Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Օխտը թիզ միրքավորը տեղից վեր ա կենըմ ու դրան սիլլա տաիս։ Տալուն պես ուշքը էթըմ ա. էլած-չէլածը թոփ ա անըմ, տանըմ: Մի էրկու սհաթ անց ա կենըմ ուշքը գալիս ա գլուխը, բերըմ մուխը դընըմ, էլի հաց էփի, ախպերտինքը հանդիցը գալիս են, տենըմ են օջաղը նոր վառել ա, ինքն էլ տնքըմ ա։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Էտ ի՞նչ բան ա, որ գլխներդ ցավըմ ա:

— Դե,— ասըմ ա, — ցավըմ ա, ի՞նչ պըտի անենք։

— Դե,— ղրաղ նստի,— ասըմ ա,— ես կէփեմ հացը։

Հացը էփըմ են, ուտըմ, խմըմ ու քնըմ:

Առավոտը լիսանըմ ա, սրեն ընկնըմ ա Նաչար-Օղլուն։ Դրանք էրկուսը էթըմ են ավ: Նաչար-Օղլին օջաղը վառըմ ա, հացը էփըմ ա, պրծնըմ ա, մին էլ տենըմ ա էն կշտիցը օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորն էկավ: Նաչար-Օղլին ասըմ ա.— Տղերանց գլխացավն էկավ:

Օխտը թիզ միրքավորը գալիս ա ասըմ.— Բա՛րև քեզ, Նաչար–Օղլի:

Նաչար-Օղլին ասըմ ա.— Բարով էկար:

— Հը՛,— ասըմ ա,– ի՞նչ ես ասըմ։

Ասըմ ա. — Ինձ հաց տու ուտեմ, սոված եմ։

Նաչար-Օղլին տեղիցը վեր ա կենըմ, մի սիլլա տալու քիմի վեր ա քցում, ասըմ.— Ա՛ռ քեզ հաց։

Շատ զիլ ծեծըմ ա, տանըմ ա ղրաղին, մի ծառից միրուքը ղայիմ փաթաթըմ, կապըմ, ինքը էթըմ թինկը տալի մնըմ։

Տղեքը հանդիցը գալիս են, տենըմ են որ էսօր մուխ չկա։

— Վա՞յ,— ասըմ են,— Նաչար-Օղլին մեռել ա, մենք էլի սիլլին դիմացանք։ Գալիս են, տենըմ են Նաչար-Օղլին ըսենց թինկը տված ա։

Նաչար-Օղլին ասեց.— Ձեր գլխացավը ըսօր էկել չի, բա ո՞նց պըտի ըլի:

Տղերքն ասեցին.— Նաչար-Օղլի, դրուստ չի էկե՞։

Ասեց.– Ո՞վ էր, որ պըտեր գար։

Ասեցին. — Ա՜յ տնաշեն, էն օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը գալիս էր մեզնից հաց ուզըմ, ուտըմ էր, եննա էլ վեր էր կենըմ մեզ սիլլա տալի, հացերը թոփ անըմ, տանըմ։

Նաչար-Օղլին ասեց. — Հըմի որ տենաք, կճանանչե՞ք նրան։