Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Վե՛ր, նա՛մարդ, խի՞ ես քնըմ։

Ճարը կտրվեց վե կացավ: Էրկուսը առան իրար, Նաչար-Օղլին շլինքը ոլորեց, տակը դրեց, քաշեց թրով շլինքը կտրեց։ Խեղճ ախչիկը սըպռել, պատին էր կպել։ Տեհավ Նաչար-Օղլին սըպանեց նրան, սիրտ առավ, էկավ փաթըթվավ նրան։

Ասեց.— Նաչար-Օղլի, հըմի արի, սրա հարստութունը տե՛ս:— Տարավ մեկ-մեկ շանց տվուց, էլ աշխարքըմը ապրանք, խալի-խալիչա, փող չէր մնացել, թալանել բերել, կիտել էր ըտեղ:

Նալար-Օղլին ինչ կա՝ հավաքեց, բերեց ծակի աղաքը, ձեն տվուց իրա ընկերներին, ասեց.— Տղեք, պարանը կախ արեք:— Ապրանքը կախեց պարանիցը քաշեցին տղեքը:

Ախչիկն ասեց.— Նաչար–Օղլի, արի քեզ քաշեն հանեն, եննա դու ինձ կհանես։

Նաչար-Օղլին ասեց.— Չէ, հըլա քեզ հանեն, եննա ինձ կհանեն։

—Տե՛ս,—ասեց ախչիկը,—ինձ տենողը քեզ չի հանիլ. արի դու դուս արի, եննա էլ ինձ դու կհանես։

— Ա՜յ ախչի,— ասեց.— ըտենց բան չի ըլի, նրանք իմ լավ ախպերտինքս են, ինձ ըստեղ չեն թողալ։

Ասեց.– Նաչար-Օղլի, դու գիտաս, բան ա, որ քեզ չհանեցին, հրեն էն օթախըմը իրեք ղոչ կա, մինը սև ա, մինը՝ կարմիր, մինը՝ սիպտակ, ղայրաթ կանես, քեզ կքցես սևի վրեն, սևը կքցի կարմրի վրեն, կարմիրը կքցի սիպտակի վրեն, սիպտակը կհանի քեզ լիս աշխար:

Ախչիկը քաշեցին հանեցին, տղեքը տեհան, որ լիսն էրեսիցը կաթըմ ա, մասլահաթ արին, որ Նաչար-Օղլուն չհանեն, մինը ախչիկը վեր ունի, մինն էլ՝ մալ ու դովլաթը: Էնքան Նաչար-Օղլին ձեն տվուց.— Ա՛խպերտինք, ինձ հանե՛ք ֆորիցը,— մինն էլ ա հ՚անգաջ չարին։

Նաչար-Օղլին սրտի հերսից գնաց դըբա ղոչերը. գնաց շշկլութունից իրան քցեց սիպտակի վրեն, սիպտակը քցեց կարմրին, կարմիրը քցեց սևին, սևը տարավ մութ աշխար:

Նաչար-Օղլին էտ մութ աշխարըմը գնաց, շատ ու քիչը աստված գիտա, գնաց տեհավ մի ծեր հալիվոր իրեք ճամփի մեչ նստած ա։

Ասեց.— Բարի օր քեզ, ա՛յ բարի։

Ասեց.– Հազար բարին էկար, ո՛րթի: