Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնաց տոլապը բաց արուց, մի պատկեր հանեց, բերուց դրուց տղի հ'առաչ ասեց. — Մի ախպեր ունեմ, էսա օխտը տարի ա Ազրայիլի ձեռին բռնըված ա, կարըմ չենք իլլաճ անիլ, թե իլլաճ անես՝ դու կանես, ինչ ուզես կտանք:

Ասեց. — Կեթամ կբերեմ:

— Որ բերես՝ դու կբերես, մարթ չի կարալ բերիլ:

— Բա՛ իմ քառսուն ախպերը, որ բռնված են, դրանց իլլա՞ճը:

— Դրա իլլաճը հեշտ ա, քեզ օր ու ճաշում կհասցնենք տեղ:

— Տեղ հասնիլը հեշտ ա, ինձ ըսենց տասնըմին թաս ա պետքը:

— Ը՛հ, տնաշեն, քսանը կտանք, էտ էլ բան ա՞:

— Դե էթանք թաքավորի կուշտը:

Գնացին թաքավորի կուշտը: Տղեն օխտը հետ գլուխ տվուց, ձեռը կապեց, կաննեց:

Թաքավորն ասեց.— էս իսան օղլուն խի՞ ես բերել:

— Բերել եմ, որ էթա ախպորս ազատի:

— Է՜հ, էս պըտի ազատի՜: Կարա՞ս ազատի:

— Ասսանով:

— Դե՛ լավ, գնա՛ ազատի. Ազրայիլը տեհե՞լ ես:

— Չէ՛:

— Լա՜վ կբերես: Ի՛նչ ես ուզըմ, որ բերես:

— Մննեմ թավլիդ մեչը, իմ սրտի ուզած ձին դուս քաշեմ, քու վրի թուրը քցեմ իմ շլինքը, մի հատ էլ ղալխան՝ նետը հետը քցեմ ուսս, մի հատ էլ գուրզ առնեմ ձեռս՝ կէթամ կբերեմ:

— Ըտոնք հազիր ա, դու բան ուզա:

— Մարթ էլ ուզըմ եմ, որ տանի Ազրայիլի սարը ինձ շանց տա:

— Գնա՛, աստված քեզ հետ, տենենք ինչ կըլի:

Տղեն նի մտավ գոմը, մի շատ լավ ձի դուս քաշեց, հեչ արեգակի հ'էրես չէր տեհել, աստղերի հետ հաղըմ էր. թուրը քցեց շլինքը, նետն ու ղալխանը քցեց հ'ուսը, գուրզն առավ ձեռը, էկավ թաքավորի դռան հ'առաչին կաննեց: Ձին մղկըտալով խրխնջաց: Թաքավորը դուս էկավ, որ տղին տեհավ, օհ է՜, ջանը դող ընկավ, ասեց. — Շան որթին կբերի տղին:

— Դե՛, — ասեց, — նազրին ասա՛ գա ձին նի'լի, էթանք:

Նազիրը նի էլավ հ'առաչ ընկավ, գնացին: Գնացի՜ն Ջանջավազ սարի տակին կաննեցին:

— Ընչանք ըստի իրավունք ունեի գալու, — ասեց նազիրը: