Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜յ, ա՜յ տղա, յարաբ ինչի՞ց ես խաբար, ի՞նչ պըտի գա մեր գլուխը։

— Ունենք աստված, չունենք դարդ, մի օր էլել ենք, մի օր էլ մեռնիլ պըտենք։ Դարդ մի՛ անիլ:

Նի էլավ ձին, քշեց։ Քշեց, մին էլ տեհավ մի ընենց ձեն ա գալի, որ սարսափելի. սար ու ձոր դողըմ ա։

Ձին ասեց. — Հողածին, լսեցի՞ր, էտ հըլա ձենն ա, բալի հ՚իրան ես տենըմ։

Տեհավ մի աժդհա մարթ, ձին նի էլած, արաբղզի շորերը հաքին, հարիր փթանոց գուրզը որ թափ ա տալիս՝ սար ու ձոր թընդըմ ա։

Ասեց. — Ա՛յ տղա՛, ի՞նչ մարթ ես։

Ձին ասեց. — Տեհա՞ր, տղա՛:

— Քեզ ո՞վ իրավունք տվուց, որ գաս իմ ֆողը տրորես, հլա իմ ֆողը իսան օղլու ոտ տեհած չէր, — ասեց էտ ձիավորը, — դե կաննի կռվենք։

— Կռվե՛նք, — ասեց տղեն։ — Ձի՛, քու բախտն եմ ընկել, դու գիտես,— դառավ տղեն ձիուն։

— Ինձ ի՞նչ կա, քու բիլակին ասա՛, — ասեց ձին։ — Դե՛ հըմի քե տենենք։

— Տղա՛, կաննի՛, էկավ, — ասեց։

— Թող գա, — ասեց։

Ձիավորը որ գուրզը քցեց, գետինը վարելով գնաց։

— Տղա՛, կա՞ս թե չկաս։

— Կա՛մ, ո՞նց չկամ, — ասեց տղեն։ Ձին հավալամիշ էր էլել, գուրզը տակովը հ՚անց էր կացել։

— Գիտե՞ս, ա՛յ տղա, ըսօր օխտն օր ա հաց չեմ կերել, սոված եմ, թողաս էթամ մխելի հաց ուտեմ, մխելի քնեմ, գամ։

— Իրավունք կա, գնա։

Ձիավորը ձին քշեց, գնաց հաց ուտելու։ Գուրզը թողեց ընենց վեր ընկած։ Ձին ասեց. — Ա՛յ տղա, արի էթանք տես էն գուրզը կարա՞ս վեր ունի։

Ձիու միտքն ի՛նչ էր, որ տենի հ՚իրա հ՚աշկովը, թե տղեն ուժ ունի, թե չէ, թե ուժ չունի՝ բաց թողա, փախչի:

Տղեն գնաց գրզի կշտին վեր էկավ, ձին թամաշ արուց՝ կռացավ, ձեռը քցելուն պես գուրզը վե կալավ. — Թեթև բան ա, — ասեց։