Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նեն։ Գնա առաչ էն շարող պառավին սըպանի, եննա արի սրան սըպանի։

Նաչար-Օղլին դուս էկավ դուռը, տեհավ պառավը ահագին քարափներ բերում ա, դռանն ա դեմ անըմ:

Նաչար-Օղլին ասեց.— Պառա՛վ, էտ ի՞նչ ես անըմ:

Ասեց.— Պառավ է՛լ, պառավի տղա էլ. ֆողեմ գլուխդ, ես ինձ հըմար հաղ չանեմ, թե դու՝ ի՞նչ ես անըմ:

Նաչար-Օղլին թուրը հանեց ու տվուց պառավին։

Պառավն ասեց.— Վա՜յ, թիկունքդ գեննին մաշի, տարավ իմ Ջեյրանին:

Պառավը փչացավ. Նաչար-Օղլին ետ դառավ, գնաց Ջեյրանի կուշտը, ասեց.— Ջեյրա՛ն, բա ի՞նչ անեմ:

Ասեց.— Նաչար-Օղլի, էտ թրովդ սրան չես կարա սըպանի, սրա ֆոքու թուրը էն ա՛, էն կպրե կարասի մեչն ա, գնա էն թուրը հանա, բեր տուր դրանով սըպանի:

Նաչար-Օղլին գնաց ձեռը քցեց թրին, քաշեց, քաշեց մեկ անքամ՝ չէկավ, մեկ էլ աստված կանչեց ու քաշեց՝ մի քիչ տեղիցը եռաց, մըն էլ քաշեց՝ թուրը զրնգալեն դուս էկավ, բերուց։

Ջեյրանն ասեց.— Տղա, մի՛ անքամ կտաս, որ կասի՝ Մեկ էլ տո՛ւ, չես տա, կասես. «Մորիցս մին եմ ըլել»։ — Ախչիկը դևի գլուխը վե դրուց ու հեռացավ։

Նաչար-Օղլին թուրը քաշեց ու տվուց:

Դևն ասեց. — Օխա՜յ, կռներիդ ղուրբան, մեկ էլ տուր։ — Նաչար-Օղլին ուզըմ էր մին էլ տար, Ջեյրանը վազեց, կուռը բռնեց։

Ասեց.— Չէ՛, մորիցս մին եմ ըլել, չեմ տալ։

Դևն ասեց.— Վա՜յ, քու սարվացնողի մեշկը կոտրի,—ու չորացավ:

Ջեյրանն ասեց.—Դե արի, Նաչար-Օղլի, մալ, դովլաթ, խազնա սրան ունի, բարցա տար:

Ձիանը բարցեցին, ախչիկն ու տղեն նի էլան գնացին: Գնացին էնտեղ, որ Միրգա-Վալին, ախչիկն ու դևը կաննած իրեն են մտիկ տալի: Ըստեղ նոր էկան Ջեյրանին բարևեցին, ծանոթացան:

Նաչար-Օղլին ասեց. — Միրզա-Վալի, էս ախչիկը քեզ, էս Ջեյրանն էլ ինձ, մինն էլ մեր հոր քաղաքըմը կքթնենք մեր դև ախպորը։ — Ասեցին ու ընկան ճամփա գնացին դըբա իրենց հոր տունը: