Էն ձիավորը հաց կերավ կշտացավ, քնեց դինջացավ, վե կացավ նի էլավ ձին, էկավ մեյդանի գլուխը կտրեց, տեհավ, որ տղեն կաննած ա, թուրը ճակատին։ Տեհավ տղեն էն տղեն ա, համա ուժը մնին հարիր ավելացել ա։
— Տղա՛, — ասեց, — կա՛ց գալիս եմ։
Նի մտավ հ՚իրա բախչեն, թամաշ արուց մառմար հավըղին, անմհական խնձորին, տեհավ, որ ջուրը պղտոր էր, անմհական խնձորից էլ իրեք հատ չկար, ձեն տվուց արաբներին. — Ըստի ո՞վ մտավ։
— Տեհել չենք, թաքավորի որթի։
— Ջուրը պղտոր ա, իրեք խնձոր չկա, բախչեն մարթ ա մտել։
— Խաբար չենք։
— Չըլի՞ էն տղեն ա մտել։
— Տեհել չենք։
Քաշեց թուրը, իրեքի շլինքն էլ կտրեց քցեց հասարից էն դիհը, նի էլավ ձին, էկավ մեյդանի գլուխը կտրեց։
Տղի ձին ասեց. — Վախենաս ոչ, էկավ։
— Էլ նո՞ր վախենամ, մահ կա, ետ դառնալ չկա։
— Ա՜յ տղա, կռվելու վախտն ա:
— Սրեն ո՞ւմն ա:
— Քունն ա, — ասեց տղեն, — ես ղոնաղ եմ։
Ձիավորը քշեց ձին, լքցըրուց էկավ` մեյդանի կշտին թամքի միչին կաննեց ու գուրզը քցեց, «էկա՜վ» գոռաց։
Ձին ասեց. — Օյաղ կաց, ես թռա։
— Կա՞ս, տղա՜։
Ասեց. — Կա՛մ։
Ասեց. — Սրան իլլաճ չի՚լլի, առավ էս տղեն ինձ, իմ հոր անըմը խայտառակ էլավ։ — Վեր էկավ ձիուց, իրա գուրզը վե կալավ։
— Էս դոնուշ գալիս ա նետը, մուղաթ կաց, գնաց գլուխդ, — ասեց ձիավորը։
Ձին ասեց. — Ես ընենց կողքանց անց կկենամ, ոը նետը անվնաս անց կենա։ — Նետը յան հ՚անց կացավ, քարերը ջարթելով գնաց։
Ձիավորն ասեց. — Կա՞ս թե չկաս։
Ասեց. – Կա՛մ։
— Այ հա՜յ, ինձ զոռեց էս տղեն։ — Ասեց. — Ինձ մի հատ էլ թուր ունեմ քցելու։ Նոր սրեն կգա քեզ։