Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ վե կացավ, մինչի քառասուն փիլաքյան նի՚լնելը, էն կնիկը ամեն բանը հազրեց։

Տղեն էր՝ նի մտավ նեքսև, չայը խմեց, հացը կերավ, տեղ քցին, որ քնեն, տղեն էլը թուրը քաշեց դրեց իրանց մեչտեղը։

Կնիկն ասեց.— Խի՞ ըտենց արիր։

Ասեց.— Մուրազ ունեմ, թող մուրազս կատարեմ:

Ասեց.— Որ ըտենց ա, աստված մուրազդ կատարի։

Տղեն առավոտը վե կացավ, հաց կերավ, չայ խմեց, նի էլավ ձին, «Մնաս բարով» արեց, ընկավ ճամփա։

Գնաց թուշ էլավ մի էվելի լավ ամարաթի, էլը մտավ նեքսև, ձին բրախեց, ինքը վեր ընկավ քնեց: Էլը մի կնիկ դուս էկավ, անըմը Ծամթել, ընդար սիրուն գյոզալ, որ մարթ չէր ուզըմ ոչ ուտի, ոչ խմի, մենակ կայնի դրա շալ ու ջամալին թամաշ անի։ Դա էլ հով արեց էտ տղին, մինչև տղեն վե կացավ, մտքըմն ասեց. — Է՜, ինչ լավ ախչկա ռաստ էկա։

Ասեց.— Ա՛յ տղա, բա դու ըսկի օխտը գլխանի դևի անըմը չե՞ս լսե. օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստե չի կարըմ ոտ դնի, դու ո՞նց ես էկե։

Ասեց.— Հրես քու օխտը գլխանի դևի անգաջները։

Ասեց.— Ա՛յ տղա, դե որ ըտենց ա, վե կաց արի վիրև, խի՞ ես ըտե քնե։

Տղեն տեղիցը վե կացավ, մինչի քառասուն փիլաքյան նի՚լնիլը, կնիկը ամեն բան հազրեց։

Էկավ քնելու վախտը։

Ասեց էլ սրանի լավը ես խի՞ պըտի քթնեմ,— ասեց ու նի մտավ տեղը դրա հետ քնեց։

Ըտիան դրանք դառան մարթ ու կնիկ։ Տղեն ամեն օր էթըմ ավղուշ էր անըմ, բերըմ էր, կնիկը բան-ման էր էփըմ, ուտըմ ին։

Ընենց օր էր ըլնըմ, որ էտ տղեն դարտակ էր գալի տուն։

Ծամթելն ասըմ էր.— Խի՞ ես ըտենց դարտակ ետ դառնըմ տուն։

Ասեց.— Ընդուր որ, դու շատ ես սիրուն, հենց որ միտս ես ընկնըմ, խելքս էթըմ ա, թողըմ եմ գալի։

Ասեց.— Որ ըտենց ա, առ մազերիցս մինը տամ, հենց որ միտդ ընկնեմ, հանա թամաշ արա, էլեդ քու գործին կաց։