Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա՜,– ասեց,– ես էլ էկա որ Հազարան բլբուլը տանեմ, ձին գյամը տարավ. ընկավ ծովը, մնացի ըստի։

Էտ ասելու վախտը ձեռը տարավ մեշկը, տեհավ էրկու գյամ էլ ունի:

Հալիվորը որ տեհավ էտ տղեն էրկու գյամ էլ ունի, ասեց. — Որ բլբուլը կբերես, աստված սիրես, ինձ շանց տու, նոր տար։ Հարիր հ՚իցցուն տարի ես ըստեղ եմ էտ բլբուլի խաթեր:

Ալո-Դինոն գյամի մինն առավ ձեռը, մինը կապեց մեշկը, գնաց կախ արուց էն դըհի ծովը, մի ծովեղեն ձի դուս էկավ, ուզեցավ Ալո-Դինոյին կուլ տա: Ալո-Դինոն ձիուն տվուց գեննովը, վրին նստեց։

Ձին ասեց. — Տղա՛, ինչ մուրազ ունես, ասա կատարեմ:

Տղեն ասեց. — Հազարան բլբուլն եմ ուզըմ։

Ասեց. — Ա՜յ տղա, էտ բանը շատ դժար ա,— ասեց։— Հրե՛,—ասեց.— Չաչոնց թաքավորի պալատի ծովի գիհը բլբուլի ղաֆազը դրած ա, կարա՞ս ինձ մի ընենց ղամշի տաս, որ իրեք հարիր վաթսունըվեց տամարս գողա, ես բանցրանամ ընչար փանշարեն, ձեռդ գցես՝ միհետից ղաֆազը վեր ունես, թե վե չըկալար, էրկուսս էլ վե կընկնենք, կմահանանք։

Տղեն ասեց.— Շատ լավ կըլի։

Քաշեց ղամշին, ձիուն ընենց տվուց, որ ջիգյարը վառվեց, իրեք հարիր վաթսունվեց տամարը վառվեց, ձին բանցրացավ, հասավ փանշարին, տղեն ձեռը քցեց՝ ղաֆազը վե կալավ, ձին վե էկավ, էլի էն ատեն կաննեց, ասեց. — Վե՛ արի, գնա՛ քու բանիդ, ես ըզդարը անջախ կատարեցի։

Ալո-Դինոն էկավ հալիվորի կուշտը, էտ բլբուլը շանց տվուց, հալիվորը բլբուլը տենելու պես մահացավ։

Ալո-Դինոն էտ հալիվորին ըտեղ թաղեց, հ՚իրա ղուշը վե կալավ, հ՚իրա ձին նստեց էկավ։

Էկավ հասավ Սև դևի ֆողը, վեր էկավ հ՚իրա կնկա կուշտը, ասեց.— Բլբուլ ջան, մի խոսա՛՝ էս սև սարերը կանանչեն։

Բլբուլը խոսաց, սարերը կանանչեցին։ Կնիկը տեհավ բլբուլի շնորքը, զարմացավ։

Մի ամիս, յա էրկու ամիս ըստի մնացին։ Մի օր Ալո-Դինոն ասեց.— Ա՜ կնիկ, վե կաց, էթանք մեր հայրենիքը։ Մեր թաքավորութունը խանգարված ա, սաբաբ՝ էս ղուշը: