Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քե բախշեցի, ա՛յ մեր, —ասեց ու ծունկը վե կալավ վրիցը, կուռը բռնեց, բանցրացրուց:

— Հազար բարի եք էկել, — ասաց վե կացած ախչիկը, — համեցեք իմ տունը հացի՝ ղոնաղ։

Տղեն ասեց. — Ձիս ընդի շլինքը մնացել ա, էթամ բերեմ, էթանք։ — Հասնելուն պես ձիու հ՚աշկերը պաչեց, ձին ուրախացավ, որ տղեն լեն էլած վախտը հ՚իրան մտահան չարուց։ Ձին վազելով էկավ, գնացին էն ախչկա տունը, հ՚իմացան որ էտ ախչկա անըմը Արաբիշամ էր։ Գնացին նեքսև, Արաբիշամը գնաց շորերը փոխեց, մազերը սարքեց, էկավ։ Էրկու ջառիեն եննուցն էկան, ասեցին. —Մեր նոր թաքավորը ո՞րն ա։

Արաբիշամը վե կալավ ասեց. — Էս իմ մերն ա, էն իմ քիրն ա, էս էլ ձեր թաքավորն ա։

Հուրի ախչիկն հ՚իրան կերավ։

Նստեցին սուփրի վրին: Հուրի ախչիկը քսվելով–քսվելով էկավ կպավ էդ տղիցը, տեհավ որ չէ, միտքը փոխել ա։

Ըտեղ էրկու հատ Հազարան բլբուլ կար, սկսեցին խոսալ։

Հուրի թաքավորի ախչիկն ասեց. — Էրնակ մարթ հասկանա, թե ի՞նչ են ասըմ էտ բլբուլները։

Արաբիշամն ասեց. — Բլբուլներն ասում են, թե մեզնից մընին բաց թողեք, որիդ գլխիդ որ կաննեցինք, նա էտ տղին առնի։

Տղեն ասեց. — Շատ լավ զրից ա։ — Համա Հուրի թաքավորի ախչկա փորովը արին էր էթըմ։

Բերին մի բլբուլը բաց թողին, հաղալով, խոսալով էկավ Հուրի թաքավորի ախչկա գլխին վեր էկավ։

Արաբիշամն ասեց. — Հեյ վա՜խ, իմ աշխատութունը զուր գնաց։

Մի քիչ անցավ, ըլեդ ասեց. — Իմ մե՛ր, մեր ղշի կերը պակաս ա ըլել, թող կեր տանք, էլի բաց թողանք, ո՛ւմ գլխին կաննի՝ նրան առնի։

Էլի բաց թողուցին ղուշը, բանցրացավ՝ դհա շատ խոսաց, վեր էկավ, կաննեց Հուրի թաքավորի ախչկա գլխին։

Հուրի թաքավորի կնիկն ասեց. — Էտ հ՚էրազը ես վաղուց ի տեհել, մտածիլը զուր ա։

Արաբիշամը ասեց. — Է՜ մեր, իմ բանը շատ դժար ա, ես քեզ խնթրըմ եմ, դու ինձ ախպեր, ես քեզ քիր, ինչ տղա քեզ զոռեց, էն տղին տաս ինձ։