Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճրաքթաթ, ասըմ են.— Քու տեղը էտ ա, մեր քվորը կորցրիր, էն թավուր տղամարթն էլ դենը գնաց, յա գա՝ յա չգա:— Օրը մի ժում հաց են տալի, էն էլ քիչ-միչ:

Գանք, խաբարը տանք Նաչար-Օղլուց:

Նաչար-Օղլին էթըմ ա, շատ ա էթըմ, քիչ, աստված գիտա, տենըմ ա հրես մի տղամարթ մի հանդի գլխի մի ջեյրան բռնած: Էտ ջեյրանը բաց ա թողում, էրկու ջաղացաքար ծափ տալով վազըմ ա եննուցը, կալնըմ ա:

Ասըմ ա վա՛յ, էս ինչ թավուր ղվաթի տեր ես, որ ջաղացաքարը ծափ տալով էթըմ ես ջեյրանը կալնըմ:

— Տղեն Նաչար-Օղլին ա, որ վեց ախպոր քիրն առել ա, նըստել, ուտըմ-խմըմ ա:

Ասըմ ա.— Ա՛յ տունդ շինվի, ես եմ Նաչար-Օղլին:

Ասըմ ա — Որ դու ես, ո՞ւր ես էթըմ:

Ասըմ ա.— Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էկել ա իմ կնիկը փախցրել ա, տարել, էթըմ եմ ետևիցը, որ քթնեմ։

Ասըմ ա.— Որ ըտենց ա, ես էլ քո ընգերը, — բաց ա թողնըմ ջեյրանին ու ասըմ.— Ջեյրան, գնա՛, քու արևի ձենն ածա[1]:

— Մեկ չըլենք, էրկու ըլենք,— ասում ա Նաչար-Օղլուն ու էթըմ են։ Շատ ու քիչը աստված գիտա, տենըմ են մի ձորի միչի հրես մի մարթ կա, ահագին քարափները վեր ա ունըմ, տանըմ իրար գլխի դնըմ:

— Բա,— ասըմ ա,– մարթն էլ էս ղգար ղվաթ կունենա՜, էդ քարափները դու ո՜նց ես վեր ունըմ։

Ասըմ ա.— էս ի՞նչ ղոչաղութին ա, տղեն Նաչար-Օղլին ա, որ վեց ախպըր քիրը առել նստել, ուտըմ-խմըմ ա։

Ասըմ ա.— Ես եմ Նաչար-Օղլին, որ էն օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը իմ կնիկը փախցրել ա տարել, էթըմ եմ քամակիցը:

Ասըմ ա.— Ախպե՛ր, իմ արինն էլ քու արնի հետ, էրկու չըլենք՝ իրեք ըլենք. ես էլ եմ գալի քու հետ։

Էթըմ են մի վայրենի մեշըմ վե գալի։ Ըտեղ քար են բերըմ, փետ են բերըմ, մի դագա են շինըմ, միչին սաքինաթ են անըմ: Օրա են դնըմ, օրը մեկը ետ ա ընկնըմ ըտեղ հաց էփըմ, կիրակուր էփըմ, էն էրկուսը էթըմ են ավղուշ: Էտ առաչին սրեն ջեյրան բռնողինն ա:

  1. Ազատ շրջիր, (ծանոթ. բանահավաքի):