Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՛ վե դի հ՚իրա տեղը, — ասեց ձին, — ընենց որ բելլու չանի:

Տղեն կամաց վե դրուց գուրզը հ՚իրա տեղը, հ՚իրա գուրզը վե կալավ, նի էլավ ձին։

Ձին ասեց. — Տղա՛, տենը՞մ ես սրա բախչի հասարը, կէթանք հասարի տակը, դրա բախչըմը հ՚ամեն բան էլ կա, անմհական խնձոր, անմհական քար էլ կա, մի հատ հ՚ախպուր ունի դրան, որ ես ու դու լեղանանք` կջահելանանք, մեզ ախտող չի՚լիլ, վախիլ մի, էն ջրից համ դու կխմես, համ ես, համ էլ էն խնձորից մի իրեք հատ վե կալ, քե պետքը կգա։

Տղեն ասեց. — Շա՛տ լավ:

— Դե՛ քշա էթանք:

Էկան հասարի տակը, տղին ասեց. — Փորիս տակը մի ղամշի քաշա: — Մի ղամշի քաշեց, ձին թռավ։ Տղեն տեհավ մի ընե՜նց բախչա, որ հ՚աշկերը չորս էլավ տղի: Մառմառ հավըղի վըին բաց արած էր մի սուփրա, հ՚ամեն բան էլ կար միչին, տղեն էլ զաթի սոված էր: Դե կեր, տղա:

Ձին ուզում էր փորցի, տենի թե հ՚իրան եմ[1] ա[2] տալիս` նոր հ՚ինքր հաց ա ուտըմ, թե չէ:

— Ձի ջան, քեզ եմ չտված ես ո՞նց հաց ուտեմ, ինձ պահողը դու ես, ախար։

Տեհավ ծառիցը մի ոչխարի ջանտակ ա կախ տված` ըհը՛ դմակը. դանակը ջիբիցը հանեց, չորս կտոր դմակ կտրեց, տվուց ձիուն։ Թամբը վե կալավ, ընենց մի թիմարեց, ձիու քեֆն էկավ: Մի ջոկ տեղ հ՚ախպուր կար, ձեռները լվաց ու նստեց հացի, մի բութուրկա էլ անմհական ջուր դրուց կուշտը, հա՛ կերավ, հա՛ վրին անմհական ջուրը խմեց։ Օխա՜յ։

Կերավ պրծավ, բեղերը սրփեց, ձին քաշեց անմհական ախպրի տակին լավ լեղացրուց, էկավ իրեք հատ անմհական խնձոր քաղեց, նի՚լավ ձին, գնաց։ Գնաց, թուրը քաշեց դրուց ճակատին ու կաննեց։

Թող էտ ըտեղ կաննած մնա, մենք գանք տղի մոր կուշտը։

  1. Կեր (ծանոթ. բանահավաքի):
  2. ա օժանդակ բայը բնագրում վրիպված է, ավելացնում ենք (ծանոթ. կազմողի):