Գնացին թաքավորի կուշտը, ջհուդն ասեց. — Թաքավոր, էն տարին որ իմ լալ ու ջավահիր դուքանը կտրեցին, էտ թասը դուքանըմն էր, հըմի գողը բռնել եմ, խնթրեմ վճռես՝ իմ ապրանքը առնես, տաս:
— Այ տղա, էս թասը քու ձեռին ո՞րդիան ա ընկել:
— Թաքավորն ապրած կենա, մեզ մի հ'աշկերտ ունենք, նա ա բերել ախպրիցը:
— Դուք ի՞նչ փեշակի մարթ եք, որ հ'աշկերտ ունեք. դուզն ասա՛, թե չէ գլուխդ կթռցնեմ:
— Որ արթարն ասեմ՝ մենք քառսուն հարամի ենք. մեզ մի նոր հ'աշկերտ բռնեցինք, էտ թասը նա՛ ա բերել:
Թաքավորը մարթ ղրկեց եռսընիննը ընկերներին ու աշկերտին վե կալան բերին:
Հ'աշկերտն էկավ, թաքավորին օխտն անքամ գլուխ տվուց, ասեց. — Թաքավորն ապրած կենա, էտ թասը բերողը ես եմ. թե որ էտ թասիցը տասնըմեկն էլ բերի՝ անումը ջհուդ քու քաղաքըմը չպըտի մնա, որ չբերի՝ առաչ իմ շլինքը քաշա, ետո հընկորտանցս:
— Դե՛ տարեք էս քառսուն մարթին էլ բռնեցեք, թող էս տղեն էթա էտ թասիցը բերի:
Տղեն հարամբաշու ձին նի էլավ, թասն առավ, որ ըտենց տասնըմինն էլ բերի, ու գնա՜ց, գնաց:
Շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտի, գնաց մի թաքավորանիստ քաղաքի ռաստ էկավ: Գնաց նի մտավ մի տուն: Տեհավ ըտեղ մի մենձ կնիկ կա. ընդար ա նոթերը կիտած, կախ, որ լուն ունքիցը վեր ընկնի՝ հարիր կտոր կըլի:
— Նանի՛, նոթերդ խի՞ ես կիտել ըտենց:
— Օ՜ֆ, ինձանից բան չունիս, հացդ կե, քեզ հըմար նստի:
— Աստված սիրես, նանի, խի՞ ես նոթերդ կիտել, ասա՛, բալքի քու դարդին դարման եմ անըմ:
— Ա՜յ բախտավոր, քե պես տղա ա գնացել մուղաթ կացել՝ կարացել չի իլլաճ անի:
— Ի՞նչ ա, նանի, ասա՛:
— Մեր թաքավորին մի շատ լավ տղա ուներ, մեռել էր, տարանք թաղեցինք, ցերեկը թաղած ա մնըմ, քշերը հանըմ են, դնըմ գեննի էրեսը, պատանք-մատանք ճըղճըղած:
— Դե՛ նանի, արի հացը վե կալ, էլ հաց չեմ ուտըմ: