Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մին օր, էրկու օր գնացին, հասան իրենց հոր հանդին, տեհան հանդըմը հրես մի մարթ ջուր ա անըմ։

Նաչար-Օղլին ասեց.— Ա՜յ մարթ, արի քեզ փող տամ, գնա թաքավորին ասա. «Աշկդ լիս, քու տղեն, քու ախպոր տղեն հրեն գալիս են»:

Էտ մարթն ասեց.— Վա՜յ, քու հեր թաքավորը էնքան ծերացել ա, որ ա՜շկերըմը լիս չկա, էնքանա, որ թախտըմը նստած ա:-Մարթը գնաց աշկալիսեք տարավ. թաքավորը իրա զորք-զորապետը ղրկեց տղի աղաքը: Էկան դափով, զուռնով, նայով, սաղով, դամով ուրախութեն անելով տարան թաքավորի պալատը։

Թաքավորը տեղիցը վե կացավ, կուռը բռնեցին, գնաց տղի առաչը, ճակատը պաչեց, հարսին օրհնեց, տարավ նեքսև:

Հ՚էքսի օրը մի ախչիկ էլ դևի հըմար քթան, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, իրեքին էլ պսակեցին, Նաչար-Օղլուն էլ դրին իրա հոր տեղը թաքավոր։ Միրզա-Վալին էլավ նազիր, դև Ասլանն էլ էլավ վազիր։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։