Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
11. ԲԵՐԴԱԿ ԹԱՔԱՎՈՐ

Ժամանակով մի թաքավոր կար, էտ թաքավորին մի տղա ուներ, անըմը՝ Բերդակ:

Արի տես, էտ տղեն հասակը հասավ, հերը ուզեց պսակի. տղին ասեց. — Ա՛յ որթի, միտք ունեմ քեզ պսակեմ, համա քու դրութունիցդ տեղյակ չեմ, աշխարք դուս չես էկել, որ էտպես ա՝ ղրկեմ գան վաքիլ, վազրի սադրաղամի տղեքը՝ նրանց հետ ձին նստեք, գնացեք ման գալու։

Ասեց. — Շատ լավ ես ասըմ։

Կանչեցին սադրաղամի, վաքիլ, վազրի տղեքը, նի էլան ձիանը, գնացին ման գալու։ Օրը մի կողմի վրա։ Առաչին օրը Արևելյան կողմը գնացին, երկրորդ օրը Հարավային կողմը գնացին, չորրորդ օրը Հյուսիսային կողմը գնացած ժամանակը շատ ման էկան դես-դեն, բեզարեցին, մի հ՚ախպրի վրա վեր էկան, հաց կերան, ջուր խմեցին, հովացան, թեք ընկան քնեցին: Համա էս թաքավորի որթու քունը չտարավ: Հընգերները որ քնեցին, ինքը վե կացավ, նի՚լավ ձին, պտըտեց էս կողմը, էն կողմը, նի՚լավ սարի գլուխը, մտիկ տվուց էն դըհի դաշտը, տեհավ շատ չադըրներ, էլիաթ[1]: Ավ անելու ժամանակը ավն էկավ աղաքը, ավի քամակն ընկավ՝ հետ ածեց, գնաց, նի մտավ էտ էլիաթի մեչը, տեհավ որ շատ մարթիկ թոփ էլած են մի տեղ, հարցրուց նրանց թե, — Էտ ի՞նչ մարթիկ են թոփ

  1. Ժողովուրդ, (ծանոթ. բանահավաքի):