10. ՆԱՉԱՐ-ՕՂԼՈԻ ՀԵՔՒԱԹԸ
Ժամանակով մի թաքավոր ա ըլնում. էդ թաքավորին էլ, իրա ախպորն էլ ժառանգ չի ըլնըմ։ Օրերից մի օր մի դարվիշ մտնըմ ա թագավորի թախտը, բարով ա տալի, ասըմ ա.– Թաքավորը սաղ ըլի, խի՞ ես ըտենց տխուր-տրտում նստել։
Թաքավորն ասըմ ա. — Դարվիշ, ի՞նչ քու բանն ա, առ բաժինդ ու գնա։
Դարվիշն ասըմ ա. — Ես բաժին չեմ ուզըմ, համա պըտի ասես, թե խի՞ ես ըտենց տխուր։
Թաքավորը մտածըմ ա, ասըմ ա.— Շատ լավ կըլի, ասե՛մ, դարվիշները ըտենց բաների ղոչաղ են։
Ասըմ ա.— Դարվի՛շ, ես էլ, իմ ախպերն էլ զավակ չունենք, մտածըմ եմ, թե մեր վերչի օրը մեր օշաղը ո՛վ պըտի ծխի։
Դարվիշն ասեց.— Թաքավորը սաղ ըլի, թե որ ինձ իրավունք տաս, ընենց բան կանեմ, որ երկուսդ էլ ժառանգ ունենաք։
Թաքավորն ասեց.— Ինչ որ սիրտդ ուզի՝ կտամ, թաքլի էտ բանը անես։
Դարվիշը հանեց էրկու հատ խնձոր տվուց թաքավորին, ասեց.– Էտ մինը դու քո կնկա հետ կեր, էն էլ քու ախպերը իրա կնկա հետ ուտի: Կգա ժամանակը, էրկսիդ կնիկն էլ տղա կբերի։ Ինչ ժամանակ որ տղեքը կըլնի՝ ինձ կկանչեք, ինչ որ ձեր սիրտը կուզի, հախ կտաք:
Գալիս ա իննը ամիսը, իննը օրը, իննը սահաթը, իննը դախ