Վե կացան, մի գյամի բռնին, ծովն անց կացան, էկան հասան դուզ էտ քաղաքը, էկան մի պառավ կնկա տան ղոնաղ էլան։ Ըտե պառավիցը լսել ին, որ թաքավորի կնիկը հըլա պսակ չի էթըմ. ըտե Առչի տղեն մի մատանիք տվեց պառավին։
Ասեց.— Ա՛ռ, տար տու իրան, թո արխեին պսակ էթա։
Էտ պառավն էր՝ վե կացավ, գնաց դուզ թաքավորի պալատը։
Ասեց.— Դե՛ն՚եք, դե՛ն՚եք, ես պըտի դրան համոզեմ, էթա պսակ։
Պառավն էր՝ գնաց Ծամթելի կուշտը, մատանիքը թաքուն հանեց, տվեց էտ ախչկանը:
Ասեց.— Արխեին գնա՛ պսակ։
Ասեց.— Բա՛ սրա տերը ո՞րդի ա։
Ասեց.— Հրե մեր տանը։
Ասեց.— Որ ըտենց ա, ես կէթամ պսակ։
Պառավը վե կացավ, էկավ իրանց տուն։
Ախչիկը որ համոզվեց, թաքավորն ալբիալը զուռնեն ածիլ տվեց, որ էթան պսակ։
Էտ Առչի տղեն վե կացավ գնաց քաղաքի մեչը. մի տեղ կայնած էր, մըն էլ բիրդան մի աժդըհա մարթ իրան սիլլեց։
Թե.— Խի՞ ես ըստե կայնե։
Դու մի ասի, էտ տղեն իրիկվա իրանց պառավի տղեն էր. Գոմեշ ջարթող[1], ընդար ղվաթով, ջանավար, որ անըմը մարթ չէր դիմանըմ դրա դրբին։ Արի տես, որ Առչի տղի հըմար դրա սիլլեն հո էլած, հո չէլած: Գոմեշ ջարթողը էտ որ տեհավ, գնաց դուզ մոր կուշտը, սրտի հերսիցը քիչ էր մնըմ ճաքի։
Ասեց.— Ա՛յ նանի, ըսօր ես մնին մի սիլլա եմ տվե, քյար չի արե, էս ի՞նչ բան ա։
Ասեց.— Ա՛յ բալա ջան, ախըր էն քու մենձ ախպերն էր, դու նրան խի՞ իր սիլլըմ. բոնդի տարին որ կռիվն ընկավ, դա թողաց ըստիան գնաց, հըմի ետ ա դառե, էկե։
Էտ տղեն որ մորիցը էտ խոսքը լսեց, ուրախըթունիցը ոտերը տակին դողաց, վազեց գնաց դուզ էն տղի կուշտը։
Ասեց. — Բարո՛վ, ա՛յ ախպեր, ես մեղա ասսու, որ քեզ սիլլով տվեցի, հենց իմացա ուրիշ մարթ ես։
- ↑ Գյամըշղըռան, (ծանոթ. բանասացի):