Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8. ՕՀԱՆ ՌԸՆՉՊԱՐԻ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի ռընչպար կար, անըմը Օհան էր. մի հատ ասսու հ'էրեսից ընկած տղա ուներ: Հերը տեհավ, որ էտ տղիցը խելքը բան չի կտրըմ, ասեց. — Լավ կըլի, որ գլխիցս ռատ անեմ: — Հենց էտ մի տղեն ուներ:

Ասեց. — Կնի՛կ, տղեն պըտի վեր ունեմ, տանեմ տամ փեշակի:

Ասեց. — Տար:

Վե կալավ, գնաց: Տղեն էլ ընդար հասած չէր՝ ջահել տղա էր:

Շատ գնացին, քիչ գնացին, աստված ա գիտըմ, գնացին մի դուզ տեղ վեր էկան, տեհան ըտեղ մի ձեռք տուն կա:

Տղեն ասեց. — Ափու, էս ինչ լավ էլավ, քշերն ըստեղ կկենանք: — Բանից էլ խաբար չի խեղճը, թե ինչ տեղ ա:

Նի մտան նեքսև: Տեհան քառսուն հարամի նստած:

— Էս ի՜նչ լավ էլավ, — ասեցին հարամիքը, — մենք ընկել ենք սար ու ձոր՝ ավի ենք ման գալի, ավը հ'իրա ոտով էկավ: Ա՜յ մարթ, ի՞նչ մարթ ես:

— Ես էս տղեն բերել եմ տամ ձեզ հ'աշկերտ:

Հարամիքը ծիծաղացին:

— Վե կունենք, բիձա. մեր արհեստն ի՞նչ ա, որ դու կարոտըմ ես մեր արհեստին:

— Ի՞նչ ուզըմ ա ըլի, դուք ըսօր ապրըմ եք էտ արհեստով, թո՛ղ էս էլ ձեզ պես ապրի: