Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց. — Ի՞նչ ասեմ, ձի ջան, ոտիդ տակին մեռնեմ, էտ տունը քանդված թաքավորն ասըմ ա. «Պըտես էթալ Սև ծովի. Սիպտակ ծովի արանքը, ընտեղ մի ախչիկ կա, Կարմիր դևի ձեռին, կռիվ անես, քաշես, բերես»։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, լաց մի ըլիլ, աստված ողորմած ա, դու քամակը մուղաթ կաց. թեք ինկ, քնի։

Էտ քշերը սաքի թե տղեն թեք ընկավ մի պուճուր քնեց: Հ՚առավոտը վե կացավ, ոնց որ էն դռնըմը թիմարել էր ձիուն, էս դռնըմն էլ ընենց թիմարեց, մի էրկու դուռում հաց կերավ, ձին քաշեց դուռը, ասեց. — Ձի ջան, նի՛ ըլեմ, դվո՞րն էթամ։

Ձին ասեց․ —Քու ի՞նչ պետքն ա. ես դվորը կէթամ՝ կէթամ, դու նոխտես բոշ թող։

Ձիու նոխտեն բոշ թողուց, ձին գնաց: Շատ գնաց, քիչ գնաց, մինակ աստված գիդա, հասավ ծովի ղրաղը։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, էս Սև ծովն ա, հըմի ո՞նց պըտես հ՚անց կենա։

— Ա՛յ ձի ջան, — ասեց, — ես ի՞նչ գիդամ։

Ասեց. — Էտ թուրը որ կապել ես վրիդ, ըտու հունարը գիդա՞ս։

Ասեց. — Չէ, ձի ջան, ոնց որ կապել եմ վրիս, ըսկի տեղիցը հանել չեմ։

Ասեց. — Էտ թուրը քու հոր թուրն ա, կայծակիցն ա շինած, կհանես տեղիցը, ոռքը դեմ կանես ճակատիս՝ բերանը ջրին, քեզ ճամփա կտա։ Որ հ՚անց կացար էն դիհը, զաղի միչիցը մի բարակ մուխ ա վեր ըլնըմ, զաղի դռանը կկաննես, ձեն կտաս, կասես. «Դև՛, դուս հ’արի, կռիվ անենք»։ Նա կասի. «Հ’արի՛ հաց ուտենք», էթալ չես։ Իրեք հետ որ ասես՝ նա զաղիցը դուս կգա. թուրը կհանես՝ վրա կբերես. դևի գլուխը կկտրվի, նի կմննի գեննի մեչը, ետև կէթաս ախչըկա կռնիցը կբռնես՝ կքաշես թարքդ, թրի բերանն ըլեդ դեմ կանես ջրին, ջուրը ճամփա կտա, կբերես ախչիկը, կտաս թաքավորին։

Տղեն էլ գնաց, ձիու ասածի պես ծովն հ՚անց կացավ, դևին տվուց սըպանեց, վե կալավ ախչիկը, բերուց տվուց թաքավորին։

Թաքավորն ասեց. — Շնորակալ եմ, դե գնա,— մի խարջլըղ էլ տվուց ոչ։

Թաքավորն ասեց. — Ղո՛ւշ ջան, էս ա քու ուզած ախչիկը՞։

Ասեց. – է՜ս ա։