Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե մնա՛ս բարով, — ասեց տղեն ու քշեց:

Քշեց գնաց նի էլավ էտ սարը, տեհավ մի բանցր տներ կա ըտեղ. մի բարակ ճվոց ա գալի:

— Տների տե՛ր, — գոռաց, — դուս հ'արի, ղանլի եմ ուզում:

Էրկու հատ արաբ դուս էկան, ասեցին, — Ի՞նչ մարթ ես:

— Ղանլի եմ ուզում:

Էկան մեյդանի գլուխը կտրեցին, ասեցին. — Էս ի՞նչ զատ ա, որ մեր աղին քնահարամ անենք, վե կացնենք:

Տղեն տեհավ, որ ճամփեն կտրել են, թուրը քաշեց դրանց էրկըսի շլինքն էլ կտրեց, վեր էկավ ձիուցը՝ գլխները վե կալավ, շպըրտեց բալկոնը:

Թխկոցին Ազրայիլը վե կացավ. էկավ բալկոնը, տեհավ՝ մի դալի-ղանլի գոռում ա, ի՜նչ ջուռա ա կանչըմ:

— Կա՛ց, — ասեց, — գալիս եմ, մենձ թիքեդ հ'անգաջդ կթողամ:

Վեր էկավ, ձին հազրեց ու նի էլավ, էկավ մեյդանի գլուխը կտրեց:

— Բարո՜վ, հազար բարի էկար, ա՜յ տղա, գրզի սրեն-նոբաթն ու՞մն ա:

— Քունն ա, քցա՛, ես ղոնաղ եմ. օխտը գուրզ ունես, օխտը նետ ունես, օխտն էլ թուր՝ քցա՛, աստված յա քե կտա, յա ինձ:

Ազրայիլը քցեց գուրզը, սար ու ձոր դողաց, վրա պրծավ տղեն, գուրզը կալավ, ասեց. — Հանաքի վախտ չի, առ գուրզդ կարգին քցա:

Օխտը գուրզ քցեց՝ տղին հեչ բան չարուց, օխտը նետ քցեց՝ բան չբաշարեց, օխտը հատ էլ թուր քցեց՝ քարերին դիպավ, մեչտեղից կտրեց:

— Սրեն քունն ա, — ասեց, կաննեց:

Տղեն ձին քշեց: Ձին շատ քրտնեց, հ'աշկերիցը քրտինքը կթաց[1]: Գնաց մեյդանի գլուխը, թամքի միջին կաննեց ու գուրզը քցեց՝ Ազրայիլի գլուխը ջնջխեց, ջանդակը վեր ընկավ: Էկավ գլուխը կտրեց, տեհավ հ'ինքն հ'իրան գլուխը թոլ էլավ գնաց:

— Տո՛, — ասեց, — էս գլուխն հ'ո՞ւր ա էթըմ,— թուրը քաշեց՝ մի տվուց, մեշտեղիցը երկու էլավ:

— Տղա՛, մըն էլ, — ասեց գլուխը: — Չէ՛, — ասեց, — իմ մորից ես մի հետ եմ էլել:

  1. կաթեց, (ծանոթ. բանահավաքի)