Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ջահել տղա. — ասեց պառավի տղեն, — ծովի ղրաղին ման ի գալի, տեհա մի հատ պուճուր քուռակ դուս էկավ, արածըմ էր, ջիբիս քյամանդ կար, քցեցի քյամանդով կալա՝ բերի, դառավ ըսենց ձի:

— Դե՛ ուզա՝ տամ, — ասեց տղի հերը։

Սովդաքյարն ասեց. — Ես վճռեցի, որ չորս ոտը կապես քցես քշեռքը, օխտը քաշ ոսկի աժա։

— Չէ՛, չէ. սովդաքյար, էս տղեն ոսկի տղա ա, դրան հալալ ա էս թավուր ձի նի՚լիլը։ Ինչ տաս՝ ռազի եմ։

Բոլ փող տվուց, պառավի տղեն շնորակալ էլավ՝ գնաց: Սովդաքյարի տղեն ձին քաշեց նեքսև, շորերը հանեց մի լավ թիմար տվուց, տեհավ իժդար ջանը տրորըմ ա՝ հեչ քյարը չի ըլում, ասեց. — Իսկն էս իմ ձին ա, – էշխն էկավ ձիու վրա։

— Սովդաքյա՛ր,— ասեց հերը,— ըստի սառաճ կըլի՞, մի լավ թամք շինել տանք։

— Ըստեղ էրկու ջուռա սառաճ կա,— ասեց սովդաքյարը,— մինը հասարակն ա, իսկ էն մինը թաքավորի տղեքն են շինել տալի, որ հ՚իրանց լայաղ ա, հըմի դու գիտես, որին կուզես, նրան շինել տանք։

Հորը տղեն ասեց. — Ես կէթամ քավորի հետ իմ ձեռովը շինել կտամ։

Տղեն քավորի հետ գնաց մի շատ լավ թամք էլ առավ բերուց, դրուց ձիու վրա, նի էլան ու գնացին։ Գնացին հասան հ՚իրենց տուն։ Մերը որ տղին տեհավ, ֆոքին վառվըմ էր տղի հըմար, վրա պրծավ, փաթըթվեց ճտովն ընկավ, էկան նստեցին, կերան, խմեցին։ Մի քանի օրից ետը տղեն պատմեց, թե. — Տասնէրկու տղով գնացինք որ վարժապըտի հըմար ավ բերենք, ես մի ճամփով գնացի, նրանք էլ ջոկ-ջոկ ճամփով գնացին։ Ես գնացի տեհա մի մարալ թեք ընկած, ոտը բանցրացրել ա՝ հ՚իրա ճուտը ծծըմ ա, հ՚ինքն էլ ճուտի գլուխը, ոնները լիզըմ ա։ Խիղճս տանջեց, որ էտ անասունին վե քցեմ, նստեցի՝ թամաշ արի, իմ հերն ու մերը միտս ընկան, թե էս անասուն ա, հ՚իրա ճուտին ըդար սիրըմ ա, բա ե՜ս ինչ անեմ, որ օխտը տարի ա իմ հորն ու մորը տեհել չեմ։ Քունս ըստի տարել էր՝ քնել ի, հ՚աշկս մի ղաֆիլ բաց արի, տեհա մի ջահիլ հուրի ախչիկ, գլուխս դրել ա ծնկանը, մազերն էլ էկել ա իմ հ՚էրեսիս շվաք ա արել։ Ասեց. «Վե՜ր, ա՜յ տղա, վեր, դու իմ մոր տեհած հ՚էրազի