Էտ թաքավորը մի թոփ ղադաք տվեց էտ լակոտներին։ Ետո մարթ ղրկեց բաղը, որ ախչըկանը վերնեն, բերեն տուն։ Էտ մարթիկը գնացին, էտ ախչկանը քթան, վե կալան բերին թաքավորի տուն։
Թաքավորն ուրախացավ, ետո ասեց.— Ա՛յ ախչի, բա էտ տղեն ո՞րդիան ես բերե։
Ասեց.— Ա՛յ հեր, առչն ինձ փախցրել էր, հըմի էս տղեն էն առչիցն ա, առչին էլ սըպանեցինք, վե կացանք էկանք։
Թաքավորն ասեց.— Է՛հ, որթի, որ ըտենց ա, բերեք էս էրեխուն կնքենք:
Մարթ կանչեցին, ուզըմ ին անըմներ դնեին, հըմա էտ անըմները չէին սազըմ. բռնեցին դրա անըմը դրին Առչի տղա (Այօղլի)[1]:
Մի քանի ժամանակ անց կացավ, էտ տղին ղրկին ուսումնարան. էտ տղեն ուսումնարանըմը կարթըմ էր, էրեխանց հետ հաղ էր անըմ, հըմա՝ արի տես, որ էտ Առչի տղեն որ էրեխուն որ ձեռ էր տալի հաղ անելուս, էտ էրեխանց յա ձեոն էր կոտրվում, յա ոտը, յա վեր ին ընգնըմ՝ մեռնըմ ին։
Քաղաքացիք տեհան որ, չէ, համը դուս ա գալի, գնացին թաքավորի կուշտը, ասին.— Թաքավորն ապրած կենա, յա էս առչին ըստիան հեռացրա, յա էլ չէ թաքավորութունից կքցենք քեզ, ըսենց բան չի ըլի։
Էտ թաքավորը մտածեց, ասեց.— Ի՞նչ անեմ, թե թաքավորութունիցս ընկնեմ մի էրեխու խաթեր, էտ էլ մի բան չի. արի՛, սրան մի գհով անեմ, էթա, թե չէ սա իմ գլուխը մի օյին կհանի։
Թաքավորը կանչեց իրա ախչկանը, ասեց.— Ա՛յ որթի, արի սրան ըստիան հեռացնենք։
Թաքավորի ախչիկն ասեց.— Դու գիտես, ա՛յ հեր, հեռացնըմ ես՝ հեռացըրա։
Ետո կանչեցին էտ տղին, թաքավորը դրան ճամփի ծախս տվեց, ասեց.— Գնա քու արևի ձենն ածա, – ա՛յ տղա։
Էտ տղեն առանց խոսալու վե կացավ ու ընկավ ճամփա։ Շատ գնաց, թե քիչ, աստված գիտա, թուշ էլավ էրկու մարթի։
Ասեց.— Ո՛ւր եք էթըմ, ա՛յ ախպրտինք։
Ասեցին.— Մենք էթըմ ենք գլուխ պահելու:
- ↑ Փակագծի բացատրությունը բանասացինն է