ոտն, իրիգունը տեղները քցին, որ քնեն։ Առավոտը որ վե կացան, էտ պառավը դրանց ընենց կեղծավորըթեն արեց, որ տղեն ասեց.— Մի էրկու շափաթ մեր տանը կաց, խեղճ պառավ ես։
Էտ պառավը զաթի էտ էր ուզըմ։ Տղեն որ ավղուշ էր էթըմ, պառավը յավաշ-յավաշ մոտի-մոտի արեց Ծամթելին, ախրը դոստացավ։
Մի օր, եփ տղեն ավղուշ էր գնացե, պառավն ասեց.— Դու ի՞նչ թավուր կնիկ ես, որ քու մարթի ֆոքու տեղը չես գիտըմ։
Ասեց.— Ա՛յ նանի, ի՞նչ պըտի իմանամ նրա ֆոքու տեղը։
Ասեց.— Որ ըտենց ա՝ հարցրա, քե կասի, որ չասի՝ ղաստահիվանդ տուր, բալքա ասի։
Ասեց.— Շատ լավ։
Էքսի օրը տղեն որ տուն էկավ, կնիկը կպավ յախեն: — Ա՛յ մարթ, դու ի՞նչ թավուր մարթ ես, որ քու ֆոքու տեղը քու կնկանը չես ասըմ։
Ասեց.— Է՜, ա՛յ կնիկ, էտ ի՞նչ ես ասըմ դու ինձ, ո՞նց թե ֆոքուդ տեղը, իմ ֆոքին հրեն էն ավիլն ա։
Թողաց գնաց էլեդ ավղուշ։
Պառավն էր, էտ ավիլը վե կալավ տարավ ծովի ղրաղին կրակեց, քյուլ շինեց քցեց ծովը։
Իրիկունը տղեն էլեդ էկավ տուն. էքսի օրը տղեն որ գնաց, պառավն ասեց.— Է՜հե, քեզ խափեց. էտ չէր ֆոքու տեղը։ Հիվանդացի, բալքի դրուստն ասի։
Իրիկունը մարթն էկավ տուն, տեհավ կնիկը վեր ընկած ծանր տնքըմ ա։
Ասեց.– Ա՛յ կնիկ, էտ ի՞նչ խաբար ա, խի՞ ես վեր ընկե։
Ասեց.— Դու էլ չըլնես, քու կնիկն էլ, ինձ խափըմ ես, ֆոքուդ տեղը չես ասըմ, էլ ի՞նչ մարթ ու կնիկ, հարամ ըլի էտ թավուր մարթ ու կնկությունը։
Ասեց.— Դրա հըմար ես հիվանդացե, թե ուզըմ ես ֆոքուս տեղն իմանաս, իմ թուրը իմ ֆոքին ա, թուրս որ հանեն՝ ես կմեռնեմ, որ խրեն տեղը՝ էլեդ կլավանամ։
Իրիկունը որ սաղ քնեցին, պառավը ուսուլով վե կացավ, ի՜նչ հալով թուրը տեղիցը հանեց, տարավ ու քցեց ծովը։
Ասեց.— Դե՛ գնա, մին քեզանի ասա, էրկու ինձանի։
Ըտիան ետ դառավ, էկավ արխեին քնեց։