Մերը տեհավ, որ տղեն չեկավ, ասեց. — Ավատաս տղես գնաց ախչկա կուշտը, ախչիկն առավ, նստեց թաքավոր, հորն ու մորը մոռացավ. ես պըտի էթամ բերեմ։
Մարթն ու քավորը շատ խնթրեցին. որ չէթա, ղավտ չէլավ. ասեց. — Աղքըներս կտրատվըմ են, կարալ չեմ դիմանալ:
Վե կացավ ձին նի էլավ, մեն-մենակ ընկավ ճամփա, գնաց դըբա խնամոց տունը։ Շատ գնաց, քիչ գնաց, էկավ սարը, մութն ընկավ վրին, ձիուց վեր էկավ, մի քարի տակի նստեց։
Տղի ձին ասեց. — Տղա՛, մերդ ձի նի էլավ, էկավ մեր քամակից, հ՚արի էթանք կուշտը, մեխկ ա, վեր կընկնի, կմեռնի։
— Հեր-մեր չգիտեմ, յա պըտի մեռնեմ, յա պըտի իմ խոսքը տեղ տանեմ, — ասեց տղեն ու տեղիցը չեռաց:
Մերը տեհավ մի սովդաքյար էկավ, հ՚իրանից մի քիչ ցած վեր էկավ: Ասեց. — Էս լավ էլավ, կէթամ կուշտը, քշերը կկենամ, հ՚առավոտենց կվեկենամ, հետները կէթամ։
Գնաց հասավ սովդաքյարին, բարով տվուց, բարովն առան, նստեց։
— Ի՞նչ կնիկ ես, — հարցրուց սովդաքյարը։
— Իմ ցավը շատ ա, — ասեց։
— Երկար քշեր ա, ասա՛, հ՚անց կկենա։
— Ւնձ ըսենց մի տղա ունեի, տանըմ ինք որ պսակենք, գնաց որ կրակ բերի, անենք, ցուրտ քշեր էր, ասեցի, տաքանանք, գնաց ու չէկավ։
— Ո՜ւֆ, քու բանը շատ դժար ա, նա՛նի։
— Տղեդ ո՞ր դհովը գնաց։
— Ըսենց, դըբա ներքև գնաց։
— Այ հա՜յ, խեղճ ողորմելիք, թե Արաբիշամի ձեռը ընկած ըլի, դուս գալը շա՜տ դժար ա։
— Դե հըմի գիտեմ ոչ, թե ինչ ա ըլել։
— Դուք հ՚առավոտենց ո՞ւր եք ուզըմ էթաք։
— Հուրի թաքավորի քաղաքը պըտի էթամ:
— Լավ ա, մենք էլ էն դիհն ենք էթըմ, հընգեր կըլենք, հ՚իրար հետ կէթանք։
Հ՚առավոտենց վե կացան, ընկան ճամփեն, գնացին։ Ընչար հ՚իրիկուն հասան Հուրի թաքավորի քաղաքը։
Էտ կնիկը վե կացավ, դուզ գնաց թաքավորի կուշտը։ Ախչիկը