են, իմ քունը չի տանըմ, ըտենց տասնըմինը պըտի տանեմ, որ ազատեմ:
— Դե որ ըտենց ա, ես մի նավապետին տենամ, — ասեց թաքավորը, — հ'առավոտենց քեզ մի ջուղաբ կտամ:
Թաքավորը կանչեց նավապետին. — Հուրի թաքավորի ախչկերանց ճաշարանի տեղը գիտե՞ս:
— Գիտե՛մ:
—Լա՛վ, մի տղա կա, նրան կտանես շանց կտաս:
Կանչեց տղին, ասեց. — Գնա՛, էս նավապետը քեզ շանց կտա Հուրի թաքավորի ախչկերանց ճաշատունը, ընտեղ կքթնես էտ թասիցը:
Ձին թողուց էն մարթի տանը, հ'ինքը նի էլավ ղայեղը ու գնաց: Օխտն օր, օխտը քշեր գնաց, գնաց հասավ ծովի ղրաղը: Տեհավ մի պուճուր դուռը կա էրկաթից: Նավապետն ասեց. — Էս ա դուռը, բալամ: Դու ե՞փ պըտի դուս գաս, որ գնամ գամ էթանք:
Ասեց. — Մի տասնըհինգ օրից ետո:
Դուռը բռթեց, նի մտավ նեքսև: Տեհավ մի ծեր հալիվոր մարթ, ձեռները քշտած կիրակուր ա էփըմ:
— Բար'աջողըմ,— ասեց,— ափու ջան:
— Ասսու բարի՜ն, հազար բարի, իսան օղլի:
Համա էն տեսակ սիրուն էր էտ հալիվորը, որ էրկու ղանատ [1]կարալ չիր հ'էրեսին թամաշ անես:
— Ա՜յ տղա, օձը հ'իրա պորտովը, ղուշը հ'իրա թևովը ըստեղ գալ չէր, դու ո՞նց ես էկել:
— Ձեր սերն ա բերել ինձ:
— Սերըմ, սովբաթըմ կենաս, ա՛յ տղա: Դե,— ասեց,— հ'արի մտի յորղան-դոշակի տակը. ժամանակն ա, հուրիները կգան, կտենեն քեզ, վնաս կտան, ափսոս ես:
Տղեն մտավ յորղան-դոշակի մեչ, տազ արուց:
Մի քիչ հ'անցավ, Հուրի թաքավորի ախչկերքն էկան:
— Հը՛, էս ի՞նչ իսանի ֆոտ ա գալի ըստեղ:
— Ա՛յ քու տունը շինվի,— ասեց կիրակուր էփողը, — մենք իսան ենք՝ մեզնից ա գալի:
— Չէ, ղարիբ մարթի ֆոտ ա գալի:
- ↑ անգամ,(ծանոթ. բանահավաքի)