Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձին ասեց.— Ալո֊-Դինո՛, ինձ,— ասեց,— իրեք ղամշի կտաս դևի գուրզ քցելու վախտը, ես կբանցրանամ, գուրզը կգա, մեր տակովն հ'անց կկենա:

Թամբահ տալու վախտը վե կացան, գնացին մեյդան:

Դևն ասեց,— Սրեն քո՞ւնն ա, ի՞մը:

Ալո-Դինոն ասեց,— Ես ղոնաղ եմ, սրեն քո՛ւնն ա:

Դևն ասեց.— Հազիր կա՜ց, էկավ գուրզը:

Դևն իրեք անգամ գուրզը ձեռի միչին պըտըտեց, որ քցի, Ալո–Դինոն ձիուն իրեք ղամշի տվուց, ձին բանցրացավ, գուրզն էկավ, տակովը հ՚անց կացավ:

Դևն ասեց. — Հա՛, թոզ ու դումանը էկավ փակեց: Հը՜, — ասեց, — Ալո-Դինո, ո՞րդի ես, կա՛ց,— ասեց,— մի թութունի պես քաշեմ պինչս:

— Հը՛,— ասեց,— դև,— ասեց,— ի՞նչ մտքի ես, ես հազիր եմ:

Հը՛,— ասեց,— կաննի, դև, սրեն իմն ա:

Դևը կաննեց, Ալո-Դինոն ձին լցրեց, քշեց, գնաց դևի վրին:

Ասեց.— Կաննի՛, թուրն էկավ:

Թուրը վրա բերելուն պես օխտը գլուխն էլ կտրեց. Վեր էկավ ձիուցը, դևի քիթն ու պռոշները կտրատեց, լցրուց խուրջինը, վե կացավ, գնաց դևի օթախը.

Դևի կնիկը վազեց առաչը, ասեց.— Ես քեզ ղուրբան, էտ ինչ լավ բան արիր՝ դևին սըպանեցիր: Հ՚արի մի պռոշտի անենք:

Ալո-Դինոն ասեց. — Չէ՛, ըտենց կարելի չի, — ասեց, — դու իմ միշնեկ ախպոր նշանածն ես:

Ըտի նշան տվուց, նշան առավ, մի իրեք օր ըտի ղոնաղ մնաց, իրեք օրից ետը ասեց. — Մնաս բարո՛վ:

Ասեց. — Ա՜յ քու տունը շինվի, հ՚ու՞ր ես էթըմ:

Ասեց. — էթըմ եմ Հազարան բլբուլը բերեմ:

Ասեց. — Ա՛յ տունդ շինվի. Հազարան բլբուլը դու կարալ չես բերիր:

Ասեց. — Անկարելի բան ա, էթալ պըտեմ:

Գնաց, ընկավ Սև դևի ֆողը, ձին լիզու էլավ, ասեց. — Ալո-Դինո, տենը՞մ ես, որ էս ֆողն էլ ա սև, քարն էլ ա սև, ծառն էլ ա սև, խոտն էլ ա սև, էս քառսուն գլխանի Սև դևի ֆողն ա:

Գնաց ըտի, տեհավ մի քառսուն ունկանի պղինձ ա դրած, քառսուն լիդր բրինձ մեչը, փլավ են էփել, չորս հատ էլ եղ մորթած՝