Ակադեմիական փիլիսոփաների շրջանում ազդեցություն ունեն արևմտաեվրոպական (անգլ․) իդեալիստական ուղղությունները։ 1960-ական թթ․ ամեր․ սոցիոլոգիայի ազդեցությամբ նկատելիորեն աշխուժացել են սոցիոլոգիական հետազոտությունները։ Հրատարակվում են փիլ․ ամսագրեր։
Պատմական գիտությունը։ Պատմ․ առաջին երկերը ժամանակագրություններն են, որոնք կազմվել են Սինդի մահմեդական կառավարիչների արքունիքում IX դ․, Փենջաբում՝ XII դ․։ Աստիճանաբար ձևավորվել են պատմ․ երկերի մի քանի տեսակներ՝ ծննդաբանության, դինաստիաների պատմության, պատմամշակութային տարբեր մարզերի պատմության (դրանցից հնագույնը Մուհամմադ Ալիի IX դ․ գրած Սինդի պատմությունն է) ևն։ Գրվել են նաև նշանավոր կառավարիչների գահակալման (Աբդուլ Համիդ Լահորի, XVII դ․), փիլիսոփայության (Ահմադ Տատտավի, XVI դ․), գրականության (Ալի Շեր Կանի, XVIII դ․), ինչպես և համաշխարհային պատմության (հիմնականում բանաքաղային), Մուհամմադ մարգարեի կողմնակիցների, մահմեդական միսիոներների, կրոն, կազմակերպությունների վերաբերյալ աշխատություններ։
XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին հակագաղութատիրական և հայրենասիրական տրամադրությունների աճը հետաքրքրություն առաջացրեց պատմ․ անցյալի նկատմամբ։ Լահորում, Կարաչիում և այլ քաղաքներում երևան եկան պատմ․ պարբերականներ և գիտ․ ընկերություններ, սկսեցին հրապարակվել ժամանակակից ոճի պատմական աշխատություններ, տեքստերի քննական հրատարակություններ (Մ․ Կալիչ բեկ), ազգագրական ուսումնասիրություններ (Մ․ Հայաթ խան), առանձին շրջանների և օտարերկրյա զավթիչների դեմ նրանց պայքարի, մահմեդականության և Հարավային Ասիայի մահմեդական համայնքների վերաբերյալ պատմ․ երկեր։ Պ–ի կազմավորումից (1947) հետո այդ խնդիրների ուսումնասիրությունը, մահմեդական ազգայնամոլության դիրքերից, դարձել է Պ–ի պատմագիտության կարևոր ուղղություններից մեկը (Ի․ Կուրեշի, Մահմուդ Հուսեյն, Շ․ Աբդուր Ռաշիդ և ուրիշներ)։ Զգալի զարգացում է ստացել միջին դարերում Պ–ի և Հնդկաստանի տարածքում բնակվող ժողովուրդների քաղ․ և տնտ․ պատմության խնդիրների ուսումնասիրությունը (Ա․ Մոինուլ Հակ, Ռիազուլ Իսլամ)։ Սկսել են ուսումնասիրել և հրատարակել պատմ․ անցյալի գրավոր հուշարձանները (Պ․ Ռաշդի, Աբդուլ Կադիր, Ն․ Ա․ Բալոչ)։ Ձևավորվել է Պ–ի հնագիտական դպրոցը (Ա․ Դանի, Մ․ Շարիֆ, Ֆ․ Դուռանի, Մ․ Մուղալ)։ Միևնույն ժամանակ երկրում դեմոկրատական շարժման զարգացումը նպաստում է Պ–ի ժողովուրդների հակագաղութային պայքարի և ազգային–դեմոկրատական ու հեղափոխական շարժման խնդիրների ուսումնասիրմանը (Գուլխան Նասիր, Ա․ Մալիք, Մ․ Մ․ Հասան և ուրիշներ)։
Հրատարակվում են պատմ․ պարբերականներ (ուրդու և անգլ․ լեզուներով)։
Գիտական հիմնարկները։ Ֆինանսավորում է կառավարությունը։ Դրանց գործունեությունը կոորդինացնում և ուղղություն է տալիս Գիտության ազգ․ խորհուրդը (1961)։ Ազգ․ արդյունաբերության զարգացմանն ուղղված գիտ․ աշխատանքները ղեկավարում է Գիտ․ և տեխ․ հետազոտությունների պակիստանյան խորհուրդը։ Երկրում գործում են Ատոմային էներգիայի պակիստանյան կառավարական հանձնաժողովը (Կարաչի, 1956), Պ–ի երկրաբանական ծառայությունը (Քվետա, 1947), Օդերևութաբանական դեպարտամենտը (Կարաչի, 1947), Պ–ի կառավարական գյուղատնտ․ գիտահետազոտական խորհուրդը (Կարաչի, 1964), Պակիստանյան բժշկ․ հետազոտական խորհուրդը (Կարաչի, 1953)։ 1953-ին հիմնադրվել է Պակիստանի գիտությունների ակադեմիան։
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Խոշորագույն թերթերից են «Զանգ»,