Նոր ըտե Առչի տղեն իրա էկածը դրան նաղլ արեց։
Ասեց.— Որ ըտենց ա, արի էթանք ժամը. պսակի վախտը սաղին կոտորենք, կնկանդ վերնենք, բերենք։
Դրանք վե կացան գնացին դուզ ժամը։ Էտ Գոմեշ ջարթողը գնաց տերտերիցն էլ վիրև կայնեց, դե՜ ո՞վ կարար դրա առաչին խոսա, կտար ջարթ ու փշուր կաներ։ Առչի տղեն էլ գնաց կաննեց լափ դռան տակին։ Էկավ վերչանալու վախտը, Գոմեշ ջարթողը վիրևիցը գոռաց.— Էլ ընչի՞ բանդն ես, սրփա գա:
Էրկսով էլ թրները սրփին, վրա պրծան դրանց։ Մինը վիրևից, մինը ներքևից, կես սհաթըմը սաղ ժամը արին շինին: Էկավ մնաց մենակ թաքավորը. թրով տվին նրա գլուխն էլ կտրեցին։
Վե կալան Ծամթելին, էկան դուզ պառավի տունը։ Առչի տղեն էր՝ էքսի օրը կանչեց իրա ախպորտանցը, պառավին մի զիլ փող տվին, Գոմեշ ջարթողի հետ էլ պռոշտի արեցին, ճամփա ընկան դըբա օխտը գլխանի դևի ամարաթը։ Մի գյամի բռնին ծովն անց կացան, էկան հասան դուզ ամարաթը։ Ըտե քշերը մնացին, առավոտը վե կացան, դևի ունեցած-չունեցածը բարցին ղաթրներին, ընկան ճամփա դըբա վեց գլխանի դևի ամարաթը։ Ըտե հաց կերան, չայ խմեցին, էտ քշերն էլ ըտե մնացին։ Առչի տղեն վեց գլխանի դևի կնկանը վե կալավ տվեց իրա մի հընգորը։ Առավոտը վե կացան դրա մալ ու դովլաթն էլ բարցեցին ղաթրներին, ընկան ճամփա դըբա իրեք գլխանի դևի ամարաթը։ Էկան իրիկունը հասան իրեք գլխանի դևի ամարաթը։ Էտ իրիկունն էլ ըտե չայ խմին, հաց կերան, ուզըմ ին որ քնեին։ Նոր ըտե Առչի տղեն էտ իրեք գլխանի դևի կնիկն էլ վե կալավ տվեց իրա էն մի հընգորը։ Քշերը ըտե դինջ քնեցին, առավոտը վե կացան, դրա էլած-չէլածն էլ բարցեցին իրա ղոբլա ղաթրներին, ճամփա ընկան իրանց տները գալու։
Էկան որ ճամփեն բաժանվըմ էր, նա ասեց.— Էթանք մեր տուն:
Նա ասեց.— Չէ՛, էթանք մեր տուն։
Էտ որ տեհավ Առչի տղեն, ասեց.— Չէ՛, թո ամեն մարթ էթա իրա տունը։
Ըտե ամեն մարթ գնաց իրանց տուն, էտ Առչի տղեն էլ գնաց իրա պապի տունը։ Գնաց հասավ պապի տունը, մինչի նրա գալը աչքալիսեք տարան պապին, նա էլ ձիավորներ ղրգեց իրա թոռի առաչը: Թոռին ըտենց պատվով բերին տուն։