Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Բա՛բի, ջան, ղարիբ մարթ եմ, էս իրեք ճամփից ո՞րն ա դըբա լիս աշխար էթըմ:

Ասեց.— Ո՛րթի, դու ո՞ր երկրացի ես, որ լիս աշխարն ես հարցնըմ:

Ասեց.— Բա՛բի, ես լիս աշխարիցն եմ, Նաչար թաքավորի տղեն եմ:

Բաբին ասեց.— Վա՜յ, խեղճ տղա: Որթի, էս աչու կռանդ ճամփով կէթաս. էնքան կէթաս, մի պառավ կնիկ, մի չոր քարափի վրեն նստած լաց ա ըլըմ, նրա մինուճար տղեն եռեսուն տարի ա կորել ա, նրա հըմար լաց ա ըլըմ, կէթաս էն պառավի ոնները կընկնես, կասես. «Նանի ջա՛ն, քու մեկուճար տղի արևը սիրես, ինձ մի ճամփա շանց տու, էթամ լիս աշխար։ Ես էլ քու տղի պես մինուճար եմ»: Դե գնա՜, աստված քեզ հետ, էն պառավը մի բան կասի։

Տղեն ընկավ ճամփա ու գնաց։ Շատ ու քիչը աստված գիտա, տեհավ մի չոր քարափի վրա մի կնիկ նստած լաց ա ըլըմ։ Էտ պառավին բարով տվուց ու լաց էլավ, ընկավ ոնները: Ասեց.— Նանի ջա՛ն, քու աստծու սիրու խաթեր, ինձ մի ճար արա, քու մեկուճար տղի արևը սիրես, ինձ մի ճար արա։ Ես էլ եմ մինուճար, լիս աշխարի ճամփեն շանց տու ինձ։

Ասեց.– Բա՜ ա՜յ որթի, ես ի՜նչ ճամփա շանց տամ քեզ:– Ասեց.– Ա՛յ որթի, գնա, առաջիդ մի մեծ մեշա կա, ըտեղ մի մեծ ծառ կա, էտ ծառի վրին մի Զմբուռ ղշի բուն կա, ղուշը էն բնումն ա, էս իրեք տարի ա նրա ոտը յարա ա, նրան ուրիշ ղշեր են բան բերում տալի՝ ուտըմ ա, թե կարաս առանձին նրա ոտի յարեն փլցնես, ընենց որ ղուշը քեզ չըտենա, որ բլեց՝ յարեն կդինջանա, քեզ ձեն կտա։ Կասի. «Ո՞վ եք, ինս եք, ջինս եք, ֆողածին եք, հրեղեն եք, դուս եկեք, ինչ ուզում եք՝ կտամ»։ Նոր դու նրա աշկին կերևաս, նա կհանի լիս աշխար քեզ։

Տղեն պառավիցը շնորակալ կըլի ու ճամփա կընկնի կէթա։ Կէթա էտ մեշի միչովը՝ ընչար էտ մեծ ծառին ռաստ կգա։ Մտիկ կանի, կտենա, դրուստ որ, ահագին Զմբուռ ղուշը ըտեղ մալամիշ ա ըլըմ։ Կէթա մի երկա՜ր ձող կկտրի, կբերի իրա դանակը կկապի էտ ձողու ծերիցը, ծառիցը մխելի հեռու մի փոս կքանդի, կգա ծառի տակը կկաննի ու ձողին կմեկնի, յարին դանակով կտա։ Տալու պես յարեն կփլչի, ինքը կփախչի, կմտնի էն փոսի մեչը։ Ղուշն իրան փարալամիշ կանի, ծառի ճղերը կջարթոտի, չորս ղրաղը թամաշ կանի, որ