կեն թամամըմ ա, էրկսի կնանիքն էլ թեք են ընկնըմ՝ տղա են բերըմ:
Թաքավորն ասըմ ա.— Գնացե՛ք, էտ դարվիշին քթեք բերեք:
Էթըմ են դարվիշին բերըմ են, էտ էրեխեքոնցը մկրտըմ են, թաքավորի տղի անըմը դնըմ են Նաչար-Օղլի, ախպոր տղի անըմն էլ դնըմ են Միրզա-Վալի: Դարվիշին էլ իրա կշռով մին ոսկի են տալի, ճամփա քցում:
Էրեխեքը մենձանըմ են, դառնըմ են տասը տարեկան: Թաքավորի տղեն շատ ղվաթով ա ըլնըմ, ընենց որ դուս ա գալի իրա հընգեր էրեխեքանց հետ հաղ անելու, մընի կուռն ա ջարթըմ, մընի գլուխն ա կոտրըմ, բարդիքը քաշ ա անըմ, էրեխեքանցը դնըմ վրեն, բաց թողըմ, մեկը վեր ա ընկնըմ մեռնըմ, մեկը ընկնըմ ա՝ մեշկը կոտրվըմ, մեկը նվաղըմ ա՝ չոր փետ ա դառնըմ, ընենց որ գոհ ու գանգատը ընկնըմ ա քաղաքի մեչ: Քաղաքացիք թոփ են ըլնըմ, էթըմ են թաքավորի կուշտը գանգատ:
Ասըմ են.— Թաքավորը սաղ ըլի, ըտենց բան չի՛ ըլի, տղիդ խրատ տու, մեր էրեխեքը կոտորեց:
Թաքավորը ասըմ ա.— Շատ լավ, ես իմ տղի վճիռը կկտրեմ, թե աստված ինձ տղա էր տալու թող խելոքը տար, խի՞ էր էտ գիժը տալի։
Տղեն գալիս ա տուն, թաքավորը ասըմ ա.— Դու էլ իմ տղեն չես սրանից ետը, թող կորի՛, որ պըտի ինձ իմ ժողովրթի մեչը խայտառակ անես։
Տղեն ասըմ ա.— Շատ լավ, ա՜յ հեր, կէթամ, համա տուր ինձ ծախսը, ձի, որ էթամ։
— Գնա քեզ հըմար մի լավ ձի ջոկա, ինչքան էլ փող ուզըմ ես վե կալ խազնիցը, մի ձեռք էլ սիլահ կապա վրիդ, գնա՛։
Նաչար-Օղլին էթըմ ա, ձին նի ըլնըմ, փող ա վեր ունըմ ու ընկնում ճամփա, էթըմ։ Իրա տեղիցը ընչար Աշտարակ էթըմ ա, տենըմ ա եննուցը մի ձեն ա գալի, ետ մտիկ անըմ՝ տենըմ էս Միրզա–Վալին ա. կաննըմ ա ընչար գալիս ա, հասնըմ ա: Ասըմ ա.— Միրզա-Վալի. հլա ինձ իմ հերը դուս արեց, դու ո՞ւր ես գալի:
— Չի ըլիլ,— ասըմ ա,— Նաչար-Օղլի, որ դու էթըմ ես, ես էլ պըտի գամ:
— Դե՛, — ասըմ ա,— արի՛ էթանք, բան չկա։