Դաստախունը կապեց մեչքը, ճիպոտը վե կալավ, տեսավ մի մատանիք էլ դաստախնի պռնկին ա՝ վե կալավ, դրուց մատը:
— Դե՛ մտի տեղդ:
Տղեն մտավ տեղը, ճիպոտով տվուց՝ հ'ամեն բան հ'իրա տեղն առավ:
Էկավ լիսը բաց էլավ. մարթ էկավ տեհավ, որ գերեզմանի քարը եռացել չի, ոնց որ կար՝ էնենց կա: Նազիրը գնաց թաքավորին ասեց. — Թաքավո՛ր, հ'աշկդ լիս ըլի, ոնց որ թողել ենք ընենց մնացել ա, քար չի եռացել:
Տղեն էկավ թաքավորի կուշտը, թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ո՞նց ես պահել գերեզմանը:
— Գնանք թաքուհու հետ, տեհե՛ք:
Վե կացան՝ թաքավորը, թաքուհին, նազիրն ու էտ տղեն գնացին գերեզմանը:
— Թաքավոր, տեհա՚՞ր հ'աշկովդ որ քար չի եռացել. որ տղիդ սաղ-սալամաթ հանեմ տամ քեզ, ինձ ի՞նչ կտաս:
— Ի՞նչ ուզես կտամ:
— Դե դուք գնացեք ձեր տունը, ես էս հրոպպըմը հանեմ, բերեմ:
Թաքավորն ու թաքուհին նազրի հետ գնացին տուն, տղեն հանեց տղին, բիլակը բռնեց, խոսալով բերեց թաքավորի տունը:
— Ա՛ռ քու որթին, թաքավոր:
Հ'ուրախացան: Աշխարքն հ'աշկալիս էկան թաքավորին:
— Ուզա՛ տամ,— ասեց թաքավորը:
Տղեն հանեց թասը, ասեց. — Էս թասից տասնըմին թաս եմ ուզում: Իմ քառսուն ախպերտինքը սրա հըմար բռնված են:
— Ըտուց չունեմ, որթի ջան, ախչիկ ուզա՝ տամ, խազնա ուզա՝ տամ, քաղաք ուզա՝ տամ, մենակ ըտուց չունեմ ինձ:
Տղեն ձին նի էլավ, ասեց. — Զատ չեմ ուզըմ քեզնից, — ու գնաց:
Գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց մի թաքավորի քաղաքի ռաստ էկավ: Ծովի ղրաղըմն էր էտ քաղաքը: Նի մտավ մի տուն էտ տղեն, տեհավ տան տերը նոթերը շատ կիտած ա:
— Ախպե՛ր, դե ղոնաղ ես էկել՝ հազար բարի ես էկել, որ հաց չկա դնեմ հ'առաչդ ուտես, ես ի՞նչ անեմ:
— Ինձ հաց շատ ունեմ, ախպեր ջան, քեզ էլ կուտացնեմ, դու դարդ մի անիլ: