Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնիկն ասեց. — Խի՜ «ախ» քաշեցիր. ինձանից լավը պըտի առնե՞ս։

Ասեց. — Ա՜յ տունդ շինվի, մեր հ'իքին չորացել ա, ես էկել եմ, որ էթամ Հազարան բլբուլը բերեմ՝ էկել եմ նստել ըստի։

Կնիկն ասեց. — Նրա բերիլը շատ դժար ա, նրա տերը Չաչոնց թաքավորն ա. նրա տերը քառսուն օր քնած ա, որ զարթնեց,— ասեց,— քեզ պես քսանն էլ ըլի, կսըպանի։

Ասեց. — Ինչ կուզի՝ թող ըլի, էթալ պըտեմ։

Վե կացավ, զնաց դեմ էլավ մի եքա ծովի։

Ձին ասեց. — Ալո-Դինո՛, ես ծովեղեն չեմ, էտ ծովը կարալ չեմ անցկենալ։

Ալո-Դինոն ձին ծովի ղրաղին բրախ տվուց, մեշկը դեմ արուց մի քարի, քնեց։ Թե քնած էր, թե զարթուն էր, աստված գիտեր, մի ձեն հ'իմացավ, ասեցին որ. «Ալո՛֊-Դինո, էտ քարը պոկա, էտ քարի տակին իրեք հատ ծովեղեն ձիու գյամ կա»։

Վե կացավ քարը պոկեց, տեհավ որ դրուստ իրեք ծովեղեն ձիու գյամ կա. վե կացավ, ասեցին որ. «Էրկուսը կապա մեշկդ, մինը կախ արա ծովը, ծովեղենը դուս կգա։ Նա կուզենա, որ քեզ կուլ տա, դու ջալդ արա՝ ձեռդ քցա ձիու յալը, ղայիմ բռնա։ Էն վախտը գյամը տու ձիու բերանը։ Ձին կասի. — Հը՜, Ալո-Դինո, ի՞նչ կուզես՝ ես կատարեմ: Ասա՛.— Հազարան բլբուլը կուզեմ»։

Ալո-Դինոն էրկու գյամը փաթըթեց իր մեշկը, մինն էլ կախ արուց ծովը։ Ծովեղեն ձին դուս էկավ, ուզեց որ Ալո-Դինոյին կուլ տա՝ Ալո-Դինոն ձեռը քցեց, ղայիմ բռնեց, թռավ քամակին նստեց։

Ձին ասեց.— Ալո-Դինո, ի՞նչ ես ուզըմ՝ կատարեմ։

Ասեց.— Հազարան բլբուլն եմ ուզըմ։

Ձին ասեց.— էտ իմ բանը չի, ես քեզ կտանեմ ծովի էն ղրաղը, իմ մենձ քիրն ընդի ա, նրա բանն ա, իմ բանը չի։

Ձին տարավ ծովի էն դըհի ղրաղը, Ալո-Դինոյի մտիցն ընկավ, գյամը թողուց ձիու գլխին, ձին առավ մտավ ծովը։

— Վա՛յ, — ասեց. — ձին գյամը տարավ, ես ի՞նչ անեմ։

Էտ ծովի ատեն բավականին ման էկավ, գնաց տեհավ մի հալիվոր մարթ նստած ա։

Ասեց. — Բա՛րև քեզ, ափո՛ւ։

Ասեց. — Որթի՛, դու էլ ես ընկե՜լ Հազարան բլբուլի շառը։