Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորի մենձ տղեն ասեց.— Ախպերտինք, դա որ խալխի ախչիկ ա՝ մեր ախպոր հըմար ցավըմ ա, բա մենք ի՞նչ անենք. մենք էլ բերենք մեր կնանոնց բաժընքիցը մի զատ փոխ տանք մեր հարսին, որ դա էլ կառավարվի:— Բերին ամեն մեկը մի բան տվին էտ ախչկան:

Ախչիկը մտածեց թե.— Էթամ կեսառիս տունը՝ իմ հ'էրեսին ով թամաշ կանի, կասեն. «Սաբաբը դու էլար, որ մեր տղեն կորավ», թե էթամ իմ հոր տունը, պըտի ասեն. «Ի՜նչ բեբախտ ախչիկ իր, որ քու հ'էրեսիցը էն տղեն կորավ»: Լավն էն ա՝ ըստի մի ձեռք տուն շինեմ, էթող-էկողից խաբար առնեմ:

Վե կացավ մի ձեռք տուն շինեց, նստեց միչին, էթող-էկողից խաբար առավ. ինքն էլ տղամարթի շոր հաքավ:

Օրվա մի օրը մի քոռ, մի սաղ ման ին գալի: Էտ ձենն ընկավ աշխարքը, թե՝ ինչ մարթ էթըմ ա մի նաղլ ասըմ էտ տղին, մի ոսկի ա տալի:

Քոռն ասեց.— Արի՛ էթանք, էրկու նաղլ ես գիտեմ:

— Իրեքն էլ,— սաղն ասեց,— ես գիտեմ, հինգ ոսկին էրկու տարի կարալ չենք աշխատի:

Գնացին մի քիչ հաց կերան, ընկան ճամփա: Էկան գըղի կեսը, քոռը ծարավեց: Ասեց.— Ախպե՛ր, ես ծարավ էրվեցի, ասսու սիրու խաթեր ըլի, ջու՛ր:

Ասեց.— Ես ո՞րդիան քեզ ջուր բերեմ:

Ասեց.— Թամաշ արա՛, տես սարերըմը կանանչ տեղ կա՞:

Սաղը թամաշ արուց, տեհավ մի բանցր սար կա՝ փեշին մի քիչ կանանչ տեղ կա:

— Դե՛,— ասեց,— էթանք, ըտի ջուր կըլի:

Ընկնելով, կաննելով էտ քոռն ու սաղը գնացին հասան էտ սարը: Սաղը տեհավ, որ ըստի մի հատ խնձորի կա. ճխկանը մի մեռել դրած կա, մի հատ էլ հ'ախպուր կա, հ'ախպրի գլխին էլ մի բոդնոցով հաց կա, գինի կա, ամեն բան կա:

Քոռը ջուր խմեց.— Ա՛յ,— ասեց,— մի կտոր հաց էլ ըլեր՝ ուտեի:

Սաղն ասեց.— Ըստի հ'ամեն բան կա, նստի ուտենք:

Նստեցին կերան, վե կացան գնացին: Հասան էտ տունը: Նի էլան վերև, «Բար'աջողըմ, ախպեր ջան» ասեցին ու նստեցին: