Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա: — Վա՜յ,— ասեցին,— մենք մնացինք ամոթով էս տղի կշտին, մենք գնացել ենք կռիվ, էկել են մեր քիրը փախցրել, տարել։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, խի՞ ըտենց տխրեցիք։

Ասեցին.— Ախպե՛ր, մենք գնացել ինք կռվելու, էկել են մեր քվորը տարել են։

Ասըմ ա.— Վա՛խիլ մեք. էտ պատը ես եմ քանդել, հրեն իմ ախպերն էլ ձեր քվոր կշտին նստած ա։ — Իրար հետ նի են մննըմ նեքսև, ձիանը կապում են, նի՝լնում են վիրև, տենըմ են ընդուր պես մինն էլ քվոր կշտին նստած։

— Դե՛,— ասըմ են,— էս մեր քիրն ա, էս էլ քու ախպերը, մենք հըմի էլանք ութը ախպեր, մեր էս քիրն էլ քեզ ենք տալի, ուզըմ ես՝ դու առ, ուզում ես՝ տուր ախպորդ։

— Ախպերտինք, որ ինձ եք տալի, ես էլ տալիս եմ իմ ախպորը։

Օխտն օր, օխտը քշեր հարսանիք են անըմ ու պսակըմ դրանց։

Էտ վեց ախպերը, մեկն էլ Նաչար-Օղլին ամեն օր էթըմ ին, ավրուշ բերըմ ին տուն, Միրզա-Վալին ու իրանց քիրը էփըմ ին, ուտըմ-խմըմ: Դրանց քառասուն օթախ ա ըլըմ, եռեսուն ըննի բլանիքը տալիս են Միրզա-Վալուն, մնի բլանիքը ախչկա ձեռին ա ըլըմ։ Ախչկանը թամբահ են անըմ, ասըմ.— Հը՛, էտ բլանիքը չտաս Միրզա-Վալուն։

Օրերի մի օրը, տունը խոլվաթ ա ըլըմ, – Միրզա-Վալին ասըմ ա.– Ախչի, խի՞ չես էտ օթախի բլանիքը տալիս, տենամ ի՞նչ կա էն օթախըմը։

Ասըմ ա.— Միրզա-Վալի, աստված վկա հեչ բան չկա ըտի, մենակ,— ասըմ ա,— մի բռնավոր կա, էկել էր որ ինձ փախցնի, իմ ախպերտինքը բռնել են, կանդալեքը դրել ոնները, ընտեղ կապել, ընչար պըտի սոված մնա ընտեղ, որ սատկի։

Ասըմ ա.— Չէ՛, պըտի բլանիքը տաս, էթամ տենամ ինչ տեսակ բռնավոր ա։

Վերչը ախչկա ճարը կտրվըմ ա՝ բլանիքը տալիս ա, ասըմ ա.— Միրզա-Վալի, տար դուռը բաց արա, նա քե ա՛լբիալը՝ կճանանչի, կասի. «Միրզա-Վալի ջան, հանա թուրդ, ինձ տու, մեռնեմ»։ Թուրդ որ տվիր, կասի. «Օխա՜յ, մին էլ տուր», չտաս, ասա. «Մորիցս մին եմ էլել», թե չէ կսաղանա քեզ կտա, դու կմեռնես։

Միրզա-Վալին բլանիքն առավ, գնաց դուռը բաց արուց, տե