Տղեն ասեց. — Ես ո՞նց գամ, որ վարժապըտիս համար ավ պըտի տանեմ։
Ախչիկը ծծերը բաց արուց, տղի գինն ու իմանը անց կացավ։
— Դե՛ հ՚արի էթանք, վարժապետը ո՞րն ա, է՜։
Նի էլան ձիանը, գնացին։ Ախչիկն ընկավ հ՚առաչ, տղեն ընկավ քամակը: Մխելի տեղ գնացին, մի դուզ տեղ կաննեցին։ Ախչիկն ուզեց էս տղին փորցի, տենի մենակ սիրուն ա, թե հունար էլ ունի։
— Գիտե՞ս ինչ կա, ա՛յ տղա, — ասեց ախչիկը, — պըտի էս ղզըմը մխելի գուրզ քցենք։
— Քցե՛նք, — ասեց տղեն։ — Համա իմ կուռը զորիլ չի քեզ գուրզ քցեմ, ես ո՞նց քեզ գուրզ քցեմ։
— Քցա՛, բան չկա։
Ախչիկն էկավ մեյդանի գլուխը կտրեց, գուրզը քցեց, տղենյան տվուց, գուրզը էկավ գըռռալով հ՚անց կացավ։
Ասեց. — Էս ուզըմ ա ինձ վե քցի. յավաշ, տե՛ս ես ինչ թավուր կըքցեմ։
Ձիուն տրորեց, ձին էկավ քրտնեց, ախչիկը տեհավ, որ տղի հ՚աշկերը արինը կոխեց, ասեց.— Քաշկա ասած չըլեի, դե էն ա էտ թավուր տղեն հունար կունենա էլի։
Տղեն ասեց. — Տեղդ կաննի, գուրզն էկա՜վ։
— Քեզ ղմիշ չեմ անըմ, ձիուդ գլուխը գնաց, — ասեց տղեն ու քցեց գուրզը։
Ձիու գլուխը գնաց, ախչիկն հ՚իրան քցեց գետին, ձին վեր ընկավ սատկեց։
— Հ՚արի՛ էթանք, — ասեց ախչիկը, — ես մեղ՚ասսու։
Ախչիկը նի էլավ տղի թարքը՝ գնացին։
Ախչիկը նազուկ մաններով որ ճամփեն չէր շանց տալի, տղի ֆոքին փառավորվըմ էր:
Գնացին ծովի ղրաղը, մի տան վեր էկան։ Ախչիկն առավ տղին տարավ նեքսև, ասեց. — Ա՛յ մեր, գնացի սարը, պատահեցի էս տղին, ճանանչեցի, որ քու տեհած հ՚էրազի տղեն էս ա ըլելու, առա հետս բերի։
Մերը շատ հ՚ուրախացավ, ասեց. — Ապրի իմ ախչիկը, իսկն էս ա իմ տեհած տղեն։ Մատանիքդ հանա՛, այ տղա, նշան տո՛ւ: