Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն մատանիքը հանեց, տվուց Հուրու թաքուհուն, թաքուհին տվուց ախչկան, դրուց մատը, հ՚իրանը հանեց տվուց տղին:

Թաքուհին ասեց. — Աստված շնհավոր անի, մի բարձի ծերանա՛ք:

Տղեն քշերը ըտեղ կացավ, առավոտենց ձին նի էլավ` գնաց։ Գնաց պատահեց մի կխտարի, թուրը քցեց, շլինքը կտրեց, սրտի էշխիցը կապեց թարքին, գնաց: Գնաց տեհավ, որ տղեքը դարտակ կաննած են քարի կշտին:

– Ա՜յ մարթ, — ասեցին, — քեզ ի՞նչ էլավ:

Ասեց. — Անջա՜ղ. ձեր ավերն ո՞ւր ա։

— Ման էկանք, զատ չքթանք:

Վե կացան գնացին վարժապըտի կուշտը, կխտարը տվին վարժապըտին: Վարժապետը հանեց հ՚իրա մատանիքը, տվուց էտ սովդաքյարի տղին:

Մի քանի օր անց կացավ, էտ տղի հերն էկավ սովդաքյարի տանը վեր էկավ, վե կալավ սովդաքյարին, էկավ վարժապըտի կուշտը, հախը տվուց, առավ տղին, գնաց սովդաքյարի տունը։

Սովդաքյարն ասեց. — Աստված քե բաշխի, ի՜նչ լավ տղա ա. ես պըտի ըլեմ սրա քավորը։

— Աստված արժանացնի՛, — ասեց հերը։

Տղեն հորը խնթրեց, որ մի լավ ձի առնի հ՚իրա հըմար: Սովդաքյարն ասեց. — Ինձ մի ծանոթ ունեմ, մի պառավի տղա ա, մի ձի ունի, որ կասես հրեղեն ա, թե տվուց՝ շատ լավ ա։

Գնաց պառավի կուշտն, ասեց. — Ձիդ բե, մի լավ տղա կա, տանք նրան։

Պառավի տղեն ասեց. — Ես ձի կծախե՜մ, իմ ձիուն գին չունի, ծովեղեն ձի ա։

— Հ՚արի՛ տու, մինն էլ կառնես, — ասեց սովդաքյարը, — դու քյասիբ մարթ ես, ինչ պըտի անես լավ ձին: Հարուստ մարթ ա, ինչ ուզես՝ կտա՛։

Վե կալավ ձին, բերուց տղի կուշտը, տղի հերը տեհավ։

Տղեն հարցրուց. — Էս ձիու կերը ի՞նչ ա:

— Օրն էրկու կտոր դմակ ա, — ասեց պառավի տղեն։

Տղեն շատ հ՚ուրախացավ, գիտեր որ դմակ ուտող ձին ծովեղեն ա ըլըմ:

Տղեն ասեց. — Էս ձին ի՞նչ տեղ ես առել։