— Քցա՛, — ասեց:
Ձին ասեց. — Տղա, դրա միտքը ընենց ա, որ պըտի նի ըլնի, վե գա հ՚ուսիդ վրին, ճիտըդ կտրի հ՚անց կենա, որ ես մնամ սաղ։ Վախիլ մի՛, ես ինձ հենց կքցեմ, որ նրա ձիուցը բանցըր կըլեմ մի մարթաբոյ, հա՛ թող թուրը քցի:
— Դու գիտես, ա՛յ ձի։
Ձիավորը մի ղամշի տվուց ձիուն, ձին հավալամիշ էլավ, տղի ձին էլ ընդուց ավելի նի էլավ, մնաց նրանից վերև։ Ձիավորը հա՛ թուրը քցեց, հա թուրը քցե՛ց, ասեց. — Ձին էլ հետը գնաց, ափսո՜ս։
— Կա՞ս, տղա։
— Կա՜մ։
— Էհ, դրա հետ կռվիլը զուր ա։ Վերջըմը բալքի կոխ պրծընեմ, տամ գեննովը, ճիտը կտրեմ, իմ ֆոքին ազատվի դրա ձեռիցը։
Ձին ասեց. — Տղա, ձիուն հենց կտաս, որ տեղն ու տեղը մնա կաննած, գլուխն էթա. դու ինձնից վե կգաս, ձեռդ կքցես մազերը, կդնես տակդ ու թուրդ կքաշես, կդնես շլընքին։ Կտրես հա՜։
Ասեց. — Շատ լավ։
— Սրեն քունն ա, տղա, արի՛։
Տղեն ասեց. — Ղայիմ կաց, էկա, գնա՜ց ձիուդ գլուխը։
Գուրզը քցեց, քցելուն պես ձիու գլուխը թռավ, ձին կաննած մնաց։ Հ՚ինքը ձիուց վեր էկավ, ձեռը քցեց մազերը, վե կալավ, տվուց գեննովը, թոզ ու դումանը վե կալավ, ծունկը դրուց սրտին, թուրը քաշեց՝ դրուց ճտին։
— Հա՛, ոտիդ մեռնեմ, մի՛ կտրիլ, որ ես էկա, էտ մի արինն էլ ես անեմ, — ձեն տվուց Հուրի թաքավորի ախչիկը, էկավ տղի ձեռը բռնեց։ Էտ վախտը Հուրի ախչկա մերն էլ էկավ, տեհավ էրկսի ոնների տակին մի աժդահա մարթ մեկնված ա. ոններն եռացնըմ ա, ասեց. — Թե որ գլուխը կտրած չըլլեն, ես պըտի ազատեմ էտ տղին, ափսոս ա։
Ընկած ձիավորն ասեց. — Ա՜յ տղա, հ՚աչու ձեռս մի բաց թող, դու ըլես քու մոր ծծած կաթը։
Որ հ՚աչու ձեռը բաց թողուց, խրխին պոկեց, սիպտակ ծծերը քցեց դուս։ Տղի խելքը գնաց։ Ասեց.— Էս էլ ա ախչիկ, բանը խարաբ էլավ։
Զոնքաչը հասավ, ասեց. — Ա՜յ բալա ջան, էտ մի տղեն իևձ բախշա, մնացողը դու գիտես, ինչ կուզես արա։