Ասեց. — Քու քիրը։
— Տար վայելա՛, — ասեց տղեն, հանեց Արաբիշամի մատանիքը, տվուց տղին, տղեն էլ հ՚իրա մատանիքը տվուց Արաբիշամին:
Թաքավորի տղեն ասեց. — Ես մըն էլ էթամ, մըն էլ գամ, ծանրութուն կըլի, արի, ախպեր, քիրդ վե կալ, էթանք մեր տուն, ընտեղ պսակվենք։
Հ՚առավոտենց քշերհանա վե կացան, նի էլան ձիանը, Հազարան բլբուլները, անմհական ջուրը, անմհական խնձոր վե կալան, գնացին Հարավային թաքավորի տունը։
Թաքավորը վե կացավ բալկոնը, տեհավ որ էրկու տղա, մի լավ ախչիկ գալիս են։ Տղի մինն հ՚իրա տղից լավ տղա ա։
Էկան վեր էկան, Արաբիշամը վազեց, գնաց թաքավորի ձեռը պաչեց։
— Տղա՛, էս ի՞նչ բան ա։
— Մեր հարսն ա, էս էլ հարսի ախպերն ա։
— Ախտեցի՞ր նրան։
— Ախտեցի։
— Ախպերն էլ ղոչա՛ղ ա։
— Շատ։
Քշերը քնեցին, հ՚առավոտենց վե կացան, հարսանիքը բռնեցին. օխտն օր, օխտը քշեր ուրախութուն արին, էտ տղին ու Արաբիշամին պսակեցին։
Մի քանի օրից ետո թաքավորը խնթրեց խնամուն թե. — Էս դղըմը մի հաղ արեք, քեֆս բացվի:
Ձիանը դուս քաշեցին, թաքավորի տղեն հ՚իրա ձին նի էլավ, սովդաքյարի տղեն հ՚իրա ձին. նի էլան կպան հ՚իրար։ Թաքավորը տեհավ, որ օխտը հ՚իրա տղի պես ղոչաղ ա, ասեց. — Բո՛լ ա, բոլ ա։ — Տղեն թուրը դրուց ճակատին, էկավ թաքավորի հ՚առաչը կաննեց։
Թաքավորը կուռը բռնեց, տարավ նեքսև։ Կերան խմեցին, հ՚ուրախացան: Մի քանի օր ետը էտ տղեն վե կացավ, էկավ հ՚իրա երկիրը։
Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Երկնքիցը իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին։