տեհավ մի կնիկ դարբազիցը նի ա մննում, ասեց. — Յավաշ, հարցնեմ տենեմ էս ինչ կնիկ ա, որ ըսենց անխոսալ նի ա մննըմ:
— Հարցնիլն ամոթ չըլի, նանի ջա՛ն, ո՞րդիանցի ես, յա ու՞ր ես էթըմ:
— Որթի ջան, էթըմ եմ թաքավորի ատյանը:
— Խի՞ ես էթըմ:
— Էհ, որթի ջա՛ն, իմ ցավը շատ ա, ինձ հետ բան չունես. հ՚արի շանց տու, ես էթամ:
Տեհավ որ էտ կնկա խոսալը, դեմքը հ՚իրա մարթի նմանութունս ա տալի, իրա մեչն ասեց. — Կա չկա էտ տղի գլուխը մի օյին ա էկել, հայ վախ, հա՜յ: — Հ՚արի՛ էթանք, — ասեց:
Տարավ դուզ թաքավորի կուշտը։
— Խի՞ ես էկել, ա՛յ կնիկ, — ասեց թաքավորը։
— Ես ձեր խնամին եմ:
— Ո՞նց խնամին։
— Մեր տղեն ձեր ախչկա հետ նշան ա դրվել։
— Հա՛, ետո, բա տղե՞դ հ՚ուր ա։
— Գալիս ինք, որ հարսիս տանենք, գնացինք մի սարի վրա վեր էկանք, քշերը շատ ցուրտ էր, տղես ասեց. «Էթամ մի կրակ բերեմ, մերս մեխկ ա, տաքանա»: Գնաց ու էկավ ոչ։ Մտածեցի թե կարելի ա էկած ըլի ըստի, ես էլ վե կացա էկա։
— Վա՜յ, Արաբիշամի ախչկա ձեռքն ա ընկել, ըտիան շատ դժար դուս կգա։
Լաց էլան, հաց կերան, ախ ու վախ արին, քշերը հասավ, քնեցին:
Ախչկա կողքը սատանեքը նի մտան. – Հայ վա՜խ, ես կորցրել եմ իմ հ՚աշկիս լիսը, ես կքնե՞մ քշերը։ — Ընչար տանջվեց, հ՚առավոտը մորիցը թաքուն նի էլավ ձին՝ գնաց։
Մերը վե կացավ հարցրուց թե. – Ախչիկս հ՚ու՞ր ա։
Ասեցին. — Արաբզդի շորեր հաքավ, ձին նի էլավ գնաց։
— Հայ վա՜խ, — ասեց, — սերն ըտենց մի բան ա։ — Հ՚ինքն էլ հագավ արաբզդի շորերը, ձին նի էլավ, մի հատ Թառլան ղուշ ուներ, քցեց առաչը, գնաց: Ղուշը գնաց, ձին գնաց: Ախչիկն էլ հ՚ուրիշ ճամփով գնաց:
Գանք սովդաքյարի տղի կուշտը։