Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովդաքյարի տղեն գնացել ին ավ, հ՚ամենքի հ՚առաչին մի հատ կխտար, էկան տեհան մեյդանի գլխին մի հատ տղա ա կաննած, որ նմանը հեչ չկա։

Արաբիշամն ասեց. — Էս տղեն լավ տղա չի էրևըմ, կռվող տղա ա էրևըմ։ — Բարով տվին, հ՚անց կացան գնացին:

— Է՛հ ախպեր, — ասեց Արաբիշամը, — ես կռվե՞մ, թե դու:

Սովդաքյարի տղեն ասեց. — Ես խոսք եմ տվել, որ կռվեմ։ Ես քեզ խնթրըմ եմ, որ ես կռվեմ, քու անըմդ չկոտրվի։

— Դու գիտես։

Քշերը քնեցին ըտեղ, հ՚առավոտենց Արաբիշամն արաբզդի շորերը հաքավ, էկավ մեյդանի գլուխը կտրեց։

— Բարո՛վ քեզ, ա՜յ տղա։

— Ասսու բարի՜ն, հազար բարին։

— Ի՞նչ մարթ ես, — ասեց Արաբիշամը։

— Էկել եմ կռվելու։

— Կարա՞ս կռվիլ։

— Շատ լավ։ Ես քեզանից կխնթրեմ, քու անըմդ ինձ ասես, — ասեց տղեն։

— Իմ անըմը Արաբիշամ ա:

Սովդաքյարի տղեն էկավ, բալկոնից դրանց թամաշ արուց։

Թաքավորի տղեն ասեց. — Ես ոտով, դու ձիով, ի՞նչպես կռիվ անենք։

Արաբիշամը ձիուցը վեր էկավ, ձին գնաց հ՚իրա տեղը։

Ասեց. — Էկավ գուրզը, ա՜յ տղա։

Քցելուն պես դիպավ տղին, տղեն մինչև ծծերը թաղվեց ավազի մեչը։ Տղեն ալբիալն հ՚իրան թափ տվուց, ավազից դուս էկավ։

Սրեն էկավ տղին։

Տղեն քցեց. — Էկա՜վ գուրզը։ — Գուրզը գնաց, դիպավ ախչկան, ախչիկը մինչև հ՚ուսը խրվեց ավազի մեչը, համա ալբիալը տղեն հասավ, ախչկան վե կալավ, դրուց ծնկան տակը, թուրը քաշեց։

Սովդաքյարի տղեն հասավ, տղի բիլակը բռնեց, ընենց հուպ տվուց, որ թաքավորի տղի խելքը գնաց։

— Էտ իմ քիրն ա, ա՜յ տղա, ի՞նչ ես անըմ, տվի քեզ։

Տղեն թուրը դրուց տեղը, ախչկա ձեռը բռնեց, էկան տուն։

— Ի՞նչ ես ուզըմ, ուզա՛ տամ, ա՜յ տղա, — ասեց սովդաքյարի տղեն։